00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոչ նոր մեքենաները հնարավոր կլինի լիզինգով վերցնել. փոփոխություններ՝ Հարկային օրենսգրքում

© Sputnik / Aram NersesyanԱվտոմեքենաների շուկա
Ավտոմեքենաների շուկա - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2023
Ավտոմեքենաների շուկա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Օգտագործված մեքենաների լիզինգն ազատվել է 10% հարկից։ Տեղական բիզնեսը կազատվի տեղական արժեթղթերի վերավաճառքի հարկից՝ առնվազն 2 տարի ներդնելու պայմանով։ Չեն մոռացել նաև բանկերի մասին` դրանց գրավի վաճառքի դեպքում անվտանգության բարձիկ են տրամադրել։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանում ֆինանսական ընկերությունները հնարավորություն կունենան լիզինգով ոչ միայն նոր, այլև օգտագործված մեքենաներ առաջարկել։ Այս և Հարկային օրենսգրքում վերջերս ընդունված այլ փոփոխությունների մանրամասները Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը։
Երկրորդ ընթերցմամբ ընդունված, սակայն պաշտոնապես ուժի մեջ չմտած փոփոխությունները վերաբերում են ֆինանսական հատվածին։

Մեքենաների երկրորդային շուկան

Լիզինգային ընկերությունները, ինչպես նաև լիզինգային լիցենզիա ունեցող բանկերը, միշտ հետաքրքրություն են ցուցաբերել մեքենաների երկրորդային շուկայի նկատմամբ: Սակայն նախկինում, երբ մարդը մասնավոր անձից օգտագործված մեքենա էր գնում այն հետագա վարձակալության նպատակով, նրանք պետք է գնին 10% հարկ ավելացնեին։ Հայաստանում այդ հարկը տարածվում էր բոլոր գործարքների վրա, որոնց ժամանակ ընկերությունը վերավաճառում էր մասնավոր անձից գնված ապրանքը։ Այս իրավիճակը խանգարում էր մեքենաների երկրորդային շուկայում լիզինգի զարգացմանը։ Հիմա լիզինգային գործարքների համար այն չեղյալ է հայտարարվել։
Սա արդեն ավտոմոբիլների երկրորդական շուկայի ուղղությամբ արված առաջին քայլը չէ. երկու տարի առաջ ՀՀ–ում ընդունվեց օրենք, որը trade-in սխեմայի հետ կապված նմանատիպ խնդիրներ էր լուծում (երբ ավտոսրահում կարելի է օգտագործված մեքենա վաճառել, իսկ փոխարենը նորը զեղչով գնել)։
Ինչ վերաբերում է վերջին փոփոխություններին, ապա հիմնականում լիզինգային ընկերությունները հույս ունեն մարդատար մեքենաներ վաճառել, բայց տեսականորեն՝ նաև գյուղտեխնիկա։

Հայկական բաժնետոմսերի շուկայի համար

Մեկ այլ փոփոխություն լուծեց արժեթղթերի վաճառքի հարկային անհավասարությունը: Մասնավորապես, եթե հայկական ընկերությունը արժեթղթերը գնում էր 100 դոլարով, իսկ վաճառում՝ 120 դոլարով (այսինքն՝ կապիտալի հավելաճ էր ստացել ), ապա ստիպված էր սովորական շահութահարկ վճարել (18 տոկոս)։ Ընդ որում, նույն իրավիճակում արտասահմանյան ընկերությունը ոչինչ չէր վճարում։ Ի սկզբանե այս կերպ իշխանությունն ուզում էր օտարերկրյա ներդրողներին բորսա ներգրավել, բայց գործնականում տեղական բիզնեսը կարող էր կեղծ դուստր ձեռնարկություն բացել, արտերկրից բաժնետոմսեր գնել և խուսափել հարկերից։ Այդ պատճառով ընդունվել է հետևյալ որոշումը` հայկական ընկերություններն էլ հայկական թղթերի վաճառքից հարկ չեն վճարի, բայց այն պայմանով, որ դրանք առնվազն երկու տարի պահվելու են հաշվեկշռում։ Այսպիսով, իշխանությունն ուզում է խթանել տեղական ձեռնարկություններում երկարաժամկետ (կամ գոնե միջնաժամկետ) ներդրումները:
Անկանխիկից էլ են փախչում, հարկերից էլ են խուսափում. ինչու են մարդիկ տուն նվիրում անծանոթին
Այս փոփոխությունն ընդունվում է ավելի շատ ապագայի համար, քանի որ այժմ Հայաստանի ֆոնդային բորսայում շատ սահմանափակ թվով ընկերություններ են ներկայացված։ Իշխանության նպատակն է շահավետ պայմաններ ստեղծել իրենց բաժնետոմսերը գնելու համար և պահանջարկ ստեղծել։ Իսկ տեսնելով պահանջարկը, ընկերությունները ավելի պատրաստակամորեն կցանկանան բորսայում լինել։
Ավելացնենք, որ ֆիզիկական անձինք (ոչ բիզնեսը) շարունակում է նախկինի պես կապիտալ շահույթի հարկ չվճարել։ Ֆինանսների նախարարությունը շարունակում է քննարկել նման հարկ սահմանելու հնարավորությունները, բայց ինչպես դա անել (և արժե արդյոք անել), դեռ որոշված չէ:

Հօգուտ բանկերի

Մեկ այլ փոփոխություն վերաբերում է բանկերին։ Սպառողների համար դա կարող է անհասկանալի լինել։ Բանկերը կարող են ավելի հեշտ վաճառել վարկերը չվճարողների գրավադրված անշարժ գույքը։ Նրանք չեն կարող այն կադաստրային արժեքից ցածր վաճառել: Երկար տարիներ այդ պահանջը, ըստ էության, ձևական էր, քանի որ կադաստրային արժեքը մի քանի անգամ ցածր էր իրական շուկայականից։ 2021 թվականին կադաստրային և շուկայական գները մոտեցրել են իրար։ Որոշումն ադեկվատ էր, բայց բանկերը չմոռացան հոգ տանել իրենց եկամուտների մասին։ Եթե մինչև 2021 թվականը x տան կադաստրային արժեքը պայմանականորեն 10 հազար դոլար էր, իսկ այժմ այն դարձել է 25 հազար դոլար, ապա որոշ դեպքերում (եթե աճուրդի ժամանակը սահմանափակ է) բանկը ստիպված է տունը 15 հազար դոլարով վաճառել, բայց հարկ վճարել 25 հազարից:
Այլ պայմաններում դա բանկի ռիսկն է, որը նա ինքը պետք է հաշվարկի, բայց կա մեկ «բայց» ՝ գրավ վերցնելով անշարժ գույքը մինչև 2021 թվականը, բանկերը չէին կարող կանխատեսել, որ դրա կադաստրային գները կբարձրանան։
Հայաստանյան բանկերը պատժամիջոցների չեն ենթարկվել, բայց խստացրել են պայմանները
Իհարկե, հիմա, երբ անշարժ գույք տարեցտարի թանկանում է, բանկերն այս իրավիճակում գրեթե միշտ շահեկան դիրքում են, քանի որ դրանք կարող են վաճառել ավելի թանկ, քան ներկայիս կադաստրային արժեքն է (և՛ հարկ կվճարեն, և՛ իրենց մասին կհոգան)։ Բայց բանկերի համար ուզում են վաղվա օրվա նկատմամբ վստահություն ստեղծել։
Հետևյալ լուծումն է առաջարկվում. անշարժ գույքից, որն այժմ բանկը վաճառում է աճուրդով, բայց գրավ է ստացել մինչև 2021 թվականը, շահութահարկը կգանձվի աճուրդային վաճառքի փաստացի գնից:
Լրահոս
0