https://armeniasputnik.am/20230412/qani-tghanery-chen-veradardzel-mer-chenq-hajvoghel-pashinjany-baqvum-pahvvogh-gerineri-masin-58060261.html
Քանի տղաները չեն վերադարձել, մենք չենք հաջողել. Փաշինյանը` Բաքվում պահվող գերիների մասին
Քանի տղաները չեն վերադարձել, մենք չենք հաջողել. Փաշինյանը` Բաքվում պահվող գերիների մասին
ՀՀ վարչապետը շեշտեց նաև, որ կառավարությունը նաև փորձում է այնպես անել, որպեսզի գերեվարված անձանց ընտանիքների հոգսերը որևէ կերպ թեթևացնի։ 12.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-12T18:09+0400
2023-04-12T18:09+0400
2023-04-12T18:13+0400
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
նիկոլ փաշինյան
աժ (ազգային ժողով)
հայաստան
ադրբեջան
արցախյան պատերազմ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/01/12/53991124_0:0:1601:901_1920x0_80_0_0_2823b4a5e967c9313f42a63eb2010f24.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Բաքվում գտնվող հայ գերիների վերադարձին վերաբերող հարցը պետական մարմինների ուշադրության կենտրոնում է։ Այս մասին Փաշինյանը հայտարարեց խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։Նա շեշտեց, որ այդ խնդիրը պետք է չլիներ, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հարցն ընդգրկված է, սակայն Ադրբեջանը չի կատարում միջազգայնորեն ստանձնած իր պարտավորությունները։Նա ընդգծեց, որ կառավարությունը փորձում է այնպես անել, որպեսզի գերեվարված անձանց ընտանիքների հոգսերը որևէ կերպ թեթևացնի։Հիշեցնենք` Բաքուն այս պահին հաստատում է 2020թ. 44-օրյա պատերազմից հետո 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի շատ է։ Իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/01/12/53991124_0:0:1423:1067_1920x0_80_0_0_52303e5456a19a63ee92dc5d5bdf319f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, նիկոլ փաշինյան, աժ (ազգային ժողով), հայաստան, ադրբեջան, արցախյան պատերազմ
գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, նիկոլ փաշինյան, աժ (ազգային ժողով), հայաստան, ադրբեջան, արցախյան պատերազմ
Քանի տղաները չեն վերադարձել, մենք չենք հաջողել. Փաշինյանը` Բաքվում պահվող գերիների մասին
18:09 12.04.2023 (Թարմացված է: 18:13 12.04.2023) ՀՀ վարչապետը շեշտեց նաև, որ կառավարությունը նաև փորձում է այնպես անել, որպեսզի գերեվարված անձանց ընտանիքների հոգսերը որևէ կերպ թեթևացնի։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Բաքվում գտնվող հայ գերիների վերադարձին վերաբերող հարցը պետական մարմինների ուշադրության կենտրոնում է։ Այս մասին Փաշինյանը հայտարարեց խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։
Նա շեշտեց, որ այդ խնդիրը պետք է չլիներ, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հարցն ընդգրկված է, սակայն Ադրբեջանը չի կատարում միջազգայնորեն ստանձնած իր պարտավորությունները։
«Մենք պետք է հետևողականորեն ջանքեր գործադրենք և՛ կառավարական, և՛ խորհրդարանական հարթակներում, և՛ հասարակական կազմակերպությունների մակարդակով, որպեսզի միջազգային գործիքակազմն օգտագործենք այդ խնդիրը րոպե առաջ լուծելու համար։ Կարող եմ ասել մի բան, քանի տղաները չեն վերադարձել, մենք մեր աշխատանքը չենք հաջողել»,– ասաց վարչապետը։
Նա ընդգծեց, որ կառավարությունը փորձում է այնպես անել, որպեսզի գերեվարված անձանց ընտանիքների հոգսերը որևէ կերպ թեթևացնի։
Հիշեցնենք` Բաքուն այս պահին հաստատում է 2020թ. 44-օրյա պատերազմից հետո 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի շատ է։ Իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։