https://armeniasputnik.am/20230410/hh-um-em-araqelutjuny-karvogh-e-vtangel-evramiutjunadrbejan-gvortsarqy-zlm-57940247.html
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը կարող է վտանգել Եվրամիություն–Ադրբեջան գործարքը. ԶԼՄ
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը կարող է վտանգել Եվրամիություն–Ադրբեջան գործարքը. ԶԼՄ
ԵՄ դիվանագիտական ծառայության պաշտոնյան ասել է, որ պարեկության և այլնի մասին բոլոր համապատասխան տեղեկությունները փոխանցում են Ադրբեջանին։ 10.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-10T15:26+0400
2023-04-10T15:26+0400
2023-04-10T15:30+0400
եվրամիություն
ադրբեջան
գազ
գործարք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/09/37317162_0:0:1929:1085_1920x0_80_0_0_14a3441272bd41ca1a21279a12831104.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը, ինչպես նաև Եվրախորհրդարանի զեկույցը, որը դատապարտում Է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները, կարող են վտանգել գազի արտահանումը կրկնապատկելու մասին համաձայնագիրը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին գրում է «Politico» թերթը։Պարբերականը հիշեցրել է Ադրբեջանից ԵՄ մատակարարվող գազը մինչև 2027 թվականը կրկնապատկելու մասին գործարքը, որը Բրյուսելի և Բաքվի միջև կնքվել է նախորդ տարվա հուլիսին: Համաձայնագիրը ստորագրվել է էներգաճգնաժամի, էներգառեսուրսների թանկացման և ռուսական գազի նվազեցված մատակարարումները լրացնելու անհրաժեշտության ֆոնին։2023–ի փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց նրանցից 50–ը ժանդարմներ են։Ըստ թերթի` Եվրախորհրդարանի զեկույցը, որը դատապարտում է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները, վրդովմունք է առաջացնում Բաքվում, ինչը ստվեր է գցում Ադրբեջանի հետ գազի վերաբերյալ ԵՄ գործարքի վրա, միևնույն ժամանակ ԵՄ առաքելության աշխատանքի մեկնարկից հետո Ադրբեջանը զգուշացնում է իր գործերին օտարերկրյա միջամտության մասին:Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ԵՄ-ի՝ Հայաստանում ամրապնդվելու ձգտման մեջ բացառապես աշխարհաքաղաքական ենթատեքստ կա, որը հեռու է Անդրկովկասում հարաբերությունների իրական կարգավորման շահերից և իրականացվում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և նրա` որպես անվտանգության գլխավոր երաշխավորի պատմական դերը թուլացնելու համար:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/09/37317162_160:0:1883:1292_1920x0_80_0_0_f7628a145e1cb91e7c7c1d99ed7111f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
եվրամիություն, ադրբեջան, գազ, գործարք
եվրամիություն, ադրբեջան, գազ, գործարք
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը կարող է վտանգել Եվրամիություն–Ադրբեջան գործարքը. ԶԼՄ
15:26 10.04.2023 (Թարմացված է: 15:30 10.04.2023) ԵՄ դիվանագիտական ծառայության պաշտոնյան ասել է, որ պարեկության և այլնի մասին բոլոր համապատասխան տեղեկությունները փոխանցում են Ադրբեջանին։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը, ինչպես նաև Եվրախորհրդարանի զեկույցը, որը դատապարտում Է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները, կարող են վտանգել գազի արտահանումը կրկնապատկելու մասին համաձայնագիրը։ Ինչպես հայտնում է
ՌԻԱ Նովոստին, այս մասին գրում է «Politico» թերթը։
Պարբերականը հիշեցրել է Ադրբեջանից ԵՄ մատակարարվող գազը մինչև 2027 թվականը կրկնապատկելու մասին գործարքը, որը Բրյուսելի և Բաքվի միջև կնքվել է նախորդ տարվա հուլիսին: Համաձայնագիրը ստորագրվել է էներգաճգնաժամի, էներգառեսուրսների թանկացման և ռուսական գազի նվազեցված մատակարարումները լրացնելու անհրաժեշտության ֆոնին։
2023–ի փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած
եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց նրանցից 50–ը ժանդարմներ են։
Ըստ թերթի` Եվրախորհրդարանի զեկույցը, որը դատապարտում է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները, վրդովմունք է առաջացնում Բաքվում, ինչը ստվեր է գցում Ադրբեջանի հետ գազի վերաբերյալ ԵՄ գործարքի վրա, միևնույն ժամանակ ԵՄ առաքելության աշխատանքի մեկնարկից հետո Ադրբեջանը զգուշացնում է իր գործերին օտարերկրյա միջամտության մասին:
«Մենք Բաքվի հետ այլ սցենարի հույս ունեինք։ Մենք պարեկության և այլնի մասին բոլոր համապատասխան տեղեկությունները փոխանցում ենք Ադրբեջանին, քանի որ չենք ուզում խնդիրներ ունենալ»,- թերթին ասել է ԵՄ դիվանագիտական ծառայության անանուն բարձրաստիճան պաշտոնյան։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ԵՄ-ի՝ Հայաստանում ամրապնդվելու ձգտման մեջ բացառապես աշխարհաքաղաքական ենթատեքստ կա, որը հեռու է Անդրկովկասում հարաբերությունների իրական կարգավորման շահերից և իրականացվում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և նրա` որպես անվտանգության գլխավոր երաշխավորի պատմական դերը թուլացնելու համար: