https://arm.sputniknews.ru/20230410/tehrany-drakan-e-gnahatum-adrbejani-artgvortsnakharari-het-verjin-herakhvosazrujcy-qanaani-57943028.html
Իրանը դրական է գնահատում Ադրբեջանի արտգործնախարարի հետ վերջին հեռախոսազրույցը. Քանանի
Իրանը դրական է գնահատում Ադրբեջանի արտգործնախարարի հետ վերջին հեռախոսազրույցը. Քանանի
Sputnik Արմենիա
Իրանի արտգործնախարարության խոսնակն իրանցի դիվանագետների արտաքսումը հապճեպ և անարդյունավետ քայլ է անվանել։ 10.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-10T16:05+0400
2023-04-10T16:05+0400
2023-04-10T16:12+0400
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
նասեր քանանի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1f/47555958_0:84:1600:984_1920x0_80_0_0_c936296d6c65519395d8d8425beba0e6.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Թեհրանը դրական է գնահատում Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի վերջին հեռախոսազրույցը։ Ինչպես հայտնում է «Mehr»–ը, այս հայտարարությունն արել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։Ապրիլի 6-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն անցանկալի անձ է հայտարարել Բաքվում Իրանի դեսպանատան չորս աշխատակցի, նրանց հանձնարարվել է 48 ժամվա ընթացքում լքել երկիրը։ Ապրիլի 7-ին Բաքվի ԶԼՄ-ները հայտնեցին, որ Իրանի դիվանագիտական ներկայացուցչության նշված աշխատակիցներն իրենց ընտանիքների հետ լքել են Ադրբեջանի տարածքը։Քանաանին իրանցի դիվանագետների արտաքսումն անվանել է հապճեպ և անարդյունավետ քայլ։ Ինչ վերաբերում է Բաքվում Իրանի դեսպանի փոփոխության մասին ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններին, Քանանին ասել է, որ դիվանագիտական աշխատողների ռոտացիան սովորական երևույթ է։Նրա խոսքով` Իրանը միշտ ընդգծել է քաղաքական երկխոսության անհրաժեշտությունը և նախընտրել է խուսափել կուլիսային վեճերից։ Նրա խոսքով՝ չնայած լարվածությանը, Թեհրանը փորձել է երկխոսության միջոցով վերացնել թյուրիմացությունները։Վերջին շրջանում Թեհրանի և Բաքվի հարաբերությունները նկատելիորեն վատթարացել են։ Ավելի վաղ Իրանի խորհրդարանը հատուկ հայտարարություն էր ընդունել՝ դատապարտելով Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը։
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1f/47555958_89:0:1512:1067_1920x0_80_0_0_34e8aa238dfe5ba92e977eed86951150.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ադրբեջան, նասեր քանանի
իրանի իսլամական հանրապետություն, ադրբեջան, նասեր քանանի
Իրանը դրական է գնահատում Ադրբեջանի արտգործնախարարի հետ վերջին հեռախոսազրույցը. Քանանի
16:05 10.04.2023 (Թարմացված է: 16:12 10.04.2023) Իրանի արտգործնախարարության խոսնակն իրանցի դիվանագետների արտաքսումը հապճեպ և անարդյունավետ քայլ է անվանել։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Թեհրանը դրական է գնահատում Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի վերջին հեռախոսազրույցը։ Ինչպես հայտնում է
«Mehr»–ը, այս հայտարարությունն արել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
Ապրիլի 6-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն
անցանկալի անձ է հայտարարել Բաքվում Իրանի դեսպանատան չորս աշխատակցի, նրանց հանձնարարվել է 48 ժամվա ընթացքում լքել երկիրը։ Ապրիլի 7-ին Բաքվի ԶԼՄ-ները հայտնեցին, որ Իրանի դիվանագիտական ներկայացուցչության նշված աշխատակիցներն իրենց ընտանիքների հետ լքել են Ադրբեջանի տարածքը։
Քանաանին իրանցի դիվանագետների արտաքսումն անվանել է հապճեպ և անարդյունավետ քայլ։ Ինչ վերաբերում է Բաքվում Իրանի դեսպանի փոփոխության մասին ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններին, Քանանին ասել է, որ դիվանագիտական աշխատողների ռոտացիան սովորական երևույթ է։
«Իրանը կարևորում է Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ որպես տարածաշրջանում հարևան երկրի: Ես կոչ եմ անում Ադրբեջանին կենտրոնանալ ընդհանուր շահերի վրա և թույլ չտալ որևէ չարաշահում այն երկրների կողմից, որոնք ցանկանում են իրականացնել իրենց անօրինական շահերը՝ ստեղծելով տարաձայնություններ և լարվածություն տարածաշրջանի և հարևան երկրների միջև», - նշել է Քանանին։
Նրա խոսքով` Իրանը միշտ ընդգծել է քաղաքական երկխոսության անհրաժեշտությունը և նախընտրել է խուսափել կուլիսային վեճերից։ Նրա խոսքով՝ չնայած լարվածությանը, Թեհրանը փորձել է երկխոսության միջոցով վերացնել թյուրիմացությունները։
Վերջին շրջանում Թեհրանի և Բաքվի հարաբերությունները նկատելիորեն վատթարացել են։ Ավելի վաղ Իրանի խորհրդարանը հատուկ հայտարարություն էր ընդունել՝ դատապարտելով Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը։