00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարսելի կենտրոնում չորսհարկանի շենք է փլուզվել․ կան տուժածներ

© AFP 2024 / NICOLAS TUCATՓրկարարները Մարսելում փլուզված շենքի տարածքում (9 ապրիլի, 2023թ) Մարսել
Փրկարարները Մարսելում փլուզված շենքի տարածքում (9 ապրիլի, 2023թ) Մարսել - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2023
Բաժանորդագրվել
Տուժել են նաև հարևան շենքերը, քաղաքապետը չի բացառում, որ դրանցից մեկն էլ կարող է փլուզվել։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Մարսելի կենտրոնում չորսհարկանի շենքի փլուզման հետևանքով առնցվազն 5 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է «Ֆրանս Պրեսը»։
«Գիշերը ժամը 00:40 — ին (Երևանի ժամանակով 02:40-ին) փլուզվել է Տիվոլի փողոցի 17 հասցեում գտնվող շենքը, ինչի հետևանքով մասնակի փլուզվել է նաև հարևան տների մի մասը՝ համար 15-ը և 19-ը», - լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը:
Նա նաև տեղեկացրել է, որ 5 մարդ է հոսպիտալացվել է։ Փլատակներում կարող են մարդիկ մնացած լինել, սակայն որոնողափրկարարական աշխատանքները դժվարացնում է շարունակվող հրդեհը։ Քաղաքապետի խոսքով՝ հարևանությամբ գտնվող շենքի փլուզման վտանգ էլ կա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փլուզումը տեղի է ունեցել հզոր պայթյունից հետո: Ականատեսները պատմել են գազի ուժեղ հոտի մասին։
Լրահոս
0