00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Լևոն Ստեփանյան
Տավուշում սահմանազատման հետևանքով կորցնում ենք մեզ համար նպաստավոր բարձունքները.Ստեփանյան
09:12
13 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:34
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:51
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ի և ՌԴ-ի դիրքորոշումների տարբերությունը չի վնասում հարաբերությունների հիմքերը. Կոպիրկին

© Sputnik / Aram NersesyanՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Sputnik Արմենիայում
ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2023
ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՌԴ դեսպանը նշում է, որ որոշ հարցերի շուրջ տարբերվող կարծիքներն անխուսափելի են, քանի որ խոսքը երկու ինքնիշխան պետությունների շահերի մասին է։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումների տարբերությունը չի դիպչում երկկողմ հարաբերությունների հիմնարար սկզբունքներին, Armenia Today-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Գիտեք, տարաձայնություն բառն ինձ մոտ մի փոքր զուսպ վերաբերմունք է առաջացնում։ Ի՞նչ ենք հասկանում տարաձայնություն ասելով: Եթե խոսենք մեր հարաբերությունների նկատմամբ սկզբունքային մոտեցումների մասին, ապա, իմ կարծիքով, այստեղ տարաձայնություններ, որպես այդպիսին չկան։ Երկու կողմից էլ կա դրանց կարևորության ըմբռնում, կա դրանց զարգացման տրամադրվածություն։ Եղել է և կա ըմբռնում, որ մեր հարաբերությունները պետք է զարգանան այնպես, որ առավելագույնս համապատասխանեն մեր երկրների շահերին, նպաստեն մեր երկրների առջև ծառացած խնդիրների լուծմանը: Կարծում եմ, որ այս առումով դժվար է տարաձայնությունների մասին խոսել»,-ասել է Կոպիրկինը։
Դիվանագետի խոսքով` ներկայիս աշխարհում՝ իր հակասական միտումներով, երկկողմ հարաբերությունները լուրջ մարտահրավերների են բախվում: Սակայն գլխավորը, ըստ Կոպիրկինի, ոչ թե այդ մարտահրավերների առկայությունն է, այլ երկու կողմերի քաղաքական կամքի առկայությունը՝ պատշաճ կերպով արձագանքելու այդ մարտահրավերներին, պահպանելու հարաբերությունների այն առանցքը, այն հիմնարար սկզբունքները, որոնք ձևավորվել են դարերի ընթացքում և կապված են ոչ այնքան պետությունների, որքան ժողովուրդների, մարդկանց միջև փոխհարաբերությունների հետ:
«Դրանք պահպանելու և ամրապնդելու տրամադրվածություն կա, դա ամենակարևորն է»,-ասել է դեսպանը:
Ինչ վերաբերում է այս կամ այն հարցի վերաբերյալ դիրքորոշումների տարբերություններին, ապա նրա կարծիքով, դա անխուսափելի է, քանի որ օրակարգը շատ հագեցած է, շատ հարցեր կան, այդ թվում՝ երկրների անվտանգությանը, շահերին և երրորդ խաղացողների գործունեությանը վերաբերող:
«Ուստի այստեղ կարող են տարբեր տեսլականներ, դիրքորոշումներ լինել, բայց դա նորմալ է։ Խոսքը երկու ինքնիշխան պետությունների շահերի մասին է, որոնք իրականացնում են այն օրակարգը, որն անհրաժեշտ են համարում։ Բայց կարծում եմ՝ դրանք այն հարցերն են, որոնք չեն դիպչում մեր հարաբերությունների գլխավոր հիմքերին»,- նշել է Կոպիրկինը։
Եթե դիրքորոշումների տարբերության կոնկրետ օրինակ վերցնենք, ապա դա երրորդ խաղացողների ակտիվ ներգրավումն է տարածաշրջանային հարցերում։ Այստեղ Մոսկվան իր տեսակետն ունի, որը չի թաքցնում։
Մասնավորապես, կողմերը տարբեր կերպ են մոտենում Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության գործունեությանը։
«Մեր դիրքորոշումը, այդ թվում՝ բարձր քաղաքական մակարդակով, մենք միանշանակ արտահայտել ենք, բայց, կրկնում եմ` դա երկու ինքնիշխան պետությունների փոխհարաբերությունների մի մասն է, որը, համոզված եմ, չի դիպչում մեր հարաբերությունների հիմնարար սկզբունքներին»,-ընդգծել է Կոպիրկինը:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվել է 100 հոգուց բաղկացած եվրոպական նոր առաքելություն՝ երկու տարվա մանդատով: Եվ չնայած ԵՄ առաքելությունը հայտարարված է որպես քաղաքացիական, դրա կազմում 50 հոգին զինված ժանդարմներ են։ Առաքելության նպատակը նշված է հետևյալ կերպ․ նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացմանն ուղղված ջանքերի պահովմանը:
Ռուսաստանի միջնորդությունը հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման հարցում չի դադարել. Կոպիրկին
Լրահոս
0