https://armeniasputnik.am/20230406/tegh-kvornidzvor-hatvatsum-sahmanapahneri-teghakajman-harcvov-iravitshaky-barelavvel-e-pashinjan-57774139.html
Տեղ-Կոռնիձոր հատվածում սահմանապահների տեղակայման հարցով իրավիճակը բարելավվել է. Փաշինյան
Տեղ-Կոռնիձոր հատվածում սահմանապահների տեղակայման հարցով իրավիճակը բարելավվել է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Տեղ-Կոռնիձոր ճանապարհի 12 կիլոմետրից 7 կիլոմետրում սահմանապահների տեղակայման կետերը հստակեցված են, իսկ 5 կիլոմետրի վերաբերյալ... 06.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-06T11:28+0400
2023-04-06T11:28+0400
2023-04-06T11:28+0400
նիկոլ փաշինյան
սահման
կոռնիձոր
ադրբեջան
լաչինի միջանցք
հայաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/12/46936485_0:84:1600:984_1920x0_80_0_0_9dc1dccb9f895469fab8e645c4f1ac5c.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Տեղ-Կոռնիձոր հատվածում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել, և իրավիճակը որոշակիորեն բարելավվել է։ Կառավարության նիստի մեկնարկից առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ ՓաշինյանըԱԱԾ–ն մարտի 30-ին հայտնել էր, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածություններն ու մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ, որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:Փաշինյանը հայտնեց, որ ՀՀ–ն Լաչինի միջանցքին կապող նոր` Կոռնիձոր-Տեղ ավտոճանապարհի շահագործման հանձնելու բերումով տեղի է ունենալու դեպի Լաչինի միջանցք երթուղու փոփոխություն, ինչի արդյունքում ՀՀ–Ադրբեջան սահմանի մոտ 12 կիլոմետրանոց սահմանի պահպանությունը պետք է ստանձնեն ՀՀ սահմանապահ զորքերը։Նրա խոսքով` դրանից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը։ Մասնավորապես՝ 12 կիլոմետրից 7 կիլոմետրում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կիլոմետրի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են։Փաշինյանը հավելեց, որ ՀՀ կառավարության տրամադրվածությունը շարունակում է մնալ էսկալացիայից խուսափելը։Նա հույս հայտնեց, որ սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման աշխատանքները կիրականացվեն կառուցողական մթնոլորտում։ Փաշինյանը հավելեց, որ ՀՀ–ին հարկավոր է ամուր նյարդեր և զսպվածություն` տարածաշրջանային իրավիճակը պայթեցնելու հարցում շահագրգիռ ուժերին տուրք չտալու համար։ Ի հեճուկս բոլոր դժվարությունների, ՀՀ–ն վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին, եզրափակեց նա։
ադրբեջան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/12/46936485_89:0:1512:1067_1920x0_80_0_0_283876bbdbca7269f7aaaa885af914c5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նիկոլ փաշինյան, սահման, կոռնիձոր, ադրբեջան, լաչինի միջանցք, հայաստան
նիկոլ փաշինյան, սահման, կոռնիձոր, ադրբեջան, լաչինի միջանցք, հայաստան
Տեղ-Կոռնիձոր հատվածում սահմանապահների տեղակայման հարցով իրավիճակը բարելավվել է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Տեղ-Կոռնիձոր ճանապարհի 12 կիլոմետրից 7 կիլոմետրում սահմանապահների տեղակայման կետերը հստակեցված են, իսկ 5 կիլոմետրի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Տեղ-Կոռնիձոր հատվածում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել, և իրավիճակը որոշակիորեն բարելավվել է։ Կառավարության նիստի մեկնարկից առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
ԱԱԾ–ն մարտի 30-ին հայտնել էր, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածություններն ու մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ, որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:
Փաշինյանը հայտնեց, որ ՀՀ–ն Լաչինի միջանցքին կապող նոր` Կոռնիձոր-Տեղ ավտոճանապարհի շահագործման հանձնելու բերումով տեղի է ունենալու դեպի Լաչինի միջանցք երթուղու փոփոխություն, ինչի արդյունքում ՀՀ–Ադրբեջան սահմանի մոտ 12 կիլոմետրանոց սահմանի պահպանությունը պետք է ստանձնեն ՀՀ սահմանապահ զորքերը։
«Պատճառն այն է, որ մինչ այդ սահմանի նշված հատվածի անմիջական պահպանություն չէր իրականացվում ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի կողմից։ Եվ ահա սահմանի անմիջական պահպանության ստանձնման ժամանակ որոշակի խնդիրներ են առաջացել, ինչի մասին տեղեկացրել էր ՀՀ ԱԱԾ–ն` հայտնելով, որ երկու կողմերի տեղակայման ընթացքում քարտեզների տարընթերցումներ են ի հայտ եկել։ Որոշ տեղերում, ըստ հայկական կողմի, ադրբեջանական կողմը դիրքավորվել էր և ինժեներական աշխատանքներ կատարել սահմանից 100-300 առաջ ՀՀ տարածքում»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` դրանից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը։ Մասնավորապես՝ 12 կիլոմետրից 7 կիլոմետրում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կիլոմետրի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են։
Փաշինյանը հավելեց, որ ՀՀ կառավարության տրամադրվածությունը շարունակում է մնալ էսկալացիայից խուսափելը։
Նա հույս հայտնեց, որ սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման աշխատանքները կիրականացվեն կառուցողական մթնոլորտում։ Փաշինյանը հավելեց, որ ՀՀ–ին հարկավոր է ամուր նյարդեր և զսպվածություն` տարածաշրջանային իրավիճակը պայթեցնելու հարցում շահագրգիռ ուժերին տուրք չտալու համար։ Ի հեճուկս բոլոր դժվարությունների, ՀՀ–ն վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին, եզրափակեց նա։