00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մհեր Սահակյանը կողմ է քվեարկելու իր նկատմամբ քրեական վարույթ հարուցելուն

© Photo : Facebook / Մհեր ՍահակյանՄհեր Սահակյան
Մհեր Սահակյան - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2023
Մհեր Սահակյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԱԺ պատգամավորը բացարձակապես համաձայն չէ, որ իր արարքներում «խուլիգանության» հատկանիշներ կան։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը կողմ է քվեարկելու իր նկատմամբ քրեական վարույթ հարուցելուն, որի միջնորդությունը այսօր խորհրդարանում ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
«Որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ես թաքնվում եմ անձեռնմխելիության քողի տակ, կարծում եմ գործընկերներս էլ դեմ չեն լինի, որ ես անձամբ կողմ քվեարկեմ այս միջնորդությանը, քանի որ ինքս էլ շահագրգռված եմ, որ իրականությունը բացահայտվի», - իր ելույթում հայտարարեց Մհեր Սահակյանը:
Անդրադառնալով միջադեպին ՝ պատգամավորը նշեց, որ Վլադիմիր Վարդանյանը մի քանի անգամ ագրեսիվ պահվածք է դրսևորել , երբ նրանք փակ նիստում քննարկել են Հռոմի ստատուտի հարցը։
«Վեճի ընթացքում ես չեմ չեմ միջամտել մինչև այն պահը, երբ ինձ համար ակնհայտ դարձավ, որ Վարդանյանը չարաշահում է հանձնաժողովի նախագահի իր լիազորությունները, կողմնակալ և սադրիչ պահվածք է ցուցաբերում, բղավում և նկատողություն է անում ընդդիմադիր պատգամավորներին», - ասաց Մհեր Սահակյանը։
Իսկ երբ Վլադիմիր Վարդանյանը հերթական անգամ հարվածել է սեղանին և պահանջել է լռել, Մհեր Սահակյանը ոտքի է կանգնել և հարգանք պահանջել ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ:
«Այդ պահին Վլադիմիր Վարդանյանը, ամենայն հավանականությամբ, չհանդուրժելով իմ նկատողությունը, տեղից վեր կենալով և բղավելով մոտեցավ ինձ: Ես, հաշվի առնելով նրա ագրեսիվ պահվածքը, ուղղվեցի և հարվածեցի նրան զուտ ինքնապաշտպանական նկատառումներով»,– պատմեց նա ու հավելեց, որ դրանից հետո հեռացել է սենյակից, որպեսզի վիճաբանությունը չշարունակվի։
Ինչ վերաբերում է գլխավոր դատախազության միջնորդությանը, ապա նա հայտարարեց, որ բացարձակապես համաձայն չէ, որ իր արարքներում «խուլիգանության» հատկանիշներ կան։
«Տպավորություն է ստեղծվում, որ մեղադրանքը կազմելիս, դուք, տիկին դատախազ, հաշվի եք առնվել միայն Վլադիմիր Վարդանյանի ցուցմունքը»,– ասաց նա։
Նշենք, որ մարտի 31-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում հարվածել է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասով և 195-րդ հոդվածի (ֆիզիկական ներգործություն) 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լրահոս
0