Կամչատկայում հրաբուխ է ժայթքել. Ռոսավիացիան դիմել է ավիաընկերություններին

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավիաընկերություններին առաջարկվել է այլընտրանքային ուղիներից օգտվել։
Կամչատկայում ժայթքել է Բեզիմյանի հրաբուխը և մինչև 12 կմ բարձրությամբ մոխիր արտանետել։ Հրաբխի ժայթքման տեսանյութը հրապարակել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։
Ռոսավիացիան հայտնում է, որ հրաբխի ժայթքումը վտանգ է ներկայացնում ինքնաթիռների համար, ավիաընկերություններին առաջարկվել է այլընտրանքային ուղիներից օգտվել։
Ինդոնեզիայում հրաբուխ է ժայթքել. տեսանյութ
Ռուսաստանի օդային երթևեկության սպասարկման մարմինները ապահովել են Չինաստանից, Հնդկաստանից և հարավասիական այլ շրջաններից 23 օդանավերի թռիչքը դեպի Հյուսիսային Ամերիկա և հակառակ ուղղությամբ:
Ռուսաստանի Դաշնությունն ապահովել է 12 օտարերկրյա ավիաընկերությունների թռիչքների անվտանգությունը, այդ թվում՝ Air India–ի, Cathay Pacific–ի, China Southern–ի:
Ինչի է հանգեցրել «մթնոլորտային գետ» կոչվող երևույթը. կադրեր Կալիֆոռնիայից
Լրահոս
0