00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Սա միայն Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:42
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թշնամանքը բաժանարար պատնեշներ է դնում, խարխլում ազգային միաբանությունը․ Վեհափառ

© Sputnik / Andranik GhazaryanՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2023
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը
Բաժանորդագրվել
Երբ պետական և հասարակական կյանքում արդարությունը և ճշմարտությունը դադարում են լինել ձեռնարկումների ու իրագործումների առանցքը, մենք շարունակելու ենք առերեսվել պիղատոսականության դրսևորումների։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Հարության հավատքը հաղթանակ է փորձությունների դեմ, որին բնորոշ չէ վախի, հուսահատության, անկումի ոգին, աղետաբեր դատապարտելի հաշտվողականությունը։ Ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը՝ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առիթով հայ ժողովրդին հղված իր պատգամում։
Այս մասին նշված է Մայր աթոռի ֆեյսբուքյան էջում։
21-րդ դարը լուսավորյալ նոր դարաշրջան պիտի լիներ գիտական ձեռքբերումներով, տեխնոլոգիական մեծ նվաճումներով, մարդու կյանքի, մարդու իրավունքների ու արժանապատվության պաշտպանության միջազգային նորմերով ու օրենքներով։
«Բայց որքան անմեղ մարդիկ, որքան ժողովուրդներ են պատերազմների գողգոթաներում նեղությունների ու վշտերի ենթարկվում, տառապանքների խաչին գամվում՝ անարդարության, գերիշխանության մոլուցքի, խտրականության պատճառով, պայքարում գոյաբանական սպառնալիքների դեմ»,- նշել է Վեհափառն ու հիշեցրել 44-օրյա պատերազմը, Հայաստանի սահմանների վրա հարձակումները, Արցախի շրջափակումը, Ադրբեջանում մինչև օրս պահվող հայ գերիներին։
Նա շեշտել է, որ թշնամանքի, ատելության դրսևորումները բաժանարար պատնեշներ են դնում աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքում, խարխլում ազգային միաբանությունը։ Վեհափառ հայրապետի խոսքով՝ այսօր տեսնում ենք, թե ինչպես են անտեսվում դարերով նվիրագործված ավանդույթները, մեր ինքնության հիմնասյունը դարձած արժեհամակարգը, խաթարվում է մեր ժողովրդի ազգային-հոգևոր անվտանգությունը։
«Հիրավի, երբ պետական և հասարակական կյանքում արդարությունը և ճշմարտությունը դադարում են լինել առանցքը ձեռնարկումների ու իրագործումների, շարունակելու ենք առերեսվել պիղատոսականության դրսևորումների։ Փարիսեցիական խարդավանքները շարունակվելու են, քանի դեռ քինախնդրության և հիշաչարության մղումով սփռվում են զրպարտանք ու անիրավություն։ Հուդայական մատնությունները շարունակվելու են, քանի դեռ չեն դադարում ուրանալ Աստծուն ու սրբությունները, արժեզրկել հայրենիքի նվիրական գաղափարը»,- շեշտել է կաթողիկոսը։
50 օր նշվող տոն. Քրիստոս հարյավ ի մեռելոց
Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը վստահ է՝ որքան ծանր ու անելանելի թվա ներկա իրավիճակը, այնքան ավելի զորավոր ու հաստատուն պետք է լինի մեր հավատը։ Ու այդ հավատքը պետք է արտահայտվի յուրաքանչյուր քայլի ու արարքի մեջ՝ անձնական, հավաքական ու համազգային։
Նա հիշեցրել է, որ հենց հավատքով ու միաբանությամբ ենք հաղթահարել պատմության ընթացքում բազմաթիվ արհավիրքներ, վերակերտել մեր անկախ պետականությունը։
Լրահոս
0