00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ժաննա Անդրեասյան
Այս տարի Տավուշում, 2026-ին ՀՀ-ում ավարտական քննության միավորները կօգտագործվեն բուհ ընդունվելիս. Ժաննա Անդրեասյան
13:34
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նորաձև գեղեցկություն. դիմե՞լ պլաստիկ վիրահատության, թե՞ ոչ

© Unsplash / National Cancer InstituteՊլաստիկ վիրահատություն
Պլաստիկ վիրահատություն - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2023
Պլաստիկ վիրահատություն
Բաժանորդագրվել
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ զրուցել ենք հ.գ. թ., դոցենտ, հոգեբան Աննա Առաքելյանի և պլաստիկ վիրաբույժ Թորգոմ Խաչատրյանի հետ հասկանալու համար, թե հայ կանայք հիմնականում ինչ պատճառներով են պլաստիկ վիրահատության դիմում, և դրանք կապված են հոգեբանական խնդիրների հետ։
Վերջին տարիներին պլաստիկ վիրահատությունների դիմած կամ դրան պատրաստ կանանց թիվը գնալով աճում է։ Մի կողմից դա բացատրվում է պերֆեկցիոնիզմով (կատարելության ձգտում), մյուս կողմից ցածր ինքնագնահատականի, ներքին խնդիրների հաղթահարման փորձով։ Կարելի է ասել` ժամանակակից աշխարհը, սոցցանցերը նորաձևություն են թելադրում, որտեղ կնոջ գեղեցիկ ու ցանկալի լինելը պարտադիր պայման է։
Ինչո՞ւ են կանայք դիմում պլաստիկ վիրաբուժության
Աննա Առաքելյան. Էսթետիկ վիրահատական միջամտություններն ուղղված են անձի արտաքինի և կյանքի որակի լավացմանը, ֆիզիկական ես-ի` իդեալական պատկերացումներին համապատասխանեցմանը:
Կարելի է պայմանականորեն երկու խումբ առանձնացնել. կանայք, ովքեր բարձր ինքնագնահատական ունեն, սեփական անձի և մարմնի նկատմամբ դրսևորում են սեր, խնամք և հոգատարություն, նրանց համար արտաքինի էսթետիկ բաղադրամասը խիստ արժևորված է: Այս անձանց համար ինքնակատարելագործումն ապրելաձև է, ինքնաբավության ու դրական ինքնազգացողության աղբյուր:
© Sputnik / Aram NersesyanԱննա Առաքելյանը
Кандидат психологических наук, доцент, психолог-консультант Анна Аракелян - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2023
Աննա Առաքելյանը
Երկրորդ դեպքում ֆիզիկական կերպարի թերությունների հետ կապված բարդույթներ են ու անլիարժեքության տևական զգացում: Վիրահատությունների և էսթետիկ տարբեր միջամտությունների հիմքում կարող են հոգեբանական բնույթի տարբեր պատճառներ լինել` անբավարարվածություն սեփական մարմնից, սեռական գրավչության բարձրացում, չծերանալու ցանկություն: Նրանց առանձնահատկություններից են արտաքինով խիստ անհանգստությունը, դրա ոչ համարժեք գնահատումը (չափազանցված կամ անգամ հորինված թերությունների տեսքով), ինքնավստահության պակասը, ցածրացած ինքնագնահատականը, ինքնաքննադատության բարձր մակարդակը: Այս կանայք ունեն հաղորդակցման դժվարություններ, սոցիալական վախեր: Նման դեպքերում արտաքինը լավացնելու ցանկության հիմքում ընկած է սիրո, ուշադրության արժանանալու պահանջմունքների անբավարարվածությունը:
Թորգոմ Խաչատրյան. Պլաստիկ վիրաբույժին դիմելու պատճառները շատ տարբեր են. երբեմն դա կատարելության ձգտումն է, որը կարող է լինել ինչպես ադեկվատ, այնպես էլ ոչ ադեկվատ։ Հոգեբանական խնդիրներն իրենց դերն իհարկե խաղում են, բայց քիչ չէ նաև միջավայրի ազդեցությունը։ Օրինակ` սոցիալական ցանցերն այժմ շատ ավելի հասանելի են, և մենք ընդունենք, թե ոչ, դրանք թելադրում են գեղեցկության չափանիշներ։ Ինչ հնարավոր չէր անել 20 տարի առաջ, այժմ հնարավոր է։ Էսթետիկ բժշկությունն անընդհատ զարգացող մասնագիտություններից է, դա մի կողմից լավ է, մյուս կողմից վախեցնող, քանի որ մարդը դեմ է գնում բնությանը։
Երբ կա պլաստիկ վիրահատության ցանկություն, ո՞ւմ դիմել
Աննա Առաքելյան. Եթե անձը ցանկանում է պլաստիկ վիրահատության դիմել, անհրաժեշտ է պարզել, թե նա ինչ խնդիրներ է լուծելու, ինչ սպասում ունի, դա իր ցանկությունն է, թե թելադրված է միջավայրի, նշանակալի մարդկանց կողմից: Ներքին մոտիվացիայի հիմքում ինքնավստահության և ինքնագնահատականի բարձրացումն է: Այս դեպքում կոնկրետ թերությունների շտկումը նպաստում է սուբյեկտիվ անբավարարվածության հաղթահարմանը: Արտաքին մոտիվացիայի դեպքում` վիրահատությունից անձը երկրորդային շահեր և սպասելիքներ ունի. գրավչության բարձրացման արդյունքում հարաբերությունների կարգավորում, նոր ռոմանտիկ հարաբերություններ, ուշադրության և ընդունման արժանացում:
Նման դեպքերում վիրահատությամբ նպատակներին սովորաբար չեն հասնում, իսկ սպասումները` չեն արդարանում։ Կրկին փնտրվում են այլ թերություններ, որոնք ունեն շտկման կարիք: Հոգեբանական խնդիրների դեպքում միայն վիրահատության արդյունքը չի կարող նպաստել ինքնաընկալման և ինքնավերաբերմունքի փոփոխությանը, որովհետև ջանքերն ուղղվում են ոչ թե անձնային խնդիրների ճանաչմանը, դրանց հետ առերեսմանն ու լուծմանը, այլ ինքնապաշտպանությանն ու փոխհատուցմանը:
© Sputnik / Asatur YesayantsԹորգոմ Խաչատրյանը
Пластический хирург Торгом Хачатрян - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2023
Թորգոմ Խաչատրյանը
Թորգոմ Խաչատրյան. Խորհրդատվության ժամանակ կարևոր է հասկանալ, թե ինչու է կինը եկել, ինչն է ուզում շտկել և որքանով է այդ պատճառն ու ցանկությունն ադեկվատ։ Պետք է հստակեցնել` կինն ինչպես է պատկերացնում արդյունքը։ Իր սպասելիքները կապ ունե՞ն իրականության հետ։
Եթե այդ ցանկությունն ադեկվատ չէ, ես մերժում եմ ու չեմ վիրահատում` խնայելով թե՛ իմ առողջությունը, թե՛ պացիենտի հոգեբանական վիճակը։ Փորձը ցույց է տալիս` երբ պացիենտը փորձում է իր հոգեբանական խնդիրները լուծել վիրահատության միջոցով, ստացած արդյունքը նրան չի բավարարում։ Նման դեպքերում ես հրաժարվում եմ պացիենտին վիրահատել և նրան ուղղորդում եմ հոգեբանի մոտ։
Հայաստանում ի՞նչն են հիմնականում վիրահատում կանայք
Թորգոմ Խաչատրյան. Հայաստանում կանայք ամենաշատը դիմում են քթի պլաստիկ վիրահատության, որին հաջորդում են կոպերի, կրծքագեղձի մեծացման–փոքրացման, որովայնի ձգման վիրահատությունները, լիպոսակցիաները և այլն։ Ի ուրախություն ինձ, քթի պլաստիկայի ժամանակ կանայք արդեն նկարներով չեն գալիս, այլ իրենց բողոքներով, թե ինչ ունեն իրենց քթի դեմ։ Մարդիկ չպետք է կորցնեն իրենց անհատականությունը։
3D մոդելավորումն իհարկե մարքեթինգային քայլ է, բայց օգնում է, որպեսզի բժիշկը հասկանա, թե պացիենտը ոնց է պատկերացնում իր ապագա տեսքը։ Անհնար է վիրահատարանում ստանալ նախապես ծրագրած արդյունքը, քանի որ կա մաշկի հաստություն, աճառների կառուցվածք և այլ նրբություններ։
Շատերը քթի վիրահատությունից հետո դիմում են շուրթերի ծավալի մեծացման։ Ոմանց մոտ դա ադեկվատ ցանկություն է, երբ քթի կախվածությունը վերանում է և տարածքը վիզուալ մեծանում, շուրթերի բարակությունն ընդգծվում է։ Ցանկացած վիրահատությունից հետո, որպեսզի հասկանալ` լավ արդյունք է ստացվել, թե ոչ, պետք է համեմատել նախնականի հետ։ Օրինակ` եթե մարդու քիթը թեք է և դեմքն ասիմետրիկ, պլաստիկ վիրաբուժն ինչ էլ անի, որոշակի թեքություն մնալու է։
Ի վերջո դիմե՞լ պլաստիկայի, թե՞ ոչ. ո՞րն է ելքը
Աննա Առաքելյան. Կարծում եմ` արդյունավետ կլինի հոգեթերապևտիկ ուղեկցումն ինչպես էսթետիկ վիրահատությունից առաջ, այնպես էլ հետո: Հոգեբանական աջակցության արդյունքում անձը կարող է գիտակցել էսթետիկ միջամտությունների իրական մոտիվացիան, դրանց հիմքում ընկած հոգեբանական պատճառները և ճշգրտել ակնկալվող արդյունքները: Արդյունքում` կփոխվեն անձի ինքնավերաբերմունքը, նրա հուզական վիճակները, կկարգավորվեն միջանձնային հարաբերությունները, կընտրվեն ինքնազարգացման արդյունավետ ուղիներ, ինքնադրսևորման նոր ձևեր:
«Ես պատկերի» նկատմամբ վերաբերմունքում կարևորվում է ֆիզիկական ես-ի ընդունումն այնպիսին, ինչպիսին իրականում կա` իր առավելություններով և թերություններով: Կարևոր է, որ անձն առողջ սեր դրսևորի իր նկատմամբ, ուշադիր լինի իր ցանկություններին ու պահանջմունքներին, ունենա ինքնազարգացման և ինքնակատարելագործման ձգտում: Կարևոր է գիտակցելլ, որ գեղեցկության ընկալման չափանիշները խիստ սուբյեկտիվ են, իդեալական ոչինչ չկա, իսկ կատարելության ձգտումն անհասանելի է ու դատապարտված անհաջողության:
Լրահոս
0