https://armeniasputnik.am/20230406/kiprvosi-khvorhrdarann-adrbejani-gvortsvoghutjunnery-datapartvogh-banadzev-e-yndunel-57805158.html
Կիպրոսի խորհրդարանն Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձև է ընդունել
Կիպրոսի խորհրդարանն Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձև է ընդունել
Համազգային ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել թուրք–ադրբեջանական ծավալապաշտական հարձակումները։ 06.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-06T18:40+0400
2023-04-06T18:40+0400
2023-04-06T18:53+0400
կիպրոս
խորհրդարան
լաչինի միջանցք
ադրբեջան
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0c/0c/52512367_0:0:1080:608_1920x0_80_0_0_29d60a6f8d916f4ab14f5c8d3c3efa62.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Կիպրոսի խորհրդարանն այսօր Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձև է ընդունել։ Տեղեկությունը հայտնում է Կիպրոսի ՀՅԴ կոմիտեն։ Նշվում է, որ ընդունված բանաձևով խորհրդարանը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ բացել Լաչինի միջանցքը և դատապարտում է Ադրբեջանի գործողությունները։Նշվում է, որ համազգային ջանքերի միջոցով միայն հնարավոր կլինի հաղթահարել թուրք–ադրբեջանական ծավալապաշտական հարձակումները և աշխարհաքաղաքական մարտահրավերները։Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։2023-ի փետրվարի 22–ին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։Սակայն Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
կիպրոս
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0c/0c/52512367_146:0:957:608_1920x0_80_0_0_72e3387fa044e54c7b894f94b513986a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
կիպրոս, խորհրդարան, լաչինի միջանցք, ադրբեջան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
կիպրոս, խորհրդարան, լաչինի միջանցք, ադրբեջան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
Կիպրոսի խորհրդարանն Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձև է ընդունել
18:40 06.04.2023 (Թարմացված է: 18:53 06.04.2023) Համազգային ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել թուրք–ադրբեջանական ծավալապաշտական հարձակումները։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Կիպրոսի խորհրդարանն այսօր Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձև է ընդունել։ Տեղեկությունը
հայտնում է Կիպրոսի ՀՅԴ կոմիտեն։ Նշվում է, որ ընդունված բանաձևով խորհրդարանը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ բացել Լաչինի միջանցքը և դատապարտում է Ադրբեջանի գործողությունները։
«ՀՅԴ Կիպրոսի կոմիտեն և Հայ Դատի հանձնախումբը, նկատի ունենալով Լաչինի միջանցքի փակումը և Ադրբեջանի կողմից շարունակվող սադրանքները Հայաստանի նկատմամբ, գործակցելով Հայ համայնքի պետական ներկայացուցչի, ինչպես նաև Արցախի բարեկամների հետ` Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձև է պատրաստել, որը ներկայացվել է Կիպրոսի խորհրդարանի լիագումար նիստին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ համազգային ջանքերի միջոցով միայն հնարավոր կլինի հաղթահարել թուրք–ադրբեջանական ծավալապաշտական հարձակումները և աշխարհաքաղաքական մարտահրավերները։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
2023-ի փետրվարի 22–ին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը
որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը
միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Սակայն Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։