https://armeniasputnik.am/20230411/qvvorum-cheghav-erevani-avaganin-nvor-qaghaqapet-chyntrec-57954175.html
Քվորում չեղավ. Երևանի ավագանին նոր քաղաքապետ չընտրեց
Քվորում չեղավ. Երևանի ավագանին նոր քաղաքապետ չընտրեց
Երևանի ավագանու նիստին ներկա չէին մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցության անդամները։ 11.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-11T10:32+0400
2023-04-11T10:32+0400
2023-04-11T10:44+0400
երևանի քաղաքապետարան
քաղաքապետ
երևանի ավագանի
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
ընտրություններ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/17/44031773_0:166:1600:1067_1920x0_80_0_0_b150969ced87ed1067633a0a2062e5b9.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Երևանի ավագանու արտահերթ նիստում նոր քաղաքապետ չընտրվեց, քանի որ քվորում չեղավ։Նշենք, որ Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը նիստի սկզբում քվորում չլինելու պատճառով 30 րոպե ընդմիջում հայտարարեց, որից հետո կրկին քվորում չապահովվեց և նիստը չկայացավ։Նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո նոր քաղաքապետի ընտրության համար արտահերթ նիստ էր հրավիրվել այսօր` ապրիլի 11-ին։ Արտահերթ նիստ հրավիրելու որոշումն ընդունվել էր ապրիլի 4-ին ` ավագանու նիստում։Նույն օրը Երևանի ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտարարեց, որ իրենք ներկա չեն լինելու քաղաքապետի ընտրության նիստին, քանի որ թեկնածու չունեն։Քանի որ Երևանի ավագանու կազմում մեծամասնությունը «Իմ քայլը» խմբակցությունն է (ավագանու 65 անդամից 53–ը իմքայլականներ են, ընտրությունները չկայացան քվորումի բացակայության պատճառով։Ավինյանը շտապում է, իսկ իշխանությունը որոշել է չգնալ արտահերթ ընտրության ճանապարհով. ԶԼՄՕրենքով նախատեսվում է, որ խմբակցությունները պետք է առաջադրեն իրենց թեկնածուներին, որոնք պետք է լինեն ավագանու անդամներ։Տեսականորեն, եթե նոր քաղաքապետ չընտրվի, ապա օրենքով Երևանի ավագանին կարող է լուծարվել, որից հետո կլինի ավագանու արտահերթ ընտրություններ։Սակայն հաշվի առնելով, որ քաղաքապետի ընտրությունը նախատեսված է 2023 թվականի սեպտեմբերին, հավանական է, որ մինչ այդ քաղաքապետի պաշտոնակատարը շարունակի մնալ փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։Հիշեցնենք` Երևանի 13-րդ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել մարտի 17–ին։ Նա քաղաքապետ էր ընտրվել Հայկ Մարությանի պաշտոնանկությունից հետո՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր փոխքաղաքապետի պաշտոնը։Այժմ Հրաչյա Սարգսյանը զբաղեցնում է վարչապետի խորհրդականի պաշտոնը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/17/44031773_97:0:1520:1067_1920x0_80_0_0_c87f8ab5a970b2b4896b492a4ea50042.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
երևանի քաղաքապետարան, քաղաքապետ, երևանի ավագանի, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, ընտրություններ
երևանի քաղաքապետարան, քաղաքապետ, երևանի ավագանի, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, ընտրություններ
Քվորում չեղավ. Երևանի ավագանին նոր քաղաքապետ չընտրեց
10:32 11.04.2023 (Թարմացված է: 10:44 11.04.2023) Երևանի ավագանու նիստին ներկա չէին մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցության անդամները։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Երևանի ավագանու արտահերթ նիստում նոր քաղաքապետ չընտրվեց, քանի որ քվորում չեղավ։
Նշենք, որ Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը նիստի սկզբում քվորում չլինելու պատճառով 30 րոպե ընդմիջում հայտարարեց, որից հետո կրկին քվորում չապահովվեց և նիստը չկայացավ։
Նախկին քաղաքապետ
Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո նոր քաղաքապետի ընտրության համար արտահերթ նիստ էր հրավիրվել այսօր` ապրիլի 11-ին։ Արտահերթ նիստ հրավիրելու որոշումն ընդունվել էր ապրիլի 4-ին ` ավագանու նիստում։
Նույն օրը Երևանի ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտարարեց, որ իրենք ներկա չեն լինելու քաղաքապետի ընտրության նիստին, քանի որ թեկնածու չունեն։
Քանի որ Երևանի ավագանու կազմում մեծամասնությունը «Իմ քայլը» խմբակցությունն է (ավագանու 65 անդամից 53–ը իմքայլականներ են, ընտրությունները չկայացան քվորումի բացակայության պատճառով։
Օրենքով նախատեսվում է, որ խմբակցությունները պետք է առաջադրեն իրենց թեկնածուներին, որոնք պետք է լինեն ավագանու անդամներ։
Տեսականորեն, եթե նոր քաղաքապետ չընտրվի, ապա օրենքով Երևանի ավագանին կարող է լուծարվել, որից հետո կլինի ավագանու արտահերթ ընտրություններ։
Սակայն հաշվի առնելով, որ քաղաքապետի ընտրությունը նախատեսված է 2023 թվականի սեպտեմբերին, հավանական է, որ մինչ այդ քաղաքապետի պաշտոնակատարը շարունակի մնալ փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք` Երևանի 13-րդ քաղաքապետ
Հրաչյա Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել մարտի 17–ին։ Նա քաղաքապետ էր ընտրվել
Հայկ Մարությանի պաշտոնանկությունից հետո՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր փոխքաղաքապետի պաշտոնը։
Այժմ Հրաչյա Սարգսյանը զբաղեցնում է
վարչապետի խորհրդականի պաշտոնը։