Քննարկվել են ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները

© Photo : press office of the Ministry of Economy of RAԷլդար Ալիշերովը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հանդիպել է նախարարության և բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ
Էլդար Ալիշերովը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հանդիպել է նախարարության և բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2023
Էլդար Ալիշերովը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հանդիպել է նախարարության և բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Էլդար Ալիշերովը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հանդիպել է նախարարության և բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մաքսային համագործակցության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Էլդար Ալիշերովի հետ քննարկվել են ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
«Քննարկվել է նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մաքսային իրավահարաբերությունների կարգավորմանը, լոգիստիկ ծառայությունների կազմակերպմանը, մուլտիմոդալ բեռնափոխադրումների իրականացմանն առնչվող մի շարք հարցեր»,–ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ հանդիպմանը հայկական կողմից մասնակցել էին ՀՀ ԷՆ արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը, Հայաստանի մի շարք բիզնես ասոցիացիաների և կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Լրահոս
0