https://armeniasputnik.am/20230410/taratsashrjanum-sahmanneri-cankacats-pvopvokhutjun-nvor-larvatsutjun-e-berelu-irani-akhq-57950695.html
Տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն նոր լարվածություն է բերելու. Իրանի ԱԽՔ
Տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն նոր լարվածություն է բերելու. Իրանի ԱԽՔ
Թեհրանը շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատմամբ։ 10.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-10T18:18+0400
2023-04-10T18:18+0400
2023-04-10T18:19+0400
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
տարածաշրջան
հայաստան
ադրբեջան
սահման
արմեն գրիգորյան
անվտանգության խորհուրդ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/09/57916455_0:127:810:583_1920x0_80_0_0_6145f2f078618741e06756ecf5900254.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հարավային Կովկասում սահմանների ցանկացած փոփոխություն հղի է լարվածության սրմամբ, ինչը կխարխլի կայունությունն ու անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին Թեհրանում իր հայ գործընկեր Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը։Tasnim գործակալությունը հայտնում է, որ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան կրկնել է, որ Թեհրանը դեմ է լինելու տարածաշրջանում աշխարհագրական ցանկացած փոփոխության:Իր հերթին, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է, որ Իրանը կարևոր դեր է խաղացել տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում։ Նա ընդգծել է, որ երկրների միջև երկխոսությունն ու փոխգործակցությունը միակ ճանապարհն են՝ լուծելու առկա տարածաշրջանային ճգնաժամերը և կանխելու հետագա էսկալացիան։Հարկ է նշել, որ իրանցի զինվորականներն ու քաղաքական գործիչները ծայրահեղ բացասաբար են ընկալում արտատարածքային միջանցքի (Հայաստանի հարավային շրջաններով դեպի Նախիջևան) մասին ադրբեջանական նարատիվը։ Իրանը բազմիցս հայտարարել է, որ դեմ է լինելու տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխության։
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/09/57916455_70:117:740:620_1920x0_80_0_0_f9786f7db827444c902e490b21027cef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, տարածաշրջան , հայաստան, ադրբեջան, սահման, արմեն գրիգորյան, անվտանգության խորհուրդ
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, տարածաշրջան , հայաստան, ադրբեջան, սահման, արմեն գրիգորյան, անվտանգության խորհուրդ
Տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն նոր լարվածություն է բերելու. Իրանի ԱԽՔ
18:18 10.04.2023 (Թարմացված է: 18:19 10.04.2023) Թեհրանը շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հարավային Կովկասում սահմանների ցանկացած փոփոխություն հղի է լարվածության սրմամբ, ինչը կխարխլի կայունությունն ու անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին Թեհրանում իր հայ գործընկեր Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը։
Tasnim գործակալությունը հայտնում է, որ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան կրկնել է, որ Թեհրանը դեմ է լինելու տարածաշրջանում աշխարհագրական ցանկացած փոփոխության:
Շամխանին նշել է, որ տարածաշրջանում բոլոր կոնֆլիկտային իրավիճակները պետք է լուծվեն երկխոսության և համագործակցության, այլ ոչ թե ուժային մոտեցումներով։ Կովկասյան տարածաշրջանը դժվար ժամանակաշրջան է ապրում, սակայն, նա հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան «զսպվածության ու խոհեմության միջոցով» հաղթահարել առկա լարվածությունը։
Իր հերթին, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է, որ Իրանը կարևոր դեր է խաղացել տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում։ Նա ընդգծել է, որ երկրների միջև երկխոսությունն ու փոխգործակցությունը միակ ճանապարհն են՝ լուծելու առկա տարածաշրջանային ճգնաժամերը և կանխելու հետագա էսկալացիան։
Հարկ է նշել, որ իրանցի զինվորականներն ու քաղաքական գործիչները ծայրահեղ բացասաբար են ընկալում արտատարածքային միջանցքի (Հայաստանի հարավային շրջաններով դեպի Նախիջևան) մասին ադրբեջանական նարատիվը։ Իրանը բազմիցս հայտարարել է, որ դեմ է լինելու տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխության։