https://armeniasputnik.am/20230407/artur-hvovhannisjani-veraberjal-im-dimumn-azh-n-chi-pvokhancel-glkhavvor-datakhazin-tvovmasjan-57852989.html
Արթուր Հովհաննիսյանի վերաբերյալ իմ դիմումն ԱԺ-ն չի փոխանցել գլխավոր դատախազին. Թովմասյան
Արթուր Հովհաննիսյանի վերաբերյալ իմ դիմումն ԱԺ-ն չի փոխանցել գլխավոր դատախազին. Թովմասյան
Թագուհի Թովմասյանի խոսքով` իրեն ասել են, որ պետք է հանձնաժողովի նախագահի անունով առանձին բլանկով ուղարկի դիմումը, այլ ոչ թե ընդհանուր հանձնաժողովի։ 07.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-07T18:20+0400
2023-04-07T18:20+0400
2023-04-07T18:21+0400
թագուհի թովմասյան
հանձնաժողով
հհ գլխավոր դատախազություն
դիմում
պատգամավոր
արթուր հովհաննիսյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/04/57642529_0:0:1600:901_1920x0_80_0_0_1111a600eeba67ec91edcb8b7460155f.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ազգայի ժողովը չի փոխանցել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի` Արթուր Հովհաննիսյանի պահվածքի մասին գլխավոր դատախազին ուղղված դիմումը։ Թովմասյանը yerevan.today-ի հետ զրույցում է հայտնել այդ մասին։Նշենք, որ ապրիլի 4-ին ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվում էր ՄԻՊ թեկնածուի վերաբերյալ հարցը, անցել էր բավականին լարված մթնոլորտում և ՔՊ–ականների, և ընդդիմադիր ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի միջև փոխադարձ վիրավորանքների ուղեկցությամբ։ Մասնավորապես, վիրավորանքների տարափով աչքի է ընկել իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։ Թովմասյանը նշում է, որ 1 տարի 7 ամիս է, ինչ հանձնաժողովի նախագահ է և մարդու իրավունքներին առնչվող տարբեր հարցերով օրական միջին 3-4 գրություն է ուղարկում պետական կառույցներին: Օրինակ, ապրիլի 5-ին գլխավոր դատախազին ուղարկել է մի գրություն Սպարտակ անունով քաղաքացու մասին, որին այսօր գլխավոր դատախազը շատ օպերատիվ պատասխանել է:Նրա խոսքով` ստացվում է, որ հիմա պետք է այդ գրությունն ուղարկի հանձնաժողովի ՔՊ-ական 4 անդամներին, որպեսզի կողմ քվեարկեն, որ Արթուր Հովհաննիսյանին պատժեն:Թովմասյանը նշեց, որ ինքը կարող է այս նամակն ուղարկել որպես պատգամավոր, բայց ինքը գրել է որպես հանձնաժողովի նախագահ, քանի որ իր լիազորությունները որպես նախագահ չի կարողացել իրացնել։ Նա հայտնեց, որ Հովհաննիսյանի մասին ներկայացրել է մի շարք հանցագործություններ և օրինախախտումներ, այդ թվում` պատգամավորի էթիկայի վարքականոնի խախտումը: Թովմասյանը հավելեց, որ այս քաշքշուկը համարում է քաղաքական հրահանգ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/04/57642529_0:0:1600:1200_1920x0_80_0_0_e437b16a4be56364c70b694e8032b747.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
թագուհի թովմասյան, հանձնաժողով, հհ գլխավոր դատախազություն, դիմում, պատգամավոր, արթուր հովհաննիսյան
թագուհի թովմասյան, հանձնաժողով, հհ գլխավոր դատախազություն, դիմում, պատգամավոր, արթուր հովհաննիսյան
Արթուր Հովհաննիսյանի վերաբերյալ իմ դիմումն ԱԺ-ն չի փոխանցել գլխավոր դատախազին. Թովմասյան
18:20 07.04.2023 (Թարմացված է: 18:21 07.04.2023) Թագուհի Թովմասյանի խոսքով` իրեն ասել են, որ պետք է հանձնաժողովի նախագահի անունով առանձին բլանկով ուղարկի դիմումը, այլ ոչ թե ընդհանուր հանձնաժողովի։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ազգայի ժողովը չի փոխանցել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի` Արթուր Հովհաննիսյանի պահվածքի մասին գլխավոր դատախազին ուղղված դիմումը։ Թովմասյանը
yerevan.today-ի հետ զրույցում է հայտնել այդ մասին։
Նշենք, որ ապրիլի 4-ին ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվում էր ՄԻՊ թեկնածուի վերաբերյալ հարցը, անցել էր
բավականին լարված մթնոլորտում և ՔՊ–ականների, և ընդդիմադիր ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի միջև փոխադարձ վիրավորանքների ուղեկցությամբ։ Մասնավորապես, վիրավորանքների տարափով աչքի է ընկել իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
Թովմասյանը նշում է, որ 1 տարի 7 ամիս է, ինչ հանձնաժողովի նախագահ է և մարդու իրավունքներին առնչվող տարբեր հարցերով օրական միջին 3-4 գրություն է ուղարկում պետական կառույցներին: Օրինակ, ապրիլի 5-ին գլխավոր դատախազին ուղարկել է մի գրություն Սպարտակ անունով քաղաքացու մասին, որին այսօր գլխավոր դատախազը շատ օպերատիվ պատասխանել է:
«Նույն ձևով երեկ եմ դիմում գրել և մուտքագրել ենք ընդհանուր բաժին գլխավոր դատախազին ուղղված դիմումը, որտեղ 7 էջ շարադրված է, թե ինչ ենթադրյալ հանցանքներ է թույլ տվել ՔՊ-ի քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ապրիլի 4-ին կայացած մեր հանձնաժողովի նիստում: Այսօր գալիս եմ ու պարզում` նամակը չի գնացել: Աշխատակազմից ասում են, թե չգիտեին, որ մինչև հիմա հանձնաժողովի նախագահը բլանկ չունի: Նրանց խոսքով` պետք է հանձնաժողովի նախագահի բլանկ սարքեն, դրանով ուղարկեմ, իսկ եթե ընդհանուր հանձնաժողովի բլանկով եմ ուղարկում, պետք է հանձնաժողովի բոլոր անդամները քվեարկեն»,–ասում է Թովմասյանը։
Նրա խոսքով` ստացվում է, որ հիմա պետք է այդ գրությունն ուղարկի հանձնաժողովի ՔՊ-ական 4 անդամներին, որպեսզի կողմ քվեարկեն, որ Արթուր Հովհաննիսյանին պատժեն:
Թովմասյանը նշեց, որ ինքը կարող է այս նամակն ուղարկել որպես պատգամավոր, բայց ինքը գրել է որպես հանձնաժողովի նախագահ, քանի որ իր լիազորությունները որպես նախագահ չի կարողացել իրացնել։ Նա հայտնեց, որ Հովհաննիսյանի մասին ներկայացրել է մի շարք հանցագործություններ և օրինախախտումներ, այդ թվում` պատգամավորի էթիկայի վարքականոնի խախտումը: Թովմասյանը հավելեց, որ այս քաշքշուկը համարում է քաղաքական հրահանգ։