00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մենք կանխատեսում էինք»․ Զախարովան՝ Հարավային Կովկասում ԵՄ գործոնի մասին

© Sputnik / ScreenshotՄարիա Զախարովա
Մարիա Զախարովա - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2023
Մարիա Զախարովա
Բաժանորդագրվել
Այն երկրները, որոնք չեն զբաղվում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ, ըստ Զախարովայի, չեն կարող հավելյալ արժեք ավելացնել գործընթացին:
ԵՐԵՎԱՆ,12 ապրիլի – Sputnik. Հարավային Կովկասում արևմտյան երկրների ակտիվացումը լրացուցիչ ապակայունացում է մտցնում տարածաշրջանում, ինչի մասին Ռուսաստանը բազմիցս նախազգուշացրել է։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով երեկ Սյունիքի Տեղ գյուղի մոտակայքում տեղի ունեցած դեպքը։
Նա կրկնել է, որ Հարավային Կովկասում այլ խաղացողների, կառույցների ընդգրկումը, որոնք երբեք չեն զբաղվել այդ հին հակամարտության կարգավորմամբ, հավելյալ արժեք չի ունենա։
«Եվ հայտարարված արդյունքը (խաղաղության հասնելը) չի լինի։ Փոխարենը, ցավոք, կհանգեցնի սրացման, ապակայունացման և կշեղի նախատեսված խաղաղ կարգավորմանը հասնելուց»,-նշել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան համապատասխան վերլուծություն է կատարել, իր տեսակետը նաև նախկինում է հայտնել։
«Մենք դա արդեն գնահատել ենք, ներկայացրել ենք մեր վերլուծությունը և կանխատեսել ենք անխուսափելին։ Հիմա սկսում ենք դառնությամբ ու ափսոսանքով դիտարկել ու խորհել տարբեր դրսևորումների մասին, թե ինչպես է արտաքին խաղացողների միջամտության պատճառով, որոնք հնարավորություն չեն ունեցել իրենց կառուցողական դրսևորելու, լրացուցիչ ապակայունացում ստեղծվում․․․»,- ավելացրել է նա:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։
Լրահոս
0