00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վաշինգտոնը փորձում է քավել մեղքերը. Ամերիկայի հնդկացիներն ու գոյություն չունեցող Սեկվոյան

© Sputnik / Г. ВасильевՀնդկացիներ
Հնդկացիներ - Sputnik Արմենիա, 1920, 10.04.2023
Հնդկացիներ
Բաժանորդագրվել
Այն երկրները, որոնք մյուսներին սովորեցնում են, թե ինչպես է պետք ճիշտ ապրել, հաճախ իրենց ավելի վատ են պահում, քան նրանք, որոնց փորձում են ինչ–որ բան սովորեցնել։ Ամերիկան բացառություն չէ։
Աֆրոամերիկացի Անժելիկա Թերհյունը Հայոց ցեղասպանության մասին շարադրության համար հինգ է ստացել։ Իր նյութում նա պատմել է նաև Ռուանդայում մարդկանց սպանելու մասին, երբ Հութսիի ծայրահեղականներն ավելի քան կես միլիոն թութսիների ոչնչացրին, հիշատակել է նաև Հոլոքոստի մասին։ Իսկ որ Ամերիկայում, տարբեր հաշվարկներով, ավելի քան 15 մլն հնդկացի է կոտորվել, նա չի իմացել, թեպետ մոլորակին Նոր աշխարհը նվիրած ծովագնաց Կոլումբոսի մասին շատ բան գիտի։
... Ամերիկայի բացահայտման պատմությունից։ Քրիստափոր Կոլումբոս. «50 զինվորը բավարար է նրանց բոլորին գերելու և ստիպելու համար, որ անեն այն, ինչ մենք ենք ուզում»։
Ստիպել «կարմրամաշկներին» անել այն ամենը, ինչ ցանկանում են սպիտակամորթները, չհաջողվեց։ Այդ հաշտ ու համերաշխ ժողովրդի հետ ոչ ոք չէր պատրաստվում ապրել նույնիսկ այն բանից հետո, երբ չհաջողվեց նրանց վախեցած ծառաների վերածել, սկսվեց տարածքների բարբարոսական զավթումը. հետագայում կգրեն թեման ուսումնասիրողները։

240 տարի առաջ ԱՄՆ–ի տարածքը ներկայիս Ամերիկայի ընդամենը շուրջ 9%–ն էր կազմում։ Մնացածը ձեռք է բերվել զավթումների, բռնազավթումների, ռազմական հաղթանակների և գնումների, մասնավորապես խղճուկ 7,2 մլն դոլարով գնված Ալյասկայի հաշվին, 7,2 մլն դոլար, որը 1867 թվականին վճարեցին Ռուսաստանին։

Դրանից էլ առաջ ամերիկացիները Մեքսիկայից խլեցին Տեխասը, ավելի ուշ գնեցին Արիզոնայի մի մասը և մի քիչ էլ հարավային նահանգներից։ Այնուհետև Խաղաղ օվկիանոսում և Կարիբյան կղզիներում մի շարք կղզիներ զավթեցին, իսկ արդեն 20-րդ դարում ամերիկացիներին բաժին հասան նաև Վիրջինյան կղզիները։ Այլ կերպ ասած` հնարավորինս ընդլայնեցին սեփական հողերը։ 1823 թվականին ԱՄՆ գերագույն դատարանը որոշեց` հնդկացիների տարածքները որևէ մեկին չեն պատկանում։ «Նշանակում է, որ ցանկացած գաղութարար դրանք կարող է օգտագործել այնպես, ինչպես կամենա»,– նշում էին պատմաբանները։ Հյուսիսային Ամերիկայի տարածք եկվորների տեղափոխումից ի վեր ԱՄՆ–ն ավելի քան 1.5 հազար ռազմական հարձակում է գործել հնդկացիների վրա։
Արևմտյան քաղաքական գործիչներն ու ԶԼՄ–ները սիրում են հիշել ԽՍՀՄ–ի մռայլ տարիները, երբ իշխանությունը ժողովուրդներին հանում էր հայրենի վայրից և հեռու տեղեր տեղափոխում նրանց։ Ոչ մի լավ բան, հպարտանալու ոչինչ չկա, բայց, ինչ եղել, եղել է...
Միկոյանի դեմ մահափորձն ու Ստալինի վախերը. ինչու էր թիրախում հայտնվել հայ քաղաքական գործիչը
Ամերիկա, 1830 թվական։ Ընդունվում է «Հնդկացիների վերաբնակեցման մասին» օրենքը։ Արևելյան մասում ունեցած հողերի դիմաց արևմուտքում հողերի տրամադրումը իսկական տեղահանություն է դառնում հնդկացի ցեղերի համար։ Նոր կյանքի ճանապարհին բազմաթիվ հնդկացիներ մահանում են ցրտից և հիվանդություններից, իսկ 1845 թվականին Մեքսիկայի նկատմամբ պատերազմում ԱՄՆ–ի տարած հաղթանակից հետո տեղական ցեղերին սկսում են հանել նաև այն տարածքներից, որտեղ վերաբնակեցրել էին նրանց։ 1776-1890 թվականներին հնդկացիներից մոտ 600 մլն հեկտար հող էին խլել և միայն 1924 թվականին Ամերիկայի բնիկ ժողովուրդները դառնում են ԱՄՆ քաղաքացիներ և իրավունքներ ստանում։
Այսօրվա դրությամբ ԱՄՆ–ում հնդկացիների շուրջ 330 արգելաբնակավայր և 574 ցեղ կա։ Նրանց տնօրինության տակ է երկրի ամբողջ տարածքի ընդամենը երկու տոկոսը։ 1905 թվականին հնդկացիները փորձեցին գեղեցիկ «Սեկվեյա» անվանումով սեփական նահանգը ստեղծել, նոր վարչաքաղաքական միավորի պետական կառուցվածքի մասին պաշտոնական փաստաթուղթ պատրաստեցին, բայց Ռուզվելտը կտրականապես հրաժարվեց դրանից։
Այսօր Վաշինգտոնը փորձում է քավել մեղքերը բնիկ հնդկացիների առաջ. նրանց ապրելու վայրերում սահմանափակվել է մի շարք դաշնային օրենքների գործողությունը, թույլատրված է առանց ակցիզների ծխախոտի և ալկոհոլի վաճառքը։ Մյուս կողմից` հնդկացիներից շատերը կարծում են, որ ալկոհոլի և ծխախոտային բիզնեսի զարգացումը վնաս է հասցնում բնիկ բնակչությանը։ Արգելաբնակավայրերում բնակիչներից շատերը հարբեցող են դառնում, նրանց շրջանում հետզհետե ավելի է տարածվում թմրամոլությունը, իսկ ԱՄՆ արդարադատության նախարարության վիճակագրության համաձայն` հնդկացիները երկու անգամ ավելի հաճախ են բռնության զոհ դառնում։
Ինչևիցե, հնդկացիները շարունակում են երազել «Սեկվոյա» (իր ժողովրդի համար այբուբեն ստեղծած չերոկիների ցեղի առաջնորդի անունը կրող ծառ) անվանումով առանձին նահանգի մասին...
Պատերազմի թողած դառնահամն ու հայկական իրականությունը. ինչպես ազատվել բացասական մտքերից
Լրահոս
0