https://armeniasputnik.am/20230407/bdkhn-nvor-andamner-uni-57854355.html
Բարձրագույն դատական խորհուրդը նոր անդամներ ունի
Բարձրագույն դատական խորհուրդը նոր անդամներ ունի
Իրենց թեկնածությունն էին առաջադրել երեք դատավորներ՝ Վերաքննիչ քրեական դատարանից Արշակ Վարդանյանը, Ռուբիկ Մխիթարյանը և Սնանկության դատարանից Արթուր Աթաբեկյանը։ 07.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-07T18:37+0400
2023-04-07T18:37+0400
2023-04-07T18:45+0400
դատավոր
բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
դատավորների ընդհանուր ժողով
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0c/11/36603921_0:57:1600:958_1920x0_80_0_0_99b55aede9bfde63e06aa1b020c18273.jpg
ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամներ են ընտրվել Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը։ Տեղեկությունը հայտնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։Նրանք ընտրվել են դատավորների ընդհանուր ժողովի կողմից, որի օրակարգում միայն այդ հարցն էր։Նշենք, որ 2 օրից լրանում է ԲԴԽ դատավոր անդամներ Սերգեյ Չիչոյանի և Անի Մխիթարյանի՝ որպես ԲԴԽ անդամի պաշտոնավարման ժամկետը, ուստի նրանց փոխարեն պետք է երկու նոր դատավոր անդամ ընտրվեր։Իրենց թեկնածությունն էին առաջադրել երեք դատավորներ՝ Վերաքննիչ քրեական դատարանից Արշակ Վարդանյանը, Ռուբիկ Մխիթարյանը և Սնանկության դատարանից՝ Արթուր Աթաբեկյանը։Բարձրագույն դատական խորհուրդը կազմավորվում է Ազգային ժողովի կողմից ընտրված հինգ իրավաբան գիտնական անդամից, ինչպես նաև դատական իշխանության ներկայացուցչական մարմնի՝ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված հինգ դատավոր անդամից, որոնց ընտրության արդյունքում ապահովվում է բոլոր դատական ատյանների ներկայացվածությունը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0c/11/36603921_124:0:1477:1015_1920x0_80_0_0_d80134676a576e180e7d7cfc054bdd63.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
դատավոր, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), դատավորների ընդհանուր ժողով
դատավոր, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), դատավորների ընդհանուր ժողով
Բարձրագույն դատական խորհուրդը նոր անդամներ ունի
18:37 07.04.2023 (Թարմացված է: 18:45 07.04.2023) Իրենց թեկնածությունն էին առաջադրել երեք դատավորներ՝ Վերաքննիչ քրեական դատարանից Արշակ Վարդանյանը, Ռուբիկ Մխիթարյանը և Սնանկության դատարանից Արթուր Աթաբեկյանը։
ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամներ են ընտրվել Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը։ Տեղեկությունը հայտնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։
Նրանք ընտրվել են դատավորների ընդհանուր ժողովի կողմից, որի օրակարգում միայն այդ հարցն էր։
Նշենք, որ 2 օրից լրանում է ԲԴԽ դատավոր անդամներ Սերգեյ Չիչոյանի և Անի Մխիթարյանի՝ որպես ԲԴԽ անդամի պաշտոնավարման ժամկետը, ուստի նրանց փոխարեն պետք է երկու նոր դատավոր անդամ ընտրվեր։
Իրենց թեկնածությունն էին առաջադրել երեք դատավորներ՝ Վերաքննիչ քրեական դատարանից Արշակ Վարդանյանը, Ռուբիկ Մխիթարյանը և Սնանկության դատարանից՝ Արթուր Աթաբեկյանը։
Բարձրագույն դատական խորհուրդը կազմավորվում է Ազգային ժողովի կողմից ընտրված հինգ իրավաբան գիտնական անդամից, ինչպես նաև դատական իշխանության ներկայացուցչական մարմնի՝ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված հինգ դատավոր անդամից, որոնց ընտրության արդյունքում ապահովվում է բոլոր դատական ատյանների ներկայացվածությունը: