https://armeniasputnik.am/20230411/brjusel-te-vashingtvon-vortegh-en-tesnum-banakcutjunneri-hetagan-pashinjann-u-alievy-57970482.html
Բրյուսե՞լ, թե՞ Վաշինգտոն. որտե՞ղ են տեսնում բանակցությունների հետագան Փաշինյանն ու Ալիևը
Բրյուսե՞լ, թե՞ Վաշինգտոն. որտե՞ղ են տեսնում բանակցությունների հետագան Փաշինյանն ու Ալիևը
«Փաստ» օրաթերթը, հղում անելով ԱԳՆ–ում իր աղբյուրին, որոշ մանրամասներ է հրապարակել բանակցային գործընթացից։ 11.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-11T09:47+0400
2023-04-11T09:47+0400
2023-04-11T09:54+0400
իլհամ ալիև
նիկոլ փաշինյան
բրյուսել
վաշինգտոն
ադրբեջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2207/33/22073369_0:0:1601:901_1920x0_80_0_0_8dde8ed2dde6e2d4e15c8cb78736c23d.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Վերջին օրերին Եվրամիության խորհրդի նախագահ Շարլ Միշելը մի քանի հեռախոսազրույցներ է ունեցել (ավելի կոնկրետ՝ երեք) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հեռախոսազրույցների հիմնական թեման եղել է հայ-ադրբեջանական հարաբերություններն ու բանակցային գործընթացը։ Այս մասին հայտնի է դարձել «Փաստ» օրաթերթին։Փաշինյանն արդեն զգում է` բրյուսելյան բանակցությունների հարթակը ձախողվել է. քաղաքագետ«Ինչպես փոխանցում է թերթի դիվանագիտական աղբյուրը, այս փուլում եվրոպացիներն ամեն կերպ ցանկանում են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի առաջիկա հանդիպումն անցկացնել իրենց հովանու ներքո՝ մասնավորաբար, մեր տեղեկություններով, նրանք ցանկանում են առաջիկա շաբաթներին Փաշինյանին և Ալիևին տեսնել Բրյուսելում»,–գրում է թերթը` հավելելով, որ չնայած եվրոպական կողմի նման շահագրգռվածությանը, Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումը, որը, ըստ նախնական պայմանավորվածության, պետք է տեղի ունենա մայիսի երկրորդ կեսին, ամենայն հավանականությամբ կանցկացվի Վաշինգտոնում։Նշենք, որ հանդիպում անցկացնելու նախաձեռնությունը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենինն է, որը նկատելիորեն ակտիվ է իր գործողություններում և խնդրի վերաբերյալ դրսևորած մոտեցումներում:Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ է ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։Ադրբեջանի հետ խաղաղություն կառուցելու ՀՀ քաղաքականությունը ձախողված է. միջազգայնագետ
բրյուսել
վաշինգտոն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2207/33/22073369_0:0:1421:1066_1920x0_80_0_0_08cec9144187906ab2382813a0280fff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
իլհամ ալիև, նիկոլ փաշինյան, բրյուսել, վաշինգտոն, ադրբեջան
իլհամ ալիև, նիկոլ փաշինյան, բրյուսել, վաշինգտոն, ադրբեջան
Բրյուսե՞լ, թե՞ Վաշինգտոն. որտե՞ղ են տեսնում բանակցությունների հետագան Փաշինյանն ու Ալիևը
09:47 11.04.2023 (Թարմացված է: 09:54 11.04.2023) «Փաստ» օրաթերթը, հղում անելով ԱԳՆ–ում իր աղբյուրին, որոշ մանրամասներ է հրապարակել բանակցային գործընթացից։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Վերջին օրերին Եվրամիության խորհրդի նախագահ Շարլ Միշելը մի քանի հեռախոսազրույցներ է ունեցել (ավելի կոնկրետ՝ երեք) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հեռախոսազրույցների հիմնական թեման եղել է հայ-ադրբեջանական հարաբերություններն ու բանակցային գործընթացը։ Այս մասին հայտնի է դարձել «Փաստ» օրաթերթին։
«Ինչպես փոխանցում է թերթի դիվանագիտական աղբյուրը, այս փուլում եվրոպացիներն ամեն կերպ ցանկանում են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի առաջիկա հանդիպումն անցկացնել իրենց հովանու ներքո՝ մասնավորաբար, մեր տեղեկություններով, նրանք ցանկանում են առաջիկա շաբաթներին Փաշինյանին և Ալիևին տեսնել Բրյուսելում»,–գրում է թերթը` հավելելով, որ չնայած եվրոպական կողմի նման շահագրգռվածությանը, Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումը, որը, ըստ նախնական պայմանավորվածության, պետք է տեղի ունենա մայիսի երկրորդ կեսին, ամենայն հավանականությամբ կանցկացվի Վաշինգտոնում։
ԱԳՆ–ում «Փաստի» աղբյուրը նաև հայտնում է, որ կողմերի մոտեցումները կարծես թե համընկնում են՝ բանակցությունների հետագան տեսնել վաշինգտոնյան հարթակում։
Նշենք, որ հանդիպում անցկացնելու նախաձեռնությունը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենինն է, որը նկատելիորեն ակտիվ է իր գործողություններում և խնդրի վերաբերյալ դրսևորած մոտեցումներում:
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ է ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։