https://arm.sputniknews.ru/20230410/rusastancinery-majisjan-tvonery-nakhyntrum-en-anckacnel-belarusum-ghazakhstanum-ev-hhum-57919781.html
Ռուսաստանցիները մայիսյան տոները նախընտրում են անցկացնել Բելառուսում, Ղազախստանում և ՀՀ–ում
Ռուսաստանցիները մայիսյան տոները նախընտրում են անցկացնել Բելառուսում, Ղազախստանում և ՀՀ–ում
Sputnik Արմենիա
Հետազոտությունն անցկացվել է զբոսաշրջային հարցումների և ամրագրումների հիման վրա։ 10.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-10T10:57+0400
2023-04-10T10:57+0400
2023-04-10T11:02+0400
հայաստան
բելառուս
ղազախստան
զբոսաշրջություն
վրաստանի հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50218847_0:84:1600:984_1920x0_80_0_0_fe1f20f3b7952f2885d68733e01815b9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Ռուսաստանցիները գալիք մայիսյան տոները ցանկանում են անցկացնել Բելառուսում, Ղազախստանում, Հայաստանում և Վրաստանում, իսկ երկրի ներսում ճանապարհորդելու համար ամենանախընտրելի քաղաքը Սանկտ Պետերբուրգն է։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով «Русский стандарт» բանկի իրականացրած հետազոտությանը։Այս բանկի «RS TLS» ընկերության (զբաղվում է ճամփորդությունների կազմակերպմամբ և տեղեկատվական ծառայությունների մատուցմամբ) տվյալների համաձայն` մերձավոր պետությունների շարքում հարցումների թվով առաջատարը Բելառուսի մայրաքաղաք Մինսկն է։Նշվում է, որ ռուսաստանցիները Բելառուս են մեկնում հիմնականում գնումներ կատարելու, համեղ ուտեստներ համտեսելու, ինչպես նաև տեսարժան վայրեր այցելելու համար։Վարկանիշային ցանկի երկրորդ տեղում Ղազախստանն է, որը զբոսաշրջիկներին գրավում է իր լեռնային հանգստավայրերով։ Իսկ երրորդ և չորրորդ տեղերում հայտնված Հայաստանն ու Վրաստանը գրավում են իրենց կլիմայով ու խոհանոցով։Նախընտրելի ուղղությունների հնգյակը եզրափակում Է Ուզբեկստանը. փորձագետների կարծիքով` ռուսաստանցիներն այնտեղ են մեկնում պատմական վայրեր տեսնելու նպատակով:Հետազոտության շրջանակում ուսումնասիրվել է «RS TLS» ընկերության հաճախորդների շրջանում հարցումների և զբոսաշրջային ուղեգրերի վաճառքի դինամիկան 2023 թվականի մայիսյան տոներին ընդառաջ:Հետաքրքիր մրցակցություն է լինելու. երեք ամսում Հայաստան է եկել 450 հազար զբոսաշրջիկ
բելառուս
ղազախստան
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50218847_89:0:1512:1067_1920x0_80_0_0_d814930ebc8577f8ac13bc9dff1fd851.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բելառուս, ղազախստան, զբոսաշրջություն , վրաստանի հանրապետություն
հայաստան, բելառուս, ղազախստան, զբոսաշրջություն , վրաստանի հանրապետություն
Ռուսաստանցիները մայիսյան տոները նախընտրում են անցկացնել Բելառուսում, Ղազախստանում և ՀՀ–ում
10:57 10.04.2023 (Թարմացված է: 11:02 10.04.2023) Հետազոտությունն անցկացվել է զբոսաշրջային հարցումների և ամրագրումների հիման վրա։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Ռուսաստանցիները գալիք մայիսյան տոները ցանկանում են անցկացնել Բելառուսում, Ղազախստանում, Հայաստանում և Վրաստանում, իսկ երկրի ներսում ճանապարհորդելու համար ամենանախընտրելի քաղաքը Սանկտ Պետերբուրգն է։ Տեղեկությունը հայտնում է
ՏԱՍՍ-ը` հղում անելով «Русский стандарт» բանկի իրականացրած հետազոտությանը։
Այս բանկի «RS TLS» ընկերության (զբաղվում է ճամփորդությունների կազմակերպմամբ և տեղեկատվական ծառայությունների մատուցմամբ) տվյալների համաձայն` մերձավոր պետությունների շարքում հարցումների թվով առաջատարը Բելառուսի մայրաքաղաք Մինսկն է։
Նշվում է, որ ռուսաստանցիները Բելառուս են մեկնում հիմնականում գնումներ կատարելու, համեղ ուտեստներ համտեսելու, ինչպես նաև տեսարժան վայրեր այցելելու համար։
Վարկանիշային ցանկի երկրորդ տեղում Ղազախստանն է, որը զբոսաշրջիկներին գրավում է իր լեռնային հանգստավայրերով։ Իսկ երրորդ և չորրորդ տեղերում հայտնված Հայաստանն ու Վրաստանը գրավում են իրենց կլիմայով ու խոհանոցով։
«Մեղմ ու տաք կլիման, հետաքրքիր բնական լանդշաֆտները և այդ երկրների վառ, շատերի կողմից սիրված խոհանոցը նրանց համար տեղ են ապահովում առաջատար հնգյակում` մայիսյան տոներին ընդառաջ տուրերի պահանջարկի առումով»,- ասվում է հետազոտության մեջ:
Նախընտրելի ուղղությունների հնգյակը եզրափակում Է Ուզբեկստանը. փորձագետների կարծիքով` ռուսաստանցիներն այնտեղ են մեկնում պատմական վայրեր տեսնելու նպատակով:
Հետազոտության շրջանակում ուսումնասիրվել է «RS TLS» ընկերության հաճախորդների շրջանում հարցումների և զբոսաշրջային ուղեգրերի վաճառքի դինամիկան 2023 թվականի մայիսյան տոներին ընդառաջ: