В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մի քանի խմբով մեկնել են Սյունիք

© Sputnik / Andranik GhazaryanՍյունիք
Սյունիք - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2023
Սյունիք
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թե որ ուղղություններով և կոնկրետ ովքեր են մեկնում, դեռ հայտնի չէ։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մի քանի խմբով այս պահին մեկնում են Սյունիքի մարզի մի քանի ուղություններով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Խմբակցությունը որոշում է կայացրել, գնում են։ Մի երկու– երեք ժամից կհասնեն»,– ասաց նա։
Հարցին, թե որ ուղղություններով և ովքեր են կոնկրետ մեկնել, Մանուկյանը չպատասխանեց։
Հիշեցնենք` ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն այսօր` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։
Ըստ ԶԼՄ–ների` վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրել էր, որ իրավիճակը լարվել է նաև Վարդենիսում։
Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դադարեցրել է աշխատանքային այցը և վերադառնում է Հայաստան
Լրահոս
0