https://armeniasputnik.am/20230406/vizaneri-hamar-hertagrumy-germaniaji-despanatan-kajqum-sharunakum-e-anvtshar-mnal-57800088.html
Վիզաների համար հերթագրումը Գերմանիայի դեսպանատան կայքում շարունակում է անվճար մնալ
Վիզաների համար հերթագրումը Գերմանիայի դեսպանատան կայքում շարունակում է անվճար մնալ
Պայմանավորվածության ժամը կտրամադրվի դիմումի ներկայացման ժամկետից մոտ 3 շաբաթ առաջ։ 06.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-06T17:15+0400
2023-04-06T17:15+0400
2023-04-06T17:16+0400
գերմանիա
դեսպան
վիզա
հայաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/536/16/5361644_0:84:1601:984_1920x0_80_0_0_4ef808b37d63a3f821e5cf277bb85bfe.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Հայաստանում Գերմանիայի դեսպանատան կայքում վիզայի հարցազրույցի համար գրանցումը մնում է անվճար: Ֆեյսբուքյան պաշտոնական էջում այս մասին հաղորդագրություն է տարածել դեսպանությունը։«Վերջին ամիսներին դժվարացել էր շենգենյան վիզա ստանալու համար դեսպանատանը դիմում ներկայացնելու պայմանավորվածություն ամրագրելը։ Այդ իսկ պատճառով դեսպանությունը ուրախությամբ հայտնում է, որ այսուհետ ևս դեսպանության կայքում յուրաքանչյուրը կարող է անվճար գրանցվել»,– նշված է հաղորդագրության մեջ։Դեսպանությունից հայտնում են, որ պայմանավորվածության ժամը կտրամադրվի դիմումի ներկայացման ժամկետից մոտ 3 շաբաթ առաջ։Նշենք, որ արդեն տևական ժամանակ է` դժվարացել է շենգենյան վիզայի ստացման համար հարցազրույցների ամրագրումը տարբեր դեսպանություններում։ Քաղաքացիներն առավել հաճախ դժգոհում են Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանատների պաշտոնական կայքէջերում հարցազրույցի օր ամրագրելու անհնարինությունից։ Հավելենք, որ տուրիստական խմբերում անհատ անձինք վաճառում են հարցազրույցների օրերը` միջինը 15-60 հազար ՀՀ դրամով։
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/536/16/5361644_88:0:1511:1067_1920x0_80_0_0_c9b6087de8b075faa9f1591205358d23.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
գերմանիա, դեսպան, վիզա, հայաստան
գերմանիա, դեսպան, վիզա, հայաստան
Վիզաների համար հերթագրումը Գերմանիայի դեսպանատան կայքում շարունակում է անվճար մնալ
17:15 06.04.2023 (Թարմացված է: 17:16 06.04.2023) Պայմանավորվածության ժամը կտրամադրվի դիմումի ներկայացման ժամկետից մոտ 3 շաբաթ առաջ։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Հայաստանում Գերմանիայի դեսպանատան կայքում վիզայի հարցազրույցի համար գրանցումը մնում է անվճար: Ֆեյսբուքյան պաշտոնական էջում այս մասին հաղորդագրություն է տարածել դեսպանությունը։
«Վերջին ամիսներին դժվարացել էր շենգենյան վիզա ստանալու համար դեսպանատանը դիմում ներկայացնելու պայմանավորվածություն ամրագրելը։ Այդ իսկ պատճառով դեսպանությունը ուրախությամբ հայտնում է, որ այսուհետ ևս դեսպանության կայքում յուրաքանչյուրը կարող է անվճար գրանցվել»,– նշված է հաղորդագրության մեջ։
Դեսպանությունից հայտնում են, որ պայմանավորվածության ժամը կտրամադրվի դիմումի ներկայացման ժամկետից մոտ 3 շաբաթ առաջ։
Դեսպանությունից հիշեցնում են, որ դեսպանությունը չի համագործակցում տուրիստական գործակալությունների հետ։ Տուրիստական գործակալությունների կամ այլ երրորդ անձանց միջոցով վճարովի հիմունքներով չի կարող ավելի վաղ պայմանավորվածություն տրամադրվել։
Նշենք, որ արդեն տևական ժամանակ է` դժվարացել է շենգենյան վիզայի ստացման համար հարցազրույցների ամրագրումը տարբեր դեսպանություններում։ Քաղաքացիներն առավել հաճախ դժգոհում են Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանատների պաշտոնական կայքէջերում հարցազրույցի օր ամրագրելու անհնարինությունից։ Հավելենք, որ տուրիստական խմբերում անհատ անձինք վաճառում են հարցազրույցների օրերը` միջինը 15-60 հազար ՀՀ դրամով։