ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում կլինի ապրիլի 12-13–ը

© Photo : official site of MFA of RA Արարատ Միրզոյանն ու Բույար Օսմանին
Արարատ Միրզոյանն ու Բույար Օսմանին - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2023
Արարատ Միրզոյանն ու Բույար Օսմանին
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և այլ պաշտոնատար անձանց հետ:
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին ապրիլի 12-13-ն աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ապրիլի 13-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Բույար Օսմանիի հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի ասուլիս:
Այցի շրջանակում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և այլ պաշտոնատար անձանց հետ:
Նշենք, որ Օսմանին Հայաստան է գալիս Ադրբեջանից։
Լրահոս
0