Իրանի ԱԳՆ-ն քննադատել է Բաքվին 4 դիվանագետներին անցանկալի անձ հայտարարելու համար

CC BY-SA 2.0 / sipo / Ministry of Foreign Affairs building in TehranЗдание МИД Исламской Республики Иран
Здание МИД Исламской Республики Иран - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Թեհրանի և Բաքվի հարաբերություններում լարվածությունը պայմանավորված է Իսրայելի գործողություններով։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Թեհրանն Ադրբեջանում իրանցի դիվանագետներին անցանկալի անձ հայտարարելը համարում է ոչ կառուցողական քայլ, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
Ապրիլի 6-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն «պերսոնա նոն գրատա» էր հայտարարել Բաքվում Իրանի դեսպանատան չորս աշխատակցի, որոնց հանձնարարվել էր 48 ժամվա ընթացքում լքել երկիրը։ Այսօր Բաքվի ԶԼՄ-ները հայտնել են, որ Իրանի դիվանագիտական ներկայացուցչության նշված աշխատակիցներն իրենց ընտանիքների հետ միասին լքել են Ադրբեջանի տարածքը։
«Մենք Ադրբեջանի Հանրապետության կառավարության պահվածքն իրանցի դիվանագետների նկատմամբ համարում ենք ոչ կառուցողական, որը հակասում է բարիդրացիության սկզբունքներին», - ասել է Քանանին, հայտնում է երկրի արտգործնախարարության Telegram ալիքը։
Նա նաև նշել է, որ Թեհրանի և Բաքվի հարաբերություններում լարվածությունը պայմանավորված է Իսրայելի գործողություններով։
Ավելի վաղ Իրանի խորհրդարանը հատուկ հայտարարություն էր ընդունել՝ դատապարտելով Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը։
Լրահոս
0