00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը չի վախենում 100 դիտորդից, անհանգստացնում է Հայաստանի ընտրած կուրսը. Մարկեդոնով

© Photo : Twitter / Vahagn KhachaturyanԵՄ դիտորդները Հայաստանում
ԵՄ դիտորդները Հայաստանում - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2023
ԵՄ դիտորդները Հայաստանում
Բաժանորդագրվել
Փորձագետի կարծիքով` ԱՄՆ-ն և ԵՄ-ն ձգտում են Ռուսաստանի գործոնը դուրս մղել Հարավային Կովկասից:
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. Հայաստանում եվրոպացի դիտորդների տեղակայմանը Ռուսաստանի բացասական արձագանքը պայմանավորված է նրանով, որ Արևմուտքում համառորեն չեն ուզում տեսնել Ռուսաստանի գործոնն ու դերը տարածաշրջանում։ Sputnik Արմենիային տված մեկնաբանության մեջ այսպիսի կարծիք հայտնեց ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Ավելի վաղ ռուս պաշտոնյաները, այդ թվում` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, բազմիցս ասել են, որ ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելություն Հայաստան ուղարկելն ընդամենը տարածաշրջանում աշխարհաքաղաքական դիմակայությունը և առկա հակասությունները սրելու փորձ են։
Փորձագետից հետաքրքրվեցինք` արդյոք Երևանին և Մոսկվային ի վերջո կհաջողվի փոխընդունելի բանաձևերի հանգել, և արդյոք եվրոպացի դիտորդների թեման կդադարի երկկողմ հարաբերություններում դեր ունենալ: Մարկեդոնովը նշում է, որ ռուսական կողմը հասկանում է, որ ԵՄ առաքելության տեղակայումն արդեն իրողություն է և, կոպիտ ասած, դժվար թե որևէ մեկը «քացով դուրս նետի եվրոպացի դիտորդներին»:
«Հասկանալի է, որ դիտորդների հետ ինչ-որ կերպ պետք է լինելու շփվել։ Բայց խնդիրը բուն դիտորդները չեն։ Ռուսաստանը չի վախենում 100 մարդուց, Ռուսաստանն անհանգստացած է Հայաստանի ընտրած կուրսի պատճառով։ Ո՛չ Եվրամիությունը, ո՛չ ԱՄՆ-ն Ռուսաստանին որպես որոշակի խաղացող չեն տեսնում։ Եվ այն ամենը, ինչ Վաշինգտոնն ու Բրյուսելն անում են տարածաշրջանում, հանգում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձերին։ Հենց դա էլ նեգատիվ է առաջացնում»,-ասաց նա։
Մեր զրուցակիցը շատ ավելի լավատեսորեն է տրամադրված Հայաստան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հարցում, թեև դրա համար ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ բարդություններ կան։ ՀԱՊԿ-ը շարունակում է պնդել, որ պատրաստ են առաքելություն ուղարկել Հայաստան` երկրի անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար:
Հայաստանի ղեկավարությունը, սակայն, առայժմ հապաղում է որոշման հարցում` պնդելով, որ ՀԱՊԿ գործընկեր երկրները քաղաքական գնահատական տան Ադրբեջանի կողմից անցյալ տարվա սեպտեմբերյան ագրեսիային: Մեկ այլ հնարավոր խոչընդոտ է կազմակերպության մյուս անդամների դիրքորոշումը: Այդ մասին ակնարկում է նաև Մարկեդոնովը` նշելով, որ ՀԱՊԿ-ը Ռուսաստանի հայրական կալվածքը չէ։ Այս կառույցում կան տարբեր երկրներ` տարբեր շահերով։
Եվ բնականաբար ոչ բոլորն են այրվում Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությանը միջամտելու ցանկությունից։ Յուրաքանչյուր երկիր իր խնդիրներն ունի: Բելառուսն իր խնդիրներն ունի ուկրաինական ուղղությամբ, Կենտրոնական Ասիայի հանրապետությունները` իրենց խնդիրները, օրինակ հակասությունները Ղրղզստանի և Տաջիկստանի միջև։
«Ես կարծում եմ, որ ամեն դեպքում պետք է տարանջատել ՀԱՊԿ-ի դիրքորոշումը, ընդհանուր առմամբ և Ռուսաստանի դիրքորոշումը... Նաև որոշ բարդություններ կան` կապված նույն ԵՄ դիտորդների ներկայության հետ։ Այնուամենայնիվ, եթե դրական մոդալություն են վերցրել, ապա կողմերին կհաջողվի պատմությունը հաջող ավարտին հասցնել։ Հաջողությունը կարևոր է թե՛ կազմակերպությանը Հայաստանի անդամակցության տեսանկյունից, թե՛ Ռուսաստանի հետ հարաբերությունների տեսանկյունից»,-ասաց փորձագետը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 20-ին Մոսկվայում ռուս գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագիծը սեղանին է, նախագծի վրա աշխատանքները շարունակվում են: Սերգեյ Լավրովն իր հերթին ասել էր, որ առաքելություն ուղարկելու հնարավորությունը պահպանվում է, ՀԱՊԿ-ը դրան լիովին պատրաստ է։ Նախարարը նշել էր, որ ինքն ուրախ է, որ Հայաստանը չի հրաժարվել այդ գաղափարից։ Դա բխում է տարածաշրջանում անվտանգության ապահովման շահերից։
ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ կգա հայկական կողմի պատրաստակամության դեպքում. Կոպիրկին
Լրահոս
0