https://armeniasputnik.am/20230410/amerikjan-eskadrajin-akanakiry-krkin-mtel-e-haravchinakan-tsvovi-vitsheli-jrataratsq-57918445.html
Ամերիկյան էսկադրային ականակիրը կրկին մտել է Հարավչինական ծովի վիճելի ջրատարածք
Ամերիկյան էսկադրային ականակիրը կրկին մտել է Հարավչինական ծովի վիճելի ջրատարածք
Ըստ զինվորականների` նավն այդ տարածքում է հայտնվել նավագնացության ազատությունն ապահովելու նպատակով։ 10.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-10T10:16+0400
2023-04-10T10:16+0400
2023-04-10T10:16+0400
ամն
չինաստան
նավ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/511/91/5119103_0:214:2883:1836_1920x0_80_0_0_e672d97775afe3cb7358dde9c539bfd3.jpg
ԵՐԵՎԱՆ,10 ապրիլի – Sputnik. Ամերիկյան «USS Milius» էսկադրային ականակիրը երեկ անցել է Հարավչինական ծովում գտնվող Նանշա (Սպրատլի) վիճելի կղզիների կողքով: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ ռազմածովային ուժերի յոթերորդ նավատորմի մամուլի ծառայությանը։Ինչպես նշել են զինվորականները, նավն այդ տարածքում է հայտնվել նավագնացության ազատության ապահովման նպատակով։Ամերիկյան կողմը կարծում է, որ Հարավչինական ծովում անօրինական և մասշտաբային սահմանափակումները լուրջ սպառնալիք են նավարկության և թռիչքների ազատության համար:Մարտին արդեն հաղորդվել էր, որ «USS Milius»-ը մտել է վիճելի Սիշա կղզիների ջրատարածք։ ՉԺՀ-ն նման թույլտվություն չէր տվել ԱՄՆ-ին։Պեկինը Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մի քանի երկրների հետ տասնամյակներ շարունակ վիճում է Հարավչինական ծովի մի շարք կղզիների տարածքային պատկանելության շուրջ, որոնց շելֆում ածխաջրածինների զգալի պաշարներ են հայտնաբերվել:Տարածաշրջանային իրավիճակը հաճախ բարդանում է, երբ այդ տարածք են անցնում ԱՄՆ ռազմանավերը, որոնք, Չինաստանի ԱԳՆ-ի պնդմամբ, խախտում են միջազգային իրավունքը, խաթարում Չինաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։Մակրոնը դեմ է, որ Եվրոպան ներքաշվի ԱՄՆ-Չինաստան կոնֆլիկտի մեջ Թայվանի պատճառով
ամն
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/511/91/5119103_76:0:2807:2048_1920x0_80_0_0_1e36b32222763d0df1599e760d475816.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ամն, չինաստան, նավ
Ամերիկյան էսկադրային ականակիրը կրկին մտել է Հարավչինական ծովի վիճելի ջրատարածք
Ըստ զինվորականների` նավն այդ տարածքում է հայտնվել նավագնացության ազատությունն ապահովելու նպատակով։
ԵՐԵՎԱՆ,10 ապրիլի – Sputnik. Ամերիկյան «USS Milius» էսկադրային ականակիրը երեկ անցել է Հարավչինական ծովում գտնվող Նանշա (Սպրատլի) վիճելի կղզիների կողքով: Տեղեկությունը հայտնում է
ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ ռազմածովային ուժերի յոթերորդ նավատորմի մամուլի ծառայությանը։
Ինչպես նշել են զինվորականները, նավն այդ տարածքում է հայտնվել նավագնացության ազատության ապահովման նպատակով։
«Գործողության ավարտից հետո «USS Milius» էսկադրային ականակիրը դուրս է եկել տարածքային հավակնությունների գոտուց և վերադարձել Հարավչինական ծով», - ասված է հաղորդագրության մեջ:
Ամերիկյան կողմը կարծում է, որ Հարավչինական ծովում անօրինական և մասշտաբային սահմանափակումները լուրջ սպառնալիք են նավարկության և թռիչքների ազատության համար:
Մարտին արդեն հաղորդվել էր, որ «USS Milius»-ը մտել է վիճելի Սիշա կղզիների ջրատարածք։ ՉԺՀ-ն նման թույլտվություն չէր տվել ԱՄՆ-ին։
Պեկինը Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մի քանի երկրների հետ տասնամյակներ շարունակ վիճում է Հարավչինական ծովի մի շարք կղզիների տարածքային պատկանելության շուրջ, որոնց շելֆում ածխաջրածինների զգալի պաշարներ են հայտնաբերվել:
Տարածաշրջանային իրավիճակը հաճախ բարդանում է, երբ այդ տարածք են անցնում ԱՄՆ ռազմանավերը, որոնք, Չինաստանի ԱԳՆ-ի պնդմամբ, խախտում են միջազգային իրավունքը, խաթարում Չինաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։