00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առայժմ սահմանափակվում են իրար աչքի խփելով կամ իրար վրա թքելով, իսկ հետո...

© Sputnik / Asatur YesayantsՄԻՊ թեկնածուների ներկայացումը ԱԺ հանձնաժողովում
ՄԻՊ թեկնածուների ներկայացումը ԱԺ հանձնաժողովում - Sputnik Արմենիա, 1920, 06.04.2023
ՄԻՊ թեկնածուների ներկայացումը ԱԺ հանձնաժողովում
Բաժանորդագրվել
Այս շաբաթ վերջապես լուծվեց Հայաստանի նոր օմբուդսմանի հարցը։ Իհարկե, Անահիտ Մանասյանի թեկնածությունը դեռ պետք է հաստատվի խորհրդարանի լիագումար նիստում, բայց որևէ մեկը չի կասկածում, որ իշխող մեծամասնությունը կանցկացնի իր ուզած թեկնածուին։
Այնուամենայնիվ, շատերն են փաստում, որ Մարդու իրավունքների նոր պաշտպանի վարքագիծը ամենևին լավատեսություն չի ներշնչում։ Մեջբերեմ սոցիալական ցանցերում արտահայտած կարծիքներից մեկը.
«Ազգային ժողովում թեկնածուներին ներկայացնելիս քպ-ականները հնարավորություն չտվեցին ներկայանալու նրանցից մեկին՝ Էդգար Ղազարյանին։ Իրենց թեկնածուին անցկացնելու համար գործի էր դրվել փողոցային բառապաշարն ու ագրեսիան։ Սա մի խայտառակ ներկայացում էր, անվայել պահվածք։ Իսկ երբ հայտնվեց ցանկալի թեկնածուն՝ Անահիտ Մանասյանը, նա ոչ մի խոսք չասաց այս, մեղմ ասած, անհավասար պայմանների մասին։ Պարտավոր էր ասել, որովհետև հենց այստեղից է սկսվում մարդու իրավունքների պաշտպանությունը։ Պետք է առաջ շարժվել մաքուր ճանապարհով, այլապես տեղ չես հասնի»։
Այս շաբաթ վերջապես լուծվեց Հայաստանի նոր օմբուդսմենի հարցը․․
Մեկ այլ օգտատեր լիովին համաձայն է, որ օմբուդսմանի իշխանական թեկնածուն շատ լավ հնարավորություն ուներ դեռ մինչև նոր պաշտոնում հաստատվելը շահելու հանրության հարգանքը և բարձրացնելու իր հեղինակությունը։ Ավաղ, այդ կինը, որը Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալն էր, այդպես էլ չկարողացավ դուրս գալ իր մրցակցի հասցեին հնչեցրած մեղադրանքները լռելյայն պաշտպանող դատախազի ոչ պատվաբեր դերից։ Մեջբերեմ. «Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Անահիտ Մանասյանը մնաց մեղադրանքը պաշտպանող դատախազի կարգավիճակում, այնինչ, կարող էր խիստ արձագանքել իր մրցակցի հետ կատարվածին և լիովին արդարացնել մարդու իրավունքների պաշտպանի բարձր կոչումը»։
Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին տեղի ունեցած միջադեպը, երբ ադրբեջանցիները թույլ չեն տվել 27 ղարաբաղցիների վերադառնալ Արցախ, առիթ է տվել կրկին հոռետեսական կանխատեսում անել, թե շուտով նույնն է կատարվելու հենց Հայաստանի տարածքում։
Ահա օգտատերերից մեկի գրառումը. «Մինչ ալեններն ու աթոռից զարմացած պատգամավորիկները իրենց խեղկատակ պահվածքով ու գործելաոճով ձեզ կշեղեն իրականությունից` սահմանային իրավիճակից, մի օր կարթնանաք այն իրականության մեջ, երբ կիսված Հայաստանի մի կողմից մյուսը գնալու համար ձեզ կանգնեցնելու են ազերները, չափալախելու են, ծաղրելու և միայն դրանից հետո ասելու են՝ դե, գնացե′ք...Նախերգանքներն այս գիշեր զգացին 27 արցախցիներ»։
Ի դեպ, հայաստանյան հասարակությունը հստակ պատկերացում չունի, թե ինչ է կատարվում Տեղ գյուղի մոտակայքում։ Գյուղացիներն ահազանգում են՝ հենց մեզ պատկանող դաշտերում ադրբեջանցիները խրամատներ են փորում, մինչդեռ Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հանգստացնում են՝ բանակը բարեխղճորեն կատարում է իր պարտականությունները։
Օգտատերերից մեկը մեկնաբանում է. «Պաշտպանության փոխնախարարի կարգավիճակ ունեցող անձը Տեղ գյուղի դեպքերի հետ կապված Ազգային ժողովում հայտարարում է, թե բանակը իր խնդիրը կատարում է: Այդ նույն ընթացքում Հայաստան ներխուժած ադրբեջանցիները դիրքավորվում են Հայաստանի տարածքում: Սա նման է այն անեկդոտին, երբ բժիշկը դուրս է գալիս վիրահատարանից ու հայտարարում. «Վիրահատությունը հաջող անցավ, բայց հիվանդը մահացավ»:
Գաղտնիք չէ, որ իշխանավորների հրաժարականի խնդիրը մշտապես շոշափվում է 2020 թվականի պարտությունից հետո։ Բայց հիմա սկսել է քննարկվել նաև սկզբունքային հարցը՝ բա հետո՞։ Մի գրառում սոցիալական ցանցերից մեկից.
«Ընկերներիցս ոմանք վախենում են, թե Նիկոլի հեռանալուց հետո կարող ա քաոս սկսվի։ Ա′յ, էս վախը նորություն էր ինձ համար և մտածելու տեղիք տվեց։ Այո′, Հայաստանի քաղաքական համակարգն էսօր աննախադեպ թուլացած ա։ Առանձին վերցված՝ որևէ քաղաքական գործիչ, որևէ քաղաքական ուժ երևի չկարողանա միայնակ իշխանությունը վերցնել և կայուն պահել։ Ուրեմն քաոսի վախը՝ նիկոլենց հեռանալու դեպքում, լրիվ անհիմն չի։ Եվ էդ վախը կխանգարի, որ Նիկոլից շուտ ազատվենք։ Ուրեմն ի՞նչ անել։ Մենք՝ հանրային-մտավոր դաշտի գործիչներս, պետք ա կարողանանք միավորել մեր ուժերը և միասին ձևակերպենք մեր պահանջները էն ուժից կամ ուժերից, որոնք իշխանության կգան Հայաստանում՝ Նիկոլի հեռացումից հետո»։
Բողոքի ակցիաներ «թավշյա հեղափոխության» օրերին - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2023
«Թավշյա հեղափոխության» մեկնարկի 5 տարին. Ջին Շարփի մեթոդներն աշխատեցին նաև Հայաստանում
Հայաստանի ապագայի թեման շարունակում է մեկ այլ օգտատեր։ Մեջբերեմ.
«Քաղաքացիական պատերազմի հեռանկարը Հայաստանում, ցավոք, դարձել է իրական։ Առայժմ իրադարձությունները սահմանափակվում են իրար աչքի խփելով կամ իրար վրա թքելով, բայց եթե ջինը շշից դուրս եկավ, զանգվածային արյունահեղությունը մեր աչքի առաջ կարող է և կյանքի կոչվել։ Քաղաքացիական պատերազմ հնարավոր է, քանի որ ՔՊ-ն, այնուամենայնիվ, մինչ օրս ունի հասարակության մեջ որոշակի վստահություն, ու կան մարդիկ, որոնք կուրորեն կարող է ներքաշվեն եղբայրասպան պրոցեսների մեջ։ Այս ողբալի իրավիճակը չէր լինի, եթե, թերևս, քաղաքական դաշտում լիներ այնպիսի մի ուժ, որը զերծ կլիներ սևի ու սպիտակի պիտակավորումից և կունենար համապատասխան ուժ ու ռեսուրս երկիրն աղետից փրկելու համար»,- գրում է օգտատերը՝ չթաքցնելով իր հոռետեսությունը. «Դժվար թե կարճ ժամանակահատվածում ձևավորվի այդ քաղաքական ուժը՝ մեր անապատացած քաղաքական դաշտում»։
Լրահոս
0