https://armeniasputnik.am/20230407/qpn-3-amis-uni-kam-inch-tshakatagir-kunena-hrvomi-kvonvencian-zhvoghvovurd-57824073.html
ՔՊ–ն 3 ամիս ունի, կամ ինչ ճակատագիր կունենա Հռոմի ստատուտը. «Ժողովուրդ»
ՔՊ–ն 3 ամիս ունի, կամ ինչ ճակատագիր կունենա Հռոմի ստատուտը. «Ժողովուրդ»
Թերթի տեղեկություններով` իշխանությունները դեռևս վերջնական որոշում չունեն կոնվենցիայի մասով։ 07.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-07T10:23+0400
2023-04-07T10:23+0400
2023-04-07T10:27+0400
հայաստան
հռոմի ստատուտ
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
հհ կառավարություն
իշխանություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/13/51532028_0:0:1600:901_1920x0_80_0_0_eb6e27b3db6b5fee71cee06bce945637.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ՍԴ որոշումից հետո ՀՀ կառավարությունը 3 ամիս ունի Հռոմի ստատուտի վավերացման հարցն Ազգային ժողով ուղարկելու համար։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` նշելով, որ ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև միջադեպի պատճառ դարձած Հռոմի կանոնադրության շուրջ կրքերը չեն հանդարտվում, գրում էՄարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը, և Հայաստանի կառավարությունը կարող է շարունակել համաձայնագրի վավերացման գործընթացը։Այս հանգամանքից հետո տարաբնույթ հայտարարություններ հնչեցին այն մասին, թե այս քայլով Հայաստանը նաև դեմ է գնում ՌԴ-ին, և Արևմուտքի պատվերով Վլադիմիր Պուտինը կձերբակալվի, հենց Երևան մտնի: Սակայն ՍԴ-ի որոշումով կոնվենցիան ամենևին էլ չի համարում վավերացված և չի կարող գործել: Իսկ ի՞նչ է սպասվում. բանն այն է, որ, ըստ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի, Ազգային ժողովն է վավերացնում միջազգային պայմանագրերը, այսինքն՝ առանց խորհրդարանի հաստատման Հռոմի ստատուտը չի կարող ուժի մեջ մտնել:Հիշեցնենք` Մարտի 27-ին ՌԴ ԱԳՆ-ում ՏԱՍՍ-ի աղբյուրները հայտնել էին, որ Մոսկվան խիստ բացասաբար է ընդունել Հռոմի կանոնադրությանը միանալու պաշտոնական Երևանի ծրագրերը, և որ Երևանում զգուշացվել են անցանկալի հետևանքների մասին: Երբ չկշռադատված հայտարարություններ են հնչում ՀՀ-ից. ի՞նչ նշանակություն ունի Հռոմի ստատուտը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/13/51532028_0:0:1424:1068_1920x0_80_0_0_7678bc9734240c53f148916bca4dc052.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հռոմի ստատուտ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, հհ կառավարություն, իշխանություն
հայաստան, հռոմի ստատուտ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, հհ կառավարություն, իշխանություն
ՔՊ–ն 3 ամիս ունի, կամ ինչ ճակատագիր կունենա Հռոմի ստատուտը. «Ժողովուրդ»
10:23 07.04.2023 (Թարմացված է: 10:27 07.04.2023) Թերթի տեղեկություններով` իշխանությունները դեռևս վերջնական որոշում չունեն կոնվենցիայի մասով։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ՍԴ որոշումից հետո ՀՀ կառավարությունը 3 ամիս ունի Հռոմի ստատուտի վավերացման հարցն Ազգային ժողով ուղարկելու համար։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` նշելով, որ ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև միջադեպի պատճառ դարձած Հռոմի կանոնադրության շուրջ կրքերը չեն հանդարտվում, գրում է
Մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը, և Հայաստանի կառավարությունը կարող է շարունակել համաձայնագրի վավերացման գործընթացը։
Այս հանգամանքից հետո տարաբնույթ հայտարարություններ հնչեցին այն մասին, թե այս քայլով Հայաստանը նաև դեմ է գնում ՌԴ-ին, և Արևմուտքի պատվերով Վլադիմիր Պուտինը կձերբակալվի, հենց Երևան մտնի: Սակայն ՍԴ-ի որոշումով կոնվենցիան ամենևին էլ չի համարում վավերացված և չի կարող գործել: Իսկ ի՞նչ է սպասվում. բանն այն է, որ, ըստ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի, Ազգային ժողովն է վավերացնում միջազգային պայմանագրերը, այսինքն՝ առանց խորհրդարանի հաստատման Հռոմի ստատուտը չի կարող ուժի մեջ մտնել:
«Մեր տեղեկություններով՝ այս պահի դրությամբ իշխանությունները դեռևս վերջնական որոշում չունեն կոնվենցիայի մասով, համենայնդեպս, գործադիրը դեռ օրենսդիր մարմին չի ուղարկել ստատուտը»,–գրում է թերթը։
Հիշեցնենք` Մարտի 27-ին ՌԴ ԱԳՆ-ում ՏԱՍՍ-ի աղբյուրները
հայտնել էին, որ Մոսկվան խիստ բացասաբար է ընդունել Հռոմի կանոնադրությանը միանալու պաշտոնական Երևանի ծրագրերը, և որ Երևանում զգուշացվել են անցանկալի հետևանքների մասին: