00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ դիտորդները Տեղ գյուղի կրակոցների մասին իմացել են Հայաստանի իշխանություններից

© Photo : Twitter / Vahagn KhachaturyanАвтомобили гражданской миссии ЕС в Армении
Автомобили гражданской миссии ЕС в Армении - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2023
Բաժանորդագրվել
ԵՄ–ից պարզաբանել են, որ դիտորդները Տեղ և Կոռնիձոր գյուղերի հատվածում մոնիթորինգ են իրականացրել ապրիլի 11-ի առավոտյան, երբ հարձակումը դեռ չէր սկսվել։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչներն Ադրբեջանի կողմից Տեղ գյուղում հայ զինծառայողների վրա հարձակման ժամանակ տվյալ տարածքում չեն եղել և հարձակման վերաբերյալ տեղեկացել են Հայաստանի իշխանություններից։ «Արմենպրես»-ը հարցում է ուղարկել ԵՄ-ի մամուլի ծառայությանը՝ հետաքրքրվելով, թե արդյոք ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը ԵՄ-ին ծանուցել է ապրիլի 11-ին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի մասին։ Բացի այդ լրատվամիջոցը հետաքրքրվել է, թե ինչպիսին է ԵՄ ղեկավարության արձագանքը Ադրբեջանի հերթական սադրիչ գործողությանը։
ԵՄ առաքելությունը Հայաստանում

Փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացածեվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց անդամներից 50–ը ժանդարմներ են։

Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ մեկնաբանելով Հայաստանում ԵՄ նոր միջնորդական առաքելության մեկնարկը` հայտարարել էր, որ Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները:

ԵՄ–ից պարզաբանվել է, որ դիտորդները տվյալ հատվածում մոնիթորինգ են իրականացրել ապրիլի 11-ի առավոտյան, երբ հարձակումը դեռ չէր սկսվել։
«Հայաստանում ԵՄ առաքելությունն իր մանդատի շրջանակներում Տեղ և Կոռնիձոր գյուղերի հատվածում պարբերական պարեկությունն իրականացրել է ապրիլի 11-ի առավոտյան։ Այնինչ նրանք ներկա չեն եղել այդ հատվածում, երբ միջադեպը տեղի է ունեցել։ Ուշ երեկոյան առաքելությունը Հայաստանի իշխանությունների կողմից տեղեկացվել է կրակոցների մասին»,–հայտնել են ԵՄ դիվանագիտական ծառայության մամուլի բաժնից։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։
Լրահոս
0