https://arm.sputniknews.ru/20230411/rusastan-ev-ukraina-trichqneri-sahmanapakumnery-kpahpanven-arnvazn-minchev-2029-tvakany-57979936.html
ՌԴ և Ուկրաինա թռիչքների սահմանափակումները Եվրոպայի համար կպահպանվեն մինչև 2029 թվականը
ՌԴ և Ուկրաինա թռիչքների սահմանափակումները Եվրոպայի համար կպահպանվեն մինչև 2029 թվականը
Sputnik Արմենիա
Ուկրաինայի օդային տարածքը փակ է 2022 թվականի փետրվարի 24-ից։ Եվրամիությունում կարծում են, որ սահմանափակումները դժվար թե հանվեն նույնիսկ 6 տարի անց։ 11.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-11T13:17+0400
2023-04-11T13:17+0400
2023-04-11T14:05+0400
ուկրաինա
ռուսաստան
թռիչք
չվերթ
https://cdn.am.sputniknews.ru/img/2290/01/22900127_0:25:1600:925_1920x0_80_0_0_524cffdcd7e1e2b0b2d6846933e543fb.jpg
ԵՐԵՎԱՆ,11 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի ու Բելառուսի օդային տարածքում քաղաքացիական ավիացիայի թռիչքների սահմանափակումները կպահպանվեն առնվազն մինչև 2029 թվականը։ Այս հետևությունն արվել է Օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպության իրավիճակի վերլուծությունից:Կազմակերպությունը կարծում է, որ Եվրոպայի ավիացիոն արդյունաբերությունը դեռ լիովին չի վերականգնվել կորոնավիրուսի համաճարակից, խնդիրներ են առաջանում նաև Ուկրաինայում հակամարտության հետ կապված:Ուկրաինան փետրվարի 24-ի առավոտյան ռուսական ռազմական գործողության մեկնարկից հետո փակել է օդային տարածքը քաղաքացիական ավիացիայի համար: Եվրամիության երկրները, ի թիվս այլ պատժամիջոցների, արգելել են ռուսական ավիաընկերություններին օգտագործել իրենց օդային տարածքը, Մոսկվան նմանատիպ միջոցներ է ձեռնարկել եվրոպական ընկերությունների դեմ:Տարեսկզբին Անվտանգության եվրոպական կազմակերպությունն արդեն նախազգուշացրել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի օդային տարածքի փակման պատճառով եվրոպական ընկերություններին չվերթեր իրականացնելու համար հասանելի է սովորական տարածքի միայն 80%-ը, սա ծանրացնում է մասնատված օդային տարածքի բեռը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2290/01/22900127_0:0:1600:1200_1920x0_80_0_0_2096cd3a9b81bc713e87ceea2afce317.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, թռիչք, չվերթ
ուկրաինա, ռուսաստան, թռիչք, չվերթ
ՌԴ և Ուկրաինա թռիչքների սահմանափակումները Եվրոպայի համար կպահպանվեն մինչև 2029 թվականը
13:17 11.04.2023 (Թարմացված է: 14:05 11.04.2023) Ուկրաինայի օդային տարածքը փակ է 2022 թվականի փետրվարի 24-ից։ Եվրամիությունում կարծում են, որ սահմանափակումները դժվար թե հանվեն նույնիսկ 6 տարի անց։
ԵՐԵՎԱՆ,11 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի ու Բելառուսի օդային տարածքում քաղաքացիական ավիացիայի թռիչքների սահմանափակումները կպահպանվեն առնվազն մինչև 2029 թվականը։ Այս հետևությունն արվել է Օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպության իրավիճակի վերլուծությունից:
Կազմակերպությունը կարծում է, որ Եվրոպայի ավիացիոն արդյունաբերությունը դեռ լիովին չի վերականգնվել կորոնավիրուսի համաճարակից, խնդիրներ են առաջանում նաև Ուկրաինայում հակամարտության հետ կապված:
Անցած տարվա ընթացքում Ուկրաինայում չվերթերի թիվը նվազել է 90%-ով, Մոլդովայում՝ 61%-ով։ Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով անսպասելիորեն աճել է չվերթերի թիվը դեպի Հարավարևելյան Եվրոպայի և Կովկասի երկրներ, Թուրքիա, իսկ Հյուսիսային Եվրոպայի պետությունները գրանցել են չվերթերի թվի անկում՝ Ռուսաստանի օդային տարածքով դեպի Ասիա թռիչքների դադարեցման պատճառով։
Ուկրաինան փետրվարի 24-ի առավոտյան ռուսական ռազմական գործողության մեկնարկից հետո փակել է օդային տարածքը քաղաքացիական ավիացիայի համար: Եվրամիության երկրները, ի թիվս այլ պատժամիջոցների, արգելել են ռուսական ավիաընկերություններին օգտագործել իրենց օդային տարածքը, Մոսկվան նմանատիպ միջոցներ է ձեռնարկել եվրոպական ընկերությունների դեմ:
Տարեսկզբին Անվտանգության եվրոպական կազմակերպությունն արդեն նախազգուշացրել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի օդային տարածքի փակման պատճառով եվրոպական ընկերություններին չվերթեր իրականացնելու համար հասանելի է սովորական տարածքի միայն 80%-ը, սա ծանրացնում է մասնատված օդային տարածքի բեռը։