https://armeniasputnik.am/20230407/adrbejancin-ekel-tesel-e-ajdtegh-mard-chka-hasel-en-tegh-gjughi-sahman-gegham-manukjan-57831476.html
Ադրբեջանցին եկել-տեսել է՝ այդտեղ մարդ չկա, հասել են Տեղ գյուղի սահման. Գեղամ Մանուկյան
Ադրբեջանցին եկել-տեսել է՝ այդտեղ մարդ չկա, հասել են Տեղ գյուղի սահման. Գեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյանը թղթի վրա գծագրելով ցույց տվեց, թե ինչ է տեղի ունեցել Տեղ գյուղում։ 07.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-07T12:55+0400
2023-04-07T12:55+0400
2023-04-07T13:07+0400
գեղամ մանուկյան
հայաստան
սյունիք
տեղ
կոռնիձոր
սահման
ադրբեջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/07/57831300_0:0:1281:720_1920x0_80_0_0_f9376a0f87739074bdc88ad62779570a.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որն օրերս է վերադարձել Սյունիքի Տեղ համայնքից, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ներկայացրեց, թե իր տեղեկություններով ինչպես է ստացվել, որ ադրբեջանական կողմն առաջ է եկել։Նա թղթի վրա գծագրելով ցույց տվեց, թե ինչ է տեղի ունեցել Տեղ գյուղում։Նրա խոսքով` այս ամենից հետո, թե ինչ են բանակցում ադրբեջանական կողմի հետ, հայտնի չէ։ Նշում է` անհրաժեշտ էր պաշտպանիչ քայլեր ձեռնարկեին, որ ադրբեջանցին չկարողանար առաջ գալ։Ըստ նրա` ցավոք, երեք տարվա դառը փորձը կա` որտեղ թուրքերը նստում են, շատ դժվար է լինում նրանց հանել այնտեղից: Ամեն դեպքում, այս իշխանությունների դեպքում անհնար է լինում դա անել։ՀԻշեցնենք, որ ԱԱԾ–ն մարտի 30-ին հայտնել էր, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածություններն ու մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ։ Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:Երեկ` ապրիլի 6-ին, կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել, և իրավիճակը որոշակիորեն բարելավվել է։ Նրա խոսքով` երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտում են իրավիճակը. մասնավորապես՝ 12 կիլոմետրից 7 կիլոմետրում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կիլոմետրի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են։
սյունիք
տեղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/07/57831300_0:0:961:720_1920x0_80_0_0_96701525b9d39703f3d11110b7bdf6c6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
գեղամ մանուկյան, հայաստան, սյունիք, տեղ, կոռնիձոր, սահման, ադրբեջան
գեղամ մանուկյան, հայաստան, սյունիք, տեղ, կոռնիձոր, սահման, ադրբեջան
Ադրբեջանցին եկել-տեսել է՝ այդտեղ մարդ չկա, հասել են Տեղ գյուղի սահման. Գեղամ Մանուկյան
12:55 07.04.2023 (Թարմացված է: 13:07 07.04.2023) Գեղամ Մանուկյանը թղթի վրա գծագրելով ցույց տվեց, թե ինչ է տեղի ունեցել Տեղ գյուղում։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որն օրերս է վերադարձել Սյունիքի Տեղ համայնքից, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ներկայացրեց, թե իր տեղեկություններով ինչպես է ստացվել, որ ադրբեջանական կողմն առաջ է եկել։
Նա թղթի վրա գծագրելով ցույց տվեց, թե ինչ է տեղի ունեցել Տեղ գյուղում։
«Գրավոր կամ բանավոր պայմանավորվել են, որ մի կողմում պետք է տեղակայվեն հայ սահմանապահները, մյուս կողմում՝ ադրբեջանցիները: Առնվազն մի քիչ խելք ունեցող մարդը, երբ նման բան է պայմանավորվում, կանխարգելիչ քայլեր է անում, որ իր սահմանապահներն այդ կետերում նստեն: Ի՞նչ է կատարվել. ադրբեջանցին եկել է և տեսել՝ այդտեղ մարդ չկա... Նրանք առաջ են եկել ու հասել Տեղ գյուղի ահմանին՝ գրավելով հայկական տարածքներ, հանդեր, գյուղացիների ունեցվածքը»,–ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով` այս ամենից հետո, թե ինչ են բանակցում ադրբեջանական կողմի հետ, հայտնի չէ։ Նշում է` անհրաժեշտ էր պաշտպանիչ քայլեր ձեռնարկեին, որ ադրբեջանցին չկարողանար առաջ գալ։
Ըստ նրա` ցավոք, երեք տարվա դառը փորձը կա` որտեղ թուրքերը նստում են, շատ դժվար է լինում նրանց հանել այնտեղից: Ամեն դեպքում, այս իշխանությունների դեպքում անհնար է լինում դա անել։
ՀԻշեցնենք, որ
ԱԱԾ–ն մարտի 30-ին հայտնել էր, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածություններն ու մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ։ Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:
Երեկ` ապրիլի 6-ին, կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ
Փաշինյանը հայտնեց, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել, և իրավիճակը որոշակիորեն բարելավվել է։ Նրա խոսքով` երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտում են իրավիճակը. մասնավորապես՝ 12 կիլոմետրից 7 կիլոմետրում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կիլոմետրի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են։