Սյունիքի մարզում 40 նոր կրթահամալիրներ են ստեղծվում, մեկը` Տեղ գյուղում

© Photo : press office of the Government of RAԴպրոցի վերանորոգում
Դպրոցի վերանորոգում - Sputnik Արմենիա, 1920, 06.04.2023
Դպրոցի վերանորոգում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախատեսված 40 կրթահամալիրներից 7-ը կառուցվեու են Կապանում, 33-ը՝ մարզի մյուս 7 խոշորացված համայնքներում:
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. ՀՀ պետական բյուջեից 440 290 000 դրամ կտրամադրվի Սյունիքի մարզում նոր որակյալ կրթահամալիրների ստեղծման նպատակով նախագծահետազոտական ծախսեր կատարելու համար։
Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
«Ի հեճուկս բոլոր դժվարությունների Սյունիքի մարզի 40 գյուղական բնակավայրերում նախատեսվում է ստեղծել կրթահամալիրներ, որտեղ կիրականացվեն թե՛ դպրոցական, թե՛ նախադպրոցական, թե՛ ոչ ֆորմալ կրթության ծրագրեր երեխաների և մեծահասակների համար։ Կրթահամալիրները հագեցած կլինեն անհրաժեշտ լաբորատորիաներով, տեխնոլոգիաներով ու այլ գույքով, կունենան մարրզադահլիճ և հանդիսությունների սրահ, որոնք կծառայեն նաև իբրև բնակավայրի մշակութային և սպորտային միջավայր` կրթահամալիրը վերածելով համայքային կենտրոնի», –որոշման նախագիծը ներկայացնելիս ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը հայտնեց նաև, որ հարակից բնակավայրերից երեխաները կրթահամալիր կտեղափոխվեն հատուկ այդ նպատակով գնված տրանսպորտային միջոցներով` ուղեկցորդի ուղեկցությամբ։
Նախատեսված 40 կրթահամալիրներից 7-ը կառուցվելու են Կապանում, 33-ը՝ Սյունիքի մարզի մյուս 7 խոշորացված համայնքներում:
40 կրթահամալիրներից 36-ը–ը նոր են կառուցվելու, 3 մոդուլային դպրոցներն արդեն կառուցման փուլում են, իսկ Տեղ գյուղի դպրոցը, որի շենքային պայմանները լավ վիճակում են, վերափոխվելու է կրթահամալիրի։
Լրահոս
0