https://armeniasputnik.am/20230407/mvoskvan-ajakcum-e-haj-turqakan-haraberutjunneri-kargavvormany-lavrvov-57838321.html
Մոսկվան աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
Մոսկվան աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
Սերգեյ Լավրովի խոսքով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ աշխատանքը շարունակելու գլխավոր հիմքը: 07.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-07T14:36+0400
2023-04-07T14:36+0400
2023-04-07T15:39+0400
ռուսաստան
թուրքիա
հայաստան
սերգեյ լավրով
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/14/56973002_0:0:1600:900_1920x0_80_0_0_2c3f6fbe52fd573c366674725768c1be.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ռուսաստանն ակնկալում է, որ արտատարածաշրջանային խաղացողները չեն խանգարի Անդրկովկասի իրադրության կարգավորմանը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ։«Մենք հուսով ենք, որ մեր արտատարածաշրջանային գործընկերներից ոմանք չեն խանգարի այդ գործընթացներին (կարգավորմանը. խմբ.), կողմերին կուղղորդեն, որ խստորեն կատարեն Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունները», – ասել է նա։ Նախարարն ընդգծել է, որ այդ պայմանավորվածությունները աշխատանքը շարունակելու գլխավոր հիմքն են:Ռուսաստանը, Լավրովի խոսքով, կողմ է տարածաշրջանի երկրների միջև համագործակցության խորացմանը:Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ Բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով` Թուրքիան ղարաբաղյան հարցում աջակցում է Ադրբեջանին և սուր է արձագանքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։Հայաստանը փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո փրկարարների խումբ ուղարկեց Թուրքիա որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար։ Նաև մարդասիրական օգնության երկու խմբաքանակ ուղարկվեց Թուրքիա։ Բեռնատարները 30 տարվա մեջ առաջին անգամ հատեցին ցամաքային սահմանը Մարգարայի կամրջով։ Այնուհետև հայ փրկարարները նույն ճանապարհով վերադարձան հայրենիք։ Բացի այդ, Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին այցելեց Թուրքիա։ Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կողմերը հայտարարեցին երկխոսության և սահմանների բացման գործընթացն արագացնելու մասին։ Համատեղ ճեպազրույցում խոսվեց նաև Անիի կամրջի վերականգնման և սահմանային ենթակառուցվածքների մասին։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/14/56973002_182:0:1382:900_1920x0_80_0_0_2ad52d4e41a0aec8590ab301cd9be032.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, թուրքիա, հայաստան, սերգեյ լավրով
ռուսաստան, թուրքիա, հայաստան, սերգեյ լավրով
Մոսկվան աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
14:36 07.04.2023 (Թարմացված է: 15:39 07.04.2023) Սերգեյ Լավրովի խոսքով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ աշխատանքը շարունակելու գլխավոր հիմքը:
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ռուսաստանն ակնկալում է, որ արտատարածաշրջանային խաղացողները չեն խանգարի Անդրկովկասի իրադրության կարգավորմանը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ։
«Մենք հուսով ենք, որ մեր արտատարածաշրջանային գործընկերներից ոմանք չեն խանգարի այդ գործընթացներին (կարգավորմանը. խմբ.), կողմերին կուղղորդեն, որ խստորեն կատարեն Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունները», – ասել է նա։
Նախարարն ընդգծել է, որ այդ պայմանավորվածությունները աշխատանքը շարունակելու գլխավոր հիմքն են:
Ռուսաստանը, Լավրովի խոսքով, կողմ է տարածաշրջանի երկրների միջև համագործակցության խորացմանը:
«Ողջունում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը սկսվել է մեր աջակցությամբ, ողջունում ենք տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության, հաղորդակցության ապաշրջափակման և իհարկե Հարավային Կովկասի հետկոնֆլիկտային վերականգնման ջանքերը», - նշել Է ՌԴ ԱԳ նախարարը:
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ Բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով` Թուրքիան ղարաբաղյան հարցում աջակցում է Ադրբեջանին և սուր է արձագանքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին
հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան
Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստանը փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո
փրկարարների խումբ ուղարկեց Թուրքիա որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար։ Նաև մարդասիրական օգնության երկու խմբաքանակ ուղարկվեց Թուրքիա։ Բեռնատարները 30 տարվա մեջ առաջին անգամ հատեցին ցամաքային սահմանը Մարգարայի կամրջով։ Այնուհետև հայ փրկարարները նույն ճանապարհով
վերադարձան հայրենիք։ Բացի այդ, Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին այցելեց Թուրքիա։ Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կողմերը հայտարարեցին երկխոսության և
սահմանների բացման գործընթացն արագացնելու մասին։ Համատեղ ճեպազրույցում խոսվեց նաև
Անիի կամրջի վերականգնման և սահմանային ենթակառուցվածքների մասին։