https://arm.sputniknews.ru/20230412/hajastanum-kvorupcian-miajn-kasharqy-che-aramajis-pashinjan-58039936.html
Հայաստանում կոռուպցիան միայն կաշառքը չէ. Արամայիս Փաշինյան
Հայաստանում կոռուպցիան միայն կաշառքը չէ. Արամայիս Փաշինյան
Sputnik Արմենիա
Փաշինյանը կարծում է, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել այն դեպքերին, երբ պաշտոնյան հայտարարագրում է խոշոր կանխիկ գումար։ 12.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-12T13:31+0400
2023-04-12T13:31+0400
2023-04-12T13:49+0400
կոռուպցիա
հայաստան
հակակոռուպցիոն կոմիտե
աժ (ազգային ժողով)
հանձնաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/14/41088913_0:0:1600:901_1920x0_80_0_0_9723732a9a7d396cbcfa24479c2fcb7d.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Կոռուպցիան Հայաստանում ոչ միայն պարզ կաշառքն է, այլ նաև հովանավորչությունը, խնամի-ծանոթ-բարեկամությունը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Արամայիս Փաշինյանը` ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին` արդյոք համակարգային կոռուպցիան ՀՀ-ում արմատախիլ է արված, թե ոչ։Նշենք, որ Փաշինյանը հանձնաժողովում պաշտոն է զբաղեցնում 2019 թվականից և այժմ առաջադրվել է` վերընտրվելու նպատակով:Նրա թեկնածության քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը նշեց. «Ձեր ազգանունով մարդը (նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին- խմբ.) 2018թ․-ից կարճ ժամանակ անց պնդում էր, թե համակարգային կոռուպցիան ՀՀ-ում արմատախիլ է արված։ Մինչդեռ ԱՄՆ պետդեպի մարդու իրավունքների մասին զեկույցում նշված է, որ ՀՀ-ում առկա է համակարգային կոռուպցիա. ինչով սա կբացատրեք»։Արամայիս Փաշինյանը նշեց, որ ըստ միջազգային ինդեքսների, որոնք հիմնված են փորձագետների և բիզնեսի հարցումների վրա, կոռուպցիան Հայաստանում պահպանվում է, ուստի դրա դեմ պայքարում թուլանալ չի կարելի՝ ոչ հակակոռուպցիոն կոմիտեին, ոչ պետական այլ մարմիններին:Նա նկատեց, որ կոռուպցիայի դեմ հանձնաժողովի ձևավորումից հետո ավելի մանրակրկիտ է ուսումնասիրվում պաշտոնյաների գույքի և եկամուտների համապատասխանությունը։ Փաշինյանը ուրախ է, որ Պապիկյանը բնակարան է գնել. վարչապետն անդրադարձավ կոռուպցիայի հարցինՓաշինյանի կարծիքով` մեծ կոռուպցիոն ռիսկեր կան պաշտոնյաների հայտարարագրած խոշոր կանխիկ գումարներում։ Հետևաբար` դրա օրինականությունը պետք է ուշադիր ստուգել, որպեսզի բացառվի փողերի լվացումը։«Որպես լուծում ես տեսնում եմ, որ կանխիկ խոշոր գումարներ հայտարարագրած պաշտոնատար անձանց հայտարարգերը պետք է համարվեն ավելի ռիսկային, և հանձնաժողովը ավելի հաճախ անդրադառնա այդ անձանց հայտարարագրերի վերլուծությանը»,–ասաց նա։Հավելենք, որ Արամայիս Փաշինյանն ընտրվեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ։ Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 65-ը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 65 կողմ, 0 դեմ։Փաշինյանը կրթությամբ ֆինանսիստ է, մի քանի տարի աշխատել է մասնավոր սեկտորում (Grant Thornton ընկերությունում ավագ աուդիտոր), եղել է նաև մի շարք բարեգործական հիմնադրամների ֆինանսական ղեկավարը: Հանձնաժողովի անդամ առաջին անգամ ընտրվել է 2019 թվականին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/14/41088913_97:0:1520:1067_1920x0_80_0_0_2c8dca9f711e54deb98c7ea6cd5514d6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
կոռուպցիա, հայաստան, հակակոռուպցիոն կոմիտե, աժ (ազգային ժողով), հանձնաժողով
կոռուպցիա, հայաստան, հակակոռուպցիոն կոմիտե, աժ (ազգային ժողով), հանձնաժողով
Հայաստանում կոռուպցիան միայն կաշառքը չէ. Արամայիս Փաշինյան
13:31 12.04.2023 (Թարմացված է: 13:49 12.04.2023) Փաշինյանը կարծում է, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել այն դեպքերին, երբ պաշտոնյան հայտարարագրում է խոշոր կանխիկ գումար։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Կոռուպցիան Հայաստանում ոչ միայն պարզ կաշառքն է, այլ նաև հովանավորչությունը, խնամի-ծանոթ-բարեկամությունը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Արամայիս Փաշինյանը` ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին` արդյոք համակարգային կոռուպցիան ՀՀ-ում արմատախիլ է արված, թե ոչ։
Նշենք, որ Փաշինյանը հանձնաժողովում պաշտոն է զբաղեցնում 2019 թվականից և այժմ առաջադրվել է` վերընտրվելու նպատակով:
«Այնպես, ինչպես ընդունված է հանրային ընկալման մեջ, կարծում եմ՝ չկա այդ համակարգային կոռուպցիան, բայց ԽԾԲ–ի նման երևույթները նույնպես արմատացած են մեր կառավարման համակարգում, որոնց դեմ պետք է հաջորդ փուլով պայքարել»,–ասաց Փաշինյանը։
Նրա թեկնածության քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը նշեց. «Ձեր ազգանունով մարդը (նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին- խմբ.) 2018թ․-ից կարճ ժամանակ անց պնդում էր, թե համակարգային կոռուպցիան ՀՀ-ում արմատախիլ է արված։ Մինչդեռ ԱՄՆ պետդեպի մարդու իրավունքների մասին զեկույցում նշված է, որ ՀՀ-ում առկա է համակարգային կոռուպցիա. ինչով սա կբացատրեք»։
Արամայիս Փաշինյանը նշեց, որ ըստ միջազգային ինդեքսների, որոնք հիմնված են փորձագետների և բիզնեսի հարցումների վրա, կոռուպցիան Հայաստանում պահպանվում է, ուստի դրա դեմ պայքարում թուլանալ չի կարելի՝ ոչ հակակոռուպցիոն կոմիտեին, ոչ պետական այլ մարմիններին:
Նա նկատեց, որ կոռուպցիայի դեմ հանձնաժողովի ձևավորումից հետո ավելի մանրակրկիտ է ուսումնասիրվում պաշտոնյաների գույքի և եկամուտների համապատասխանությունը։
Փաշինյանի կարծիքով` մեծ կոռուպցիոն ռիսկեր կան պաշտոնյաների հայտարարագրած խոշոր կանխիկ գումարներում։ Հետևաբար` դրա օրինականությունը պետք է ուշադիր ստուգել, որպեսզի բացառվի փողերի լվացումը։
«Որպես լուծում ես տեսնում եմ, որ կանխիկ խոշոր գումարներ հայտարարագրած պաշտոնատար անձանց հայտարարգերը պետք է համարվեն ավելի ռիսկային, և հանձնաժողովը ավելի հաճախ անդրադառնա այդ անձանց հայտարարագրերի վերլուծությանը»,–ասաց նա։
Հավելենք, որ Արամայիս Փաշինյանն ընտրվեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ։ Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 65-ը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 65 կողմ, 0 դեմ։
Փաշինյանը կրթությամբ ֆինանսիստ է, մի քանի տարի աշխատել է մասնավոր սեկտորում (Grant Thornton ընկերությունում ավագ աուդիտոր), եղել է նաև մի շարք բարեգործական հիմնադրամների ֆինանսական ղեկավարը: Հանձնաժողովի անդամ առաջին անգամ ընտրվել է 2019 թվականին: