https://armeniasputnik.am/20230410/taratsashrjanajin-khndirner-en-qnnarkel-ararat-mirzvojann-u-hndkastani-nvoranshanak-despany-57943474.html
Տարածաշրջանային խնդիրներ են քննարկել Արարատ Միրզոյանն ու Հնդկաստանի նորանշանակ դեսպանը
Տարածաշրջանային խնդիրներ են քննարկել Արարատ Միրզոյանն ու Հնդկաստանի նորանշանակ դեսպանը
Նախարարն ու դեսպանը քննարկել են նաև հայ-հնդկական խորացող համագործակցությունը տարբեր ոլորտներում։ 10.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-10T16:12+0400
2023-04-10T16:12+0400
2023-04-10T16:17+0400
հնդկաստան
հայաստան
դեսպան
արարատ միրզոյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/0a/57942273_0:0:1600:901_1920x0_80_0_0_33d64b750d344b8672c9a26bf4fb71d1.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Նիլակշի Սահա Սինհային, որն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել, հայտնում են նախարարությունից:Քննարկվել են հայ-հնդկական բազմաշերտ հարաբերությունների զարգացման հեռանկարները, մտքեր փոխանակել երկկողմ հավակնոտ օրակարգը կյանքի կոչելու ուղիների շուրջ:Գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի և Հնդկաստանի միջև քաղաքական երկխոսության աճող դինամիկան, ինչին նպաստել են ինչպես երկկողմ բարձրաստիճան այցերը, այնպես էլ միջազգային հարթակներում ակտիվ և արդյունավետ փոխգործակցությունը:Նախարարն ու դեսպանը պատրաստակամություն են հայտնել Հայաստանի և Հնդկաստանի միջև տարբեր, այդ թվում՝ առևտրատնտեսական ու գործարար կապերի, գիտակրթական ոլորտներում առկա ներուժի առավելագույնս իրացնելու ուղղությամբ համատեղ քայլերի իրականացման՝ ի շահ երկու երկրների քաղաքացիների:Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրներին: Նախարար Միրզոյանը նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական կողմի տեսլականը՝ արժևորելով Հնդկաստանի կողմից հնչեցված դիրքորոշումը:Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական մարտահրավերներին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման կատարման, միջանցքի արգելափակումն առանց նախապայմանների վերացնելու և արցախահայությանն էթնիկ զտման ենթարկելուն ուղղված Բաքվի գործողությունների կանխման հրամայականը:Այս համատեքստում շեշտվել է տարածաշրջանում կայունության հարցում շահագրգռված գործընկերների և միջազգային կառույցների գործուն քայլերի կարևորությունը:Նշենք, որ հունվարի 17–ին հայտնի դարձավ, որ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության քարտուղար, վարչապետի թարգմանիչ Նիլակշի Սախա Սինխան նշանակվել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան:Հիշեցնենք, որ Հայաստանում Հնդկաստանի արդեն նախկին դեսպան Կիշան Դան Դևալը նշանակվել էր 2019 թվականին։
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/0a/57942273_86:0:1509:1067_1920x0_80_0_0_2484739c762f42b97fda72cf3a804391.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հնդկաստան, հայաստան, դեսպան, արարատ միրզոյան
հնդկաստան, հայաստան, դեսպան, արարատ միրզոյան
Տարածաշրջանային խնդիրներ են քննարկել Արարատ Միրզոյանն ու Հնդկաստանի նորանշանակ դեսպանը
16:12 10.04.2023 (Թարմացված է: 16:17 10.04.2023) Նախարարն ու դեսպանը քննարկել են նաև հայ-հնդկական խորացող համագործակցությունը տարբեր ոլորտներում։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Նիլակշի Սահա Սինհային, որն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել,
հայտնում են նախարարությունից:
Քննարկվել են հայ-հնդկական բազմաշերտ հարաբերությունների զարգացման հեռանկարները, մտքեր փոխանակել երկկողմ հավակնոտ օրակարգը կյանքի կոչելու ուղիների շուրջ:
Գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի և Հնդկաստանի միջև քաղաքական երկխոսության աճող դինամիկան, ինչին նպաստել են ինչպես երկկողմ բարձրաստիճան այցերը, այնպես էլ միջազգային հարթակներում ակտիվ և արդյունավետ փոխգործակցությունը:
Նախարարն ու դեսպանը պատրաստակամություն են հայտնել Հայաստանի և Հնդկաստանի միջև տարբեր, այդ թվում՝ առևտրատնտեսական ու գործարար կապերի, գիտակրթական ոլորտներում առկա ներուժի առավելագույնս իրացնելու ուղղությամբ համատեղ քայլերի իրականացման՝ ի շահ երկու երկրների քաղաքացիների:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրներին: Նախարար Միրզոյանը նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական կողմի տեսլականը՝ արժևորելով Հնդկաստանի կողմից հնչեցված դիրքորոշումը:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական մարտահրավերներին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման կատարման, միջանցքի արգելափակումն առանց նախապայմանների վերացնելու և արցախահայությանն էթնիկ զտման ենթարկելուն ուղղված Բաքվի գործողությունների կանխման հրամայականը:
Այս համատեքստում շեշտվել է տարածաշրջանում կայունության հարցում շահագրգռված գործընկերների և միջազգային կառույցների գործուն քայլերի կարևորությունը:
Նշենք, որ հունվարի 17–ին
հայտնի դարձավ, որ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության քարտուղար, վարչապետի թարգմանիչ Նիլակշի Սախա Սինխան նշանակվել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան:
Հիշեցնենք, որ Հայաստանում Հնդկաստանի արդեն նախկին դեսպան Կիշան Դան Դևալը նշանակվել էր 2019 թվականին։