00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանցիների պատվիրակությունն արդեն Երևանում է. Արայիկ Հարությունյան

© Sputnik / Asatur YesayantsԱրայիկ Հարությունյան
Արայիկ Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2023
Արայիկ Հարությունյան
Բաժանորդագրվել
Արայիկ Հարությունյանի խոսքով` բոլոր միջոցները իրականացրել են՝ ուղեկցումներ, օդանավակայանում դիմավորում, հյուրանոցում լրացուցիչ անվտանգության ապահովում։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունից առաջ Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկությունը հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023 թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Ապրիլի 14-ին` ժամը 20:30-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա առաջնության բացման արարողությունը: Երևանում անցկացվող ԵԱ-ին մասնակցում է նաև Ադրբեջանի հավաքականը։ Sputnik Արմենիայի թղթակիցը «Զվարթնոց» օդանավակայանից տեղեկացնում է, որ այսօր ոստիկանական մեծ ուժեր են կուտակված եղել օդանավակայանում, այդ թվում` կարմիրբերետավորներ։
«Չեմ ցանկանում, որ Եվրոպայի առաջնությունում մեր հարևան երկրի մասնակցության հետ կապված մեծ աժիոտաժ լինի։ Ադրբեջանցիների պատվիրակությունն արդեն ժամանել է Երևան 12–հոգանոց կազմով, որից 4–ը մարզիկներ են: Մենք ապահովում ենք նրանց անվտանգությունը»,–ասաց Հարությունյանը:
Նա նշեց, որ ընդունող երկիրը Հայաստանն է, բայց սա Միջազգային և Եվրոպական ֆեդերացիաների կողմից կազմակերպվող և անցկացվող մրցաշար է, և հայկական կողմը հայտը ներկայացնելիս ասել է, որ ապահովելու է բոլոր երկրների մարզիկների անվտանգությունը:
«Այս ընթացքում Եվրոպական ֆեդերացիայի միջնորդությամբ գրագրություն ենք ունեցել կոնկրետ Ադրբեջանի թիմի հետ՝ կապված անվտանգային հարցերի հետ։ Մենք անընդհատ շեշտել ենք, որ ինչպես մյուս, այնպես էլ Ադրբեջանի մարզիկների անվտանգությունը պատրաստ ենք ապահովել: Գործընկերները լրացուցիչ անվտանգություն են խնդրել, մենք դա էլ ենք ապահովել: Բոլոր միջոցները իրականացրել ենք՝ ուղեկցումներ, օդանավակայանում դիմավորում, հյուրանոցում լրացուցիչ անվտանգության ապահովում»,–ասաց նա։
Հարությունյանը տեղեկացրեց, որ բացման արարողությանը մարզիկներ չեն մասնակցելու, որպեսզի լրացուցիչ սթրեսային իրավիճակներում չլինեն։
Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ապրիլի 15-23-ը:
Լինելու է լավագույնը. Արայիկ Հարությունյանը` Եվրոպայի ծանրամարտի առաջնության մասին
Լրահոս
0