00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոմոֆոբիայով տառապող մարդկությունը. 50 տարի առաջ հնչեց բջջային հեռախոսի առաջին զանգը

© Sputnik / Владимир АстапковичXiaomi խանութում ցուցադրված հեռախոս
Xiaomi խանութում ցուցադրված հեռախոս - Sputnik Արմենիա, 1920, 10.04.2023
Xiaomi խանութում ցուցադրված հեռախոս. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ինչն ամենից շատ փոխեց մեր կյանքը վերջին կես դարում։ Այո′, շատ ճիշտ եք՝ այսպես կոչված, ձեռքի հեռախոսը, որովհետև, համաձայնե′ք, շատ դիպուկ է ասված՝ եթե դուք դեռ հիշում եք ֆիքսված հեռախոսը, ուրեմն շատ շուտով թոշակի եք անցնելու։
Այսօր կարող է ծիծաղելի թվալ, որ առաջին բջջայինը, որով «Մոտորոլա» ընկերության ինժեներ Մարտին Կուպերը 1973 թվականի ապրիլին առաջին անգամ զանգահարեց «Բելլ» ընկերություն, կշռում էր ավելի քան մեկ կիլոգրամ։ Սակայն «Բելլի» մասնագետների համար դա ծանր հարված էր, քանզի նրանց մշակած բջջայինի քաշը կազմում էր 14 կիլոգրամ, և այն, բնականաբար, հնարավոր էր տեղափոխել միայն մեքենայով։ Հիմա արդեն աշխարհում ավելի շատ բջջային կա, քան մարդ։ Խոստովանենք, մեզնից շատերը արդեն չեն պատկերացնում իրենց կյանքն առանց ձեռքի հեռախոսի։
ԲիԲիՍի-ի մեկնաբանը պատմում է. «Թոռնիկս քնելուց հեռախոսը դնում է բարձի կողքին։ Ասում եմ՝ լա′վ, գիշերն էլ հո քեզ չե՞ն զանգելու։ Պատասխանում է՝ բա որ գանգե՞ն։ Ասում եմ՝ դե, առավոտյան կարթնանաս, կնայես։ Համառում է՝ չէ′, պապի′կ, դու չես հասկանում, բջջայինը միշտ պետք է տիրոջ մոտ լինի, մի′շտ»։
Մարդկություն, որը տառապում է նոմոֆոբիայով. 50 տարի առաջ հնչեց բջջային հեռախոսի առաջին զանգը
Սա կոչվում էնոմոֆոբիա՝ no mobile phone fear։ Այսինքն՝ առանց բջջային հեռախոսի մնալու վախ։ Կախվածության մի տեսակ է, որով մասնագետների պնդմամբ, տառապում են միլիոնները։ Ամերիկացի փորձագետներից մեկը փաստում է՝ կան բազմաթիվ մարդիկ, որոնք ուղղակի չեն իմանա ինչ անել, եթե հանկարծ զրկվեն բջջայինից։ Եվ սա հասկանալի է՝ ձեռքի հեռախոսը ինչ-որ իմաստով դարձել է մեր մարմնի մի մասը՝ օգնում է լսել և տեսնել այն, ինչն առանց այդ սարքի չէինք լսի ու չէինք տեսնի։ Մեզ այլևս պետք չեն նաև ժամացույցն ու զարթուցիչը, լուսանկարչական ապարատը և տեսախցիկը, նույնիսկ հեռուստացույցն ու համակարգիչը, կարող ենք շատ հանգիստ վճարել գնած ապրանքի կամ կոմունալ ծառայությունների համար և հաղորդագրություններ ուղարկել միմյանց։ Այսինքն, պարզ մարդկային շփումը նվազագույնի է հասցվել, ու երբեմն այնքան ես ափսոսում դրա համար, որ ուզում ես գնալ Ֆինլանդիա և հնարավորինս հեռու նետել բջջայինդ։
Ինչո՞ւ հենց Հյուսիսային Եվրոպայի այդ երկիրը։ Որովհետև արդեն 20 տարուց ավելի է, ինչ Ֆինլանդիայում անցկացվում է բջջայինը նետելու աշխարհի առաջնությունը։ Այժմ տղամարդկանց ռեկորդը կազմում է 97 մետր, կանանցը՝ 40 մետր։ Այսինքն, մարդիկ ուզում են ազատվել, այսպես ասած, բջջային կախվածությունից, բայց դա այնքան էլ հեշտ գործ չէ նույնիսկ այն դեպքում, երբ գիտես, որ այդ կախվածությունը ֆինանսական կորստի է հանգեցնելու։ Մի ժամանակ նաև Երևանում էր տարածված այս երևույթը՝ ընկերներով հավաքվում, գնում էին գարեջրատուն, բոլորն իրենց բջջայինները հանում, դնում էին սեղանին և պայմանավորվում՝ ով առաջինը չդիմանա և հերթական զանգից հետո վերցնի իր հեռախոսը, նա էլ վճարում է բոլորի գարեջրի համար։ Պատկերացրե′ք՝ ձեր բջջայինը համառորեն զանգում ու զանգում է, որքա՞ն կդիմանայիք։
Քաղաքական գերդաստաններն ԱՄՆ–ում. 3-րդ Քենեդին է ուզում նախագահ դառնալ` Ջոն Քենեդիի զարմիկը
Եթե հեռախոսը չի զանգում, ուրեմն հաստատ ինձ են ուզում, ասում էր ամերիկացի հեղինակ Ջիմի Բյուֆեթը։ Իսկապես, եթե դուք էլ ինձ նման օրվա ընթացքում ձեռքի հեռախոսից օգտվում եք ընդամենը մի քանի անգամ, ուրեմն, ինչպես դիվանագետներն են ասում՝ ոչ կոնվենցիոնալ քաղաքացի եք։ Որովհետև կոնվենցիոնալը օրական ձեռքի հեռախոսից օգտվում է 110 անգամ, և ընդհանուր ժամանակը կազմում է 3 ժամ։ Ես միջին քաղաքացու մասին եմ ասում։ Հրաշալի գիտեք, որ որոշ մարդիկ, մանավանդ երիտասարդները, պարզապես ձեռքը ականջից չեն հեռացնում։ Ու նաև երբ ասում եմ, որ բջջայինը նվազագույնի է հասցնում մարդկային շփումը, պետք է վերապահում անեմ՝ ձեռքի հեռախոսի տիրոջ շփումը օտար մարդկանց հետ հաճախ մեծանում է մի քանի անգամ, որովհետև 57 ավտոբուսով երթևեկող սիրունատես աղջիկը իր բջջայինով այնպես է ասում «Սրիկա′», որ հասկանում ես՝ նա ուզում է, որ ոչ միայն ուղևորները, այլև վարորդը լսեն, թե ինչպիսի զզվանքով է նա վերաբերվում այդ «սրիկային»։
Իսրայել - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2023
«Չե՛մ քշում». աննախադեպ բողոք վարչապետի դեմ կամ Հայաստանի ու Իսրայելի նմանությունները
Բայց բջջայինը կարող է նաև օգնել հազարավոր մարդկանց։ Ամերիկացի Սթիվեն Լևինը միայնակ կյանքով ապրում էր Նյու Մեքսիկոյի լեռներում և պատասխանում էր ծանր հիվանդ կամ հարազատներին կորցրած մարդկանց հեռախոսազանգերին՝ մեղմելով նրանց ցավն ու հոգեկան տառապանքը։ Թույլ տվեք ավարտել նրա հայտնի խոսքով. «Պատկերացրեք, որ ձեր կյանքն ավարտվում է, և դուք ունեք ընդամենը մեկ հեռախոսազանգի հնարավորություն։ Ո՞ւմ կզանգահարեիք։ Արդեն որոշե՞լ եք։ Բա էլ ինչի՞ն եք սպասում»։
Լրահոս
0