ՀՀ–ում է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի փոխքարտուղարը. նա կհանդիպի Փաշինյանի հետ

© Photo : U.S. Embassy YerevanԱրուն Վենկատարաման
Արուն Վենկատարաման - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2023
Արուն Վենկատարաման
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արուն Վենկատարամանին Հայաստան է ժամանել 2 օրով։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Հայաստան է ժամանել ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունը։
Նա բացման խոսքով հանդես կգա Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստում։
«Արուն Վենկատարամանը կընդգծի Միացյալ Նահանգների շահագրգռվածությունը մեր երկու երկրների միջև կոմերցիոն կապերի խորացման և տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում կոմերցիոն փոխգործակցության խթանման հարցում»,– ասված է հաղորդագրությունում։
Նախատեսվում է, որ Արուն Վենկատարամանը հանդիպում կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ամերիկացի պաշտոնյան Հայաստան է ժամանել ապրիլի 6-ին և այստեղ կլինի մինչև ամսի 8-ը։
Փաշինյանը տարածաշրջանային զարգացումները քննարկել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավորների հետ
Լրահոս
0