00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում կոռուպցիան միայն կաշառքը չէ. Արամայիս Փաշինյան

© Sputnik / Zara MikaԱրամայիս Փաշինյան
Արամայիս Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2023
Արամայիս Փաշինյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փաշինյանը կարծում է, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել այն դեպքերին, երբ պաշտոնյան հայտարարագրում է խոշոր կանխիկ գումար։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Կոռուպցիան Հայաստանում ոչ միայն պարզ կաշառքն է, այլ նաև հովանավորչությունը, խնամի-ծանոթ-բարեկամությունը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Արամայիս Փաշինյանը` ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին` արդյոք համակարգային կոռուպցիան ՀՀ-ում արմատախիլ է արված, թե ոչ։
Նշենք, որ Փաշինյանը հանձնաժողովում պաշտոն է զբաղեցնում 2019 թվականից և այժմ առաջադրվել է` վերընտրվելու նպատակով:
«Այնպես, ինչպես ընդունված է հանրային ընկալման մեջ, կարծում եմ՝ չկա այդ համակարգային կոռուպցիան, բայց ԽԾԲ–ի նման երևույթները նույնպես արմատացած են մեր կառավարման համակարգում, որոնց դեմ պետք է հաջորդ փուլով պայքարել»,–ասաց Փաշինյանը։
Նրա թեկնածության քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը նշեց. «Ձեր ազգանունով մարդը (նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին- խմբ.) 2018թ․-ից կարճ ժամանակ անց պնդում էր, թե համակարգային կոռուպցիան ՀՀ-ում արմատախիլ է արված։ Մինչդեռ ԱՄՆ պետդեպի մարդու իրավունքների մասին զեկույցում նշված է, որ ՀՀ-ում առկա է համակարգային կոռուպցիա. ինչով սա կբացատրեք»։
Արամայիս Փաշինյանը նշեց, որ ըստ միջազգային ինդեքսների, որոնք հիմնված են փորձագետների և բիզնեսի հարցումների վրա, կոռուպցիան Հայաստանում պահպանվում է, ուստի դրա դեմ պայքարում թուլանալ չի կարելի՝ ոչ հակակոռուպցիոն կոմիտեին, ոչ պետական այլ մարմիններին:
Նա նկատեց, որ կոռուպցիայի դեմ հանձնաժողովի ձևավորումից հետո ավելի մանրակրկիտ է ուսումնասիրվում պաշտոնյաների գույքի և եկամուտների համապատասխանությունը։
Փաշինյանը ուրախ է, որ Պապիկյանը բնակարան է գնել. վարչապետն անդրադարձավ կոռուպցիայի հարցին
Փաշինյանի կարծիքով` մեծ կոռուպցիոն ռիսկեր կան պաշտոնյաների հայտարարագրած խոշոր կանխիկ գումարներում։ Հետևաբար` դրա օրինականությունը պետք է ուշադիր ստուգել, որպեսզի բացառվի փողերի լվացումը։
«Որպես լուծում ես տեսնում եմ, որ կանխիկ խոշոր գումարներ հայտարարագրած պաշտոնատար անձանց հայտարարգերը պետք է համարվեն ավելի ռիսկային, և հանձնաժողովը ավելի հաճախ անդրադառնա այդ անձանց հայտարարագրերի վերլուծությանը»,–ասաց նա։
Հավելենք, որ Արամայիս Փաշինյանն ընտրվեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ։ Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 65-ը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 65 կողմ, 0 դեմ։
Փաշինյանը կրթությամբ ֆինանսիստ է, մի քանի տարի աշխատել է մասնավոր սեկտորում (Grant Thornton ընկերությունում ավագ աուդիտոր), եղել է նաև մի շարք բարեգործական հիմնադրամների ֆինանսական ղեկավարը: Հանձնաժողովի անդամ առաջին անգամ ընտրվել է 2019 թվականին:
Լրահոս
0