https://armeniasputnik.am/20230407/israjeli-banaky-harvatsner-e-hascrel-gazaji-hatvatsin-ev-libanani-haravin-57818171.html
Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին և Լիբանանի հարավին
Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին և Լիբանանի հարավին
Իսրայելական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը որոշել է կոշտ պատասխան տալ գնդակոծություններին: 07.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-07T08:37+0400
2023-04-07T08:37+0400
2023-04-07T08:39+0400
իսրայել
գնդակոծություն
հրթիռակոծություն
լիբանան
տեսանյութ
տեսանյութեր
բենիամին նեթանյահու
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/07/57817847_80:0:1895:1021_1920x0_80_0_0_8ce2c77bedc689d9424b94def3205900.jpg
Իսրայելցի զինվորականները վերսկսել են հարվածները Գազայի հատվածի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակին (ՑԱԽԱԼ)։Գազայի հատվածին հարվածներ հասցնելու հաղորդագրությունը հաջորդել է բանակի այն հայտարարությանը, թե իսրայելցի զինվորականները հարվածներ են հասցնում նաև Լիբանանի հարավային հատվածին:Պաշտպանության բանակը հայտարարել է, որ Գազայի հատվածին ավիահարվածներ է հասցնում ՀԱՄԱՍ-ի հրթիռակոծություններից հետո:«Որոշ ժամանակ առաջ ՑԱԽԱԼ-ի կործանիչները հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության լրացուցիչ օբյեկտների, այդ թվում՝ զենքի արտադրության ստորգետնյա համալիրի հանքի, զենքի արտադրության երեք լրացուցիչ օբյեկտների եւ ահաբեկիչների թունելի ուղղությամբ», - հայտարարել են զինվորականները:Իսրայելն ուզում է սադրել Իրանին և տարածաշրջանային պատերազմ հրահրել. ՊետրոսյանԵրեկ իսրայելական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Լիբանանի տարածքից տասնյակ հրթիռներ են արձակվել, որոնք ուղղված են եղել Իսրայելի հյուսիսում գտնվող հյուսիսային և արևմտյան Գալիլեայի սահմանամերձ բնակավայրերին և քաղաքներին: Իսրայելի բանակի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Լիբանանի տարածքից 34 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ, որոնցից 25–ը ՀՕՊ համակարգը կարողացել է որսալ: Ըստ իսրայելական բանակի` Լիբանանի տարածքից գնդակոծությունն իրականացրել են Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման խմբավորումները:Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն ավելի վաղ երկրի ռազմական ղեկավարությանը կարգադրել էր պատրաստվել ցանկացած հնարավոր պատասխան միջոցների: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հինգշաբթի երեկոյան հայտարարել է, որ հրեական պետության թշնամիները կվճարեն Իսրայելի դեմ ագրեսիայի յուրաքանչյուր գործողության համար՝ հավելելով, որ ներքին տարաձայնությունները չեն խանգարի դրան:
իսրայել
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/07/57817847_307:0:1668:1021_1920x0_80_0_0_8ffeee5f9a8e55ee7d3c8edd1498cb45.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
իսրայել, գնդակոծություն, հրթիռակոծություն, լիբանան, տեսանյութ, տեսանյութեր, բենիամին նեթանյահու, видео
իսրայել, գնդակոծություն, հրթիռակոծություն, լիբանան, տեսանյութ, տեսանյութեր, բենիամին նեթանյահու, видео
Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին և Լիբանանի հարավին
08:37 07.04.2023 (Թարմացված է: 08:39 07.04.2023) Իսրայելական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը որոշել է կոշտ պատասխան տալ գնդակոծություններին:
Իսրայելցի զինվորականները վերսկսել են հարվածները Գազայի հատվածի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակին (ՑԱԽԱԼ)։
Գազայի հատվածին հարվածներ հասցնելու հաղորդագրությունը հաջորդել է բանակի այն հայտարարությանը, թե իսրայելցի զինվորականները հարվածներ են հասցնում նաև Լիբանանի հարավային հատվածին:
Պաշտպանության բանակը հայտարարել է, որ Գազայի հատվածին ավիահարվածներ է հասցնում ՀԱՄԱՍ-ի հրթիռակոծություններից հետո:
«Որոշ ժամանակ առաջ ՑԱԽԱԼ-ի կործանիչները հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության լրացուցիչ օբյեկտների, այդ թվում՝ զենքի արտադրության ստորգետնյա համալիրի հանքի, զենքի արտադրության երեք լրացուցիչ օբյեկտների եւ ահաբեկիչների թունելի ուղղությամբ», - հայտարարել են զինվորականները:
Երեկ իսրայելական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Լիբանանի տարածքից տասնյակ հրթիռներ են արձակվել, որոնք ուղղված են եղել Իսրայելի հյուսիսում գտնվող հյուսիսային և արևմտյան Գալիլեայի սահմանամերձ բնակավայրերին և քաղաքներին: Իսրայելի բանակի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Լիբանանի տարածքից 34 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ, որոնցից 25–ը ՀՕՊ համակարգը կարողացել է որսալ: Ըստ իսրայելական բանակի` Լիբանանի տարածքից գնդակոծությունն իրականացրել են Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման խմբավորումները:
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն ավելի վաղ երկրի ռազմական ղեկավարությանը կարգադրել էր պատրաստվել ցանկացած հնարավոր պատասխան միջոցների: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հինգշաբթի երեկոյան հայտարարել է, որ հրեական պետության թշնամիները կվճարեն Իսրայելի դեմ ագրեսիայի յուրաքանչյուր գործողության համար՝ հավելելով, որ ներքին տարաձայնությունները չեն խանգարի դրան: