https://armeniasputnik.am/20230406/rusastany-hajastani-het-dashinqy-khzelu-cankutjun-chuni-tvokarev-57800979.html
Ռուսաստանը Հայաստանի հետ դաշինքը խզելու ցանկություն չունի. Տոկարև
Ռուսաստանը Հայաստանի հետ դաշինքը խզելու ցանկություն չունի. Տոկարև
ՌԴ-ն քաջ գիտակցում է, որ Հայաստանը դաշնակից և հավասար գործընկեր է։ 06.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-06T17:40+0400
2023-04-06T17:40+0400
2023-04-06T17:40+0400
հայաստան
ռուսաստան
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/04/54816052_0:31:1600:931_1920x0_80_0_0_0397d86de185f0dd4148fbf0a082a0e1.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը հետաքրքրված չէ Հայաստանի հետ կապերը խզելու մեջ, միևնույն ժամանակ Երևանում ևս պետք է ըմբռնեն օբյեկտիվ իրականությունը։ Այս մասին այսօր Երևանում կայացած «Դիվանագիտությունն ալֆա է. ներկայիս մարտահրավերներն ու ապագայի պատկերը» գիտաժողովի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ միջազգային հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալեքսեյ Տոկարևը։ Ռուսաստանը Հարավային Կովկասի նկատմամբ լուրջ է տրամադրված և այնտեղ երկար կմնա. ՄարկեդոնովՆրա խոսքով` շատերն են Հայաստանում սիրում խոսել տեղեկատվական դաշտում Ռուսաստանի պարտության մասին, սակայն չեն սիրում խոսել գազի գնի ու ռուսաստանցի ռելոկանտների մասին, որոնք լրացուցիչ թվեր են «ավելացրել» Հայաստանի ՀՆԱ–ին։Եվս մեկ խնդրահարույց պահ է Տոկարևը համարում ՀԱՊԿ–ի շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեքստում։ Հայաստանի ղեկավարությունն ուզում է, որպեսզի ՀԱՊԿ–ը հստակ, կոշտ դիրքորոշում արտահայտի Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ։ Սակայն անտեսում է այն հանգամանքը, որ կազմակերպության անդամ են Ռուսաստանից բացի նաև այլ երկրներ։ Անհրաժեշտ է կողմնորոշվել ոչ միայն տեղեկատվական տիրույթում առկա միտումներով, այլև իրական իրավիճակով։ Իսկ իրավիճակն այնպիսին է, որ ԼՂ–ում հայկական ինքնության մի հսկայական մաս պահպանվում է պարզապես խաղաղապահների ներկայության շնորհիվ, նրա շնորհիվ, որ Ռուսաստանն անկեղծորեն Հայաստանին իր դաշնակիցն է համարում։Ավելի վաղ ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը հայտարարել էր, որ Հայաստանի անվտանգությունն ապահովելու շահերից ելնելով կառույցը մշտապես պատրաստ է առաքելություն ուղարկելու հայ–ադրբեջանական սահման։Մարտի 20-ին Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՌԴ իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ևս նշել էր, որ ՀԱՊԿ առաքելությանն ուղարկելու մասին որոշման նախագիծը դրված է սեղանին, նախագծի վրա աշխատանքները շարունակվում են։ Միևնույն ժամանակ Երևանը գործընկերներից քաղաքական գնահատական է ակնկալում` կապված Ադրբեջանի կողմից իրականացրած սեպտեմբերյան ագրեսիայի հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/04/54816052_115:0:1538:1067_1920x0_80_0_0_55477d9eda00cd68ca8465b68cd5c588.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան, ռուսաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
Ռուսաստանը Հայաստանի հետ դաշինքը խզելու ցանկություն չունի. Տոկարև
ՌԴ-ն քաջ գիտակցում է, որ Հայաստանը դաշնակից և հավասար գործընկեր է։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը հետաքրքրված չէ Հայաստանի հետ կապերը խզելու մեջ, միևնույն ժամանակ Երևանում ևս պետք է ըմբռնեն օբյեկտիվ իրականությունը։ Այս մասին այսօր Երևանում կայացած «Դիվանագիտությունն ալֆա է. ներկայիս մարտահրավերներն ու ապագայի պատկերը» գիտաժողովի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ միջազգային հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալեքսեյ Տոկարևը։
Նրա խոսքով` շատերն են Հայաստանում սիրում խոսել տեղեկատվական դաշտում Ռուսաստանի պարտության մասին, սակայն չեն սիրում խոսել գազի գնի ու ռուսաստանցի ռելոկանտների մասին, որոնք լրացուցիչ թվեր են «ավելացրել» Հայաստանի ՀՆԱ–ին։
Եվս մեկ խնդրահարույց պահ է Տոկարևը համարում ՀԱՊԿ–ի շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեքստում։ Հայաստանի ղեկավարությունն ուզում է, որպեսզի ՀԱՊԿ–ը հստակ, կոշտ դիրքորոշում արտահայտի Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ։ Սակայն անտեսում է այն հանգամանքը, որ կազմակերպության անդամ են Ռուսաստանից բացի նաև այլ երկրներ։ Անհրաժեշտ է կողմնորոշվել ոչ միայն տեղեկատվական տիրույթում առկա միտումներով, այլև իրական իրավիճակով։ Իսկ իրավիճակն այնպիսին է, որ ԼՂ–ում հայկական ինքնության մի հսկայական մաս պահպանվում է պարզապես խաղաղապահների ներկայության շնորհիվ, նրա շնորհիվ, որ Ռուսաստանն անկեղծորեն Հայաստանին իր դաշնակիցն է համարում։
«Այո՛, մենք բազմաթիվ խնդիրներ ունենք մեր հարաբերություններում։ Սակայն դա առիթ չէ այս միությունը խզելու համար։ Ռուսաստանի համար հաստատ առիթ չէ։ Հայաստանը Ռուսաստանում չի ընկալվում որպես երկիր, որի հետ կարելի է մատի մեկ հպումով հարցեր լուծել։ Ռուսաստանը Հայաստանին չի ընկալում որպես հավելյալ մաս, կրտեսր եղբայր, երկիր, որին կարելի է և պետք է թողնել, ինչպես դա սիրում է մեկնաբանել Արևմուտքը», – հավելեց Տոկարևը։
Ավելի վաղ ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը հայտարարել էր, որ Հայաստանի անվտանգությունն ապահովելու շահերից ելնելով կառույցը մշտապես պատրաստ է առաքելություն ուղարկելու հայ–ադրբեջանական սահման։
Մարտի 20-ին Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՌԴ իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ևս նշել էր, որ ՀԱՊԿ առաքելությանն ուղարկելու մասին որոշման նախագիծը դրված է սեղանին, նախագծի վրա աշխատանքները շարունակվում են։ Միևնույն ժամանակ Երևանը գործընկերներից քաղաքական գնահատական է ակնկալում` կապված Ադրբեջանի կողմից իրականացրած սեպտեմբերյան ագրեսիայի հետ։