00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չինաստանն իրավունք ունի արձագանքել սադրիչ քայլերին․ Պեսկովը` զորավարժությունների մասին

© Sputnik / Министерство обороны РФ / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 10.04.2023
Բաժանորդագրվել
Թայվանի զինված ուժերը կիրակի գրանցել են Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի 70 ինքնաթիռների և 11 նավերի մոտենալը կղզուն, 35 ինքնաթիռ հատել է Թայվանի նեղուցի այսպես կոչված միջին գիծը և մտել Թայվանի ՀՕՊ ճանաչման գոտի։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. Բոլորն ականատես են եղել Չինաստանի նկատմամբ սադրիչ գործողություններին։ Այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք բոլորս շատ կարճ ժամանակահատվածում ականատես ենք եղել բազմաթիվ գործողությունների, որոնք սադրիչ բնույթ են կրել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նկատմամբ։ Իհարկե, Չինաստանն ինքնիշխան իրավունք ունի արձագանքել այդ սադրիչ գործողություններին, այդ թվում ռազմական մանևրներ անցկացնել միջազգային օրենսդրությանը համապատասխան, և բոլորը պետք է հարգեն Չինաստանի, ինչպես և մյուս երկրների` նման գործողությունների դիմելու իրավունքը»,-ասել է Պեսկովը։
Ապրիլի 8–ին Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի մարտական հրամանատարության Արևելյան գոտու պաշտոնական ներկայացուցիչ Շի Ին հայտնել էր, որ Չինաստանի զինված ուժերն ապրիլի 8-10-ը մարտական պատրաստության պլանի համաձայն զորավարժություններ և պարեկություն են անցկացնում Թայվանի շրջակայքում գտնվող ծովային ջրային և օդային տարածքներում:
Մակրոնը դեմ է, որ Եվրոպան ներքաշվի ԱՄՆ-Չինաստան կոնֆլիկտի մեջ Թայվանի պատճառով
Հիշեցնենք` ՉԺՀ կենտրոնական կառավարության և նրա նահանգի միջև պաշտոնական հարաբերություններն ընդհատվել են 1949 թվականին, երբ Չինաստանի Կոմկուսի հետ քաղաքացիական պատերազմում պարտված Գոմինդանի ուժերը Չիանգ Կայշիի գլխավորությամբ տեղափոխվեցին Թայվան։ Կղզու և մայրցամաքային Չինաստանի միջև գործարար և ոչ պաշտոնական շփումները վերսկսվեցին 1980-ականների վերջին։
Թայվանի շուրջ իրավիճակը սրվեց, երբ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին 2022 թվականի օգոստոսին այցելեց կղզի։ Չինաստանը, որը կղզին համարում է իր նահանգը, դատապարտեց այդ այցը՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն աջակցում է թայվանական անջատողականությանը:
Չինաստանի ԶՈւ-ն Թայվանը շրջապատելու և զսպելու գործողություններ է մշակել
Լրահոս
0