00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խարդախությունից տուժած կինն ինքն է հանցակից դարձել. ՔԿ–ն` «վարկային» հափշտակության մասին

© Photo : official site of the President of RAՀՀ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2023
Բաժանորդագրվել
40–ամյա կինը իրեն մեղավոր է ճանաչել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն սոցիալական ցանցի օգտագործմամբ խոշոր չափերով խարդախության հերթական դեպքն է բացահայտել, նշված է գերատեսչության ֆեյսբուքյան էջում։
Ձեռք բերված փաստական տվյալներով ինքնությունները դեռևս չպարզված անձինք «Ֆեյսբուք» սոցիալական կայքում զետեղված «Natixis», «NATIXIS GROUP» և «CaixaBank» անվանումներով էջերում տեղադրել են «վարկի տրամադրման մատչելի պայմաններ» և համանման այլ վերնագրերով գովազդներ։
Նշված էջերում տեղադրված հեռախոսահամարներով անհայտ անձինք իրենց հետ կապ հաստատած քաղաքացիներից պահանջել են տարբեր անձանց անվամբ տվյալներով իրականացնել դրամական փոխանցումներ։ Դրամական միջոցներն ստանալուց հետո, նրանք չեն ապահովել վարկերի տրամադրումը՝ հափշտակելով դրանք:
2021թ․ հուլիսին 10.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ ստանալու նպատակով նշված անձանց հետ կապ է հաստատել Արարատի մարզի 40-ամյա բնակչուհի, ումից վարկի տրամադրման հետ կապված նոտարական և ապահովագրական ծախսեր կատարելու պատրվակով պահանջել են 223 000 ՀՀ դրամին համարժեք 450 ԱՄՆ դոլար գումար։ Կինը 2021թ․ հուլիսին գումարը փոխանցել է «Paul Keita» տվյալներով անձին, սակայն հիշյալ անհայտ անձինք չեն ապահովել վարկի տրամադրումը՝ հափշտակելով գումարը:
Իրեն պատճառված վնասը վերականգնելու նպատակով կինը կապ է հաստատել հափշտակություն կատարած անձանց հետ, փոխադարձ համաձայնություն ձեռք բերել այլ անձանց ներգրավելու և նրանց գույքի հափշտակություն կատարելու շուրջ:
Կինը կեղծ էջով գովազդել է վերոնշված հայտարարությունները։ Իրեն դիմած 3 քաղաքացու հետ նամակագրությամբ նրան փոխանցել են ընդհանուր 3.132.086,1 ՀՀ դրամ գումար:
Խարդախություն կատարած անձինք, պայմանավորվածության համաձայն, բանկային փոխանցմամբ 40-ամյա կնոջը վերադարձրել են հափշտակությամբ վերջինիս պատճառված վնասից 400 ԱՄՆ դոլարը:
«Գազի վաճառքով» պետք չէ զբաղվել. ԱԱԾ–ն զգուշացնում է խարդախության մասին
Կնոջը մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Վերջինս ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել կատարածի համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Նշված անձի մասով նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:
Ինքնությունները դեռևս չպարզված անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։
Լրահոս
0