https://armeniasputnik.am/20230411/arcakhum-rd-khaghaghapahneri-het-hamategh-kapahvoven-gjughashkhatanqneri-anvtangutjuny-57979489.html
Արցախում ՌԴ խաղաղապահների հետ համատեղ կապահովեն գյուղաշխատանքների անվտանգությունը
Արցախում ՌԴ խաղաղապահների հետ համատեղ կապահովեն գյուղաշխատանքների անվտանգությունը
Վերջին անգամ ադրբեջանական կողմը նշանառության տակ էր վերցրել Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի մի բնակչի ապրիլի 5-ին: 11.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-11T13:07+0400
2023-04-11T13:07+0400
2023-04-11T13:10+0400
արցախ
խաղաղապահներն արցախում
գյուղատնտեսություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/01/56125406_0:0:959:540_1920x0_80_0_0_3cfce8446ecd08fadaf4bc6e3fb80e2f.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնը, փոխգործակցելով Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ, ըստ ներկայացված դիմումների կազմակերպում է շփման գծին մոտ տարածքներում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգության ապահովումը։Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։Վերջին ժամանակահատվածում, հատկապես՝ Մարտունու և Ասկերանի շրջաններում, աշխատանքների կատարման վայրերին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հաճախակի են արձանագրվում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով թիրախային կրակոցներ՝ խաթարելով գյուղատնտեսական աշխատանքների պատշաճ իրականացումը և թիրախավորելով դաշտավայրերում աշխատող քաղաքացիական անձանց։ Ադրբեջանցիները կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող արցախցիների ուղղությամբ«Ուստի, հաշվի առնելով ադրբեջանական կողմից հարուցվող վերոնշյալ վտանգներն ու խոչընդոտները՝ կարևորում ենք, որ շփման գծին հարակից տարածքներում գյուղատնտեսական աշխատանքների իրականացումից առաջ շրջանային վարչակազմերի միջոցով քաղաքացիները դիմեն Կենտրոնին՝ բոլոր հնարավոր դեպքերում ապահովելու համար ռուս խաղաղապահների ուղեկցությունը»,-նշված է հաղորդագրության մեջ։Հիշեցնենք՝ վերջին անգամ ադրբեջանական կողմը նշանառության տակ էր վերցրել Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի՝ գյուղատնտեսական աշխատանքներ կատարող մի բնակչի ապրիլի 5-ին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/01/56125406_0:0:725:544_1920x0_80_0_0_14714f26917b06e6baaf835402b6fb30.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, խաղաղապահներն արցախում, գյուղատնտեսություն
արցախ, խաղաղապահներն արցախում, գյուղատնտեսություն
Արցախում ՌԴ խաղաղապահների հետ համատեղ կապահովեն գյուղաշխատանքների անվտանգությունը
13:07 11.04.2023 (Թարմացված է: 13:10 11.04.2023) Վերջին անգամ ադրբեջանական կողմը նշանառության տակ էր վերցրել Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի մի բնակչի ապրիլի 5-ին:
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնը, փոխգործակցելով Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ, ըստ ներկայացված դիմումների կազմակերպում է շփման գծին մոտ տարածքներում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգության ապահովումը։
Վերջին ժամանակահատվածում, հատկապես՝ Մարտունու և Ասկերանի շրջաններում, աշխատանքների կատարման վայրերին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հաճախակի են արձանագրվում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով թիրախային կրակոցներ՝ խաթարելով գյուղատնտեսական աշխատանքների պատշաճ իրականացումը և թիրախավորելով դաշտավայրերում աշխատող քաղաքացիական անձանց։
«Ուստի, հաշվի առնելով ադրբեջանական կողմից հարուցվող վերոնշյալ վտանգներն ու խոչընդոտները՝ կարևորում ենք, որ շփման գծին հարակից տարածքներում գյուղատնտեսական աշխատանքների իրականացումից առաջ շրջանային վարչակազմերի միջոցով քաղաքացիները դիմեն Կենտրոնին՝ բոլոր հնարավոր դեպքերում ապահովելու համար ռուս խաղաղապահների ուղեկցությունը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ վերջին անգամ ադրբեջանական կողմը նշանառության տակ էր վերցրել Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի՝ գյուղատնտեսական աշխատանքներ կատարող մի բնակչի ապրիլի 5-ին: