Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանի կողմից Մեթուլա քաղաքի գնդակոծության մասին

© Sputnik / Ahmed Abed / Անցնել մեդիապահոցԻսրայել
Իսրայել - Sputnik Արմենիա, 1920, 06.04.2023
Իսրայել. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Որոնողական աշխատանքների արդյունքում տարածքում հայտնաբերվել են զինամթերքի մնացորդներ։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Իսրայելի հյուսիսում գտնվող Մեթուլա քաղաքն ականանետային գնդակոծության է ենթարկվել Լիբանանի կողմից: Տեղեկությունը հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
«Հաղորդագրություն է ստացվել «երկնագույն գծի» կողմից (Լիբանանն ու Իսրայելը բաժանող սահմանը) Մեթուլայի մոտ գտնվող շրջանի ականանետային գնդակոծությունների մասին։ Շրջանում կատարված որոնողական աշխատանքներից հետո հայտնաբերվել են զինամթերքի մնացորդներ», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ երկու գիշեր շարունակ իսրայելցի ուժայինները «ռեյդեր» են իրականացնում Տաճարի լեռան վրա գտնվող Ալ-Աքսա մզկիթում: Ապրիլի 5-ի գիշերն իրականացված գործողության արդյունքում տասնյակ պաղեստինցիներ են տուժել, 350 մարդ ձերբակալվել է: Թել Ավիվի գործողություններն արդեն դատապարտել են մի քանի երկրներ, այդ թվում ՝ Իրանը, Թուրքիան և Եգիպտոսը:
Լրահոս
0