https://armeniasputnik.am/20230413/adrbejancinern-en-spanel-zpmki-ashkhatakcin-qki-meknabanutjuny-58098006.html
ԶՊՄԿ–ի աշխատակցի սպանության գործով ադրբեջանցիների մասնակցության վարկած չի դիտարկվում. ՔԿ
ԶՊՄԿ–ի աշխատակցի սպանության գործով ադրբեջանցիների մասնակցության վարկած չի դիտարկվում. ՔԿ
Որոշ ԶԼՄ-ներ գրում են, որ իրավապահները սպանության հիմնական վարկած են դիտարկում ադրբեջանցիների կողմից հանցագործության կատարումը: 13.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-13T12:45+0400
2023-04-13T12:45+0400
2023-04-13T12:54+0400
հայաստան
սպանություն
հհ քննչական կոմիտե
«զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/0d/48124992_0:104:1001:667_1920x0_80_0_0_1db4aab8f5161205c560efb9a79b39d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Քննչական կոմիտեում այս պահին տվյալներ չկան, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակցին սպանել են ադրբեջանցիները։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից ։Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահակակետում սպանված հայտնաբերված 57-ամյա պահնորդի գործով իրավապահները հիմնական վարկած են դիտարկում ադրբեջանցիների կողմից սպանությունը:Աբրահամյանն այդ թեմայով գրառում է արել նաև ֆեյսբուքյան էջում։«Եթե ենթադրություններից դուրս ոմանք կարող են իրենց հայտնի, որոշակիություն ունեցող տվյալներ ունենալ հանցագործությունն ընդհանրապես կատարողների վերաբերյալ, ապա կարող են ու պարտավոր են հայտնել վարույթն իրականացնող մարմնին»,– նշել է նա։Հիշեցնենք` սպանությունը կատարվել է Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող պահակակետում։ Սպանվածը Սյունիքի մարզի բնակիչ 57-ամյա Հայրապետ Մելիքսեթյանն է։Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանությունը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա։ Դատաբժշկական փորձաքննության ընթացքում սպանվածի մարմնի վրա հայտնաբերվել է գլխի և որովայնի շրջանում հրազենային 6 վնասվածք: Սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է քննություն:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/0d/48124992_0:0:889:667_1920x0_80_0_0_233868a8ce4bb96772c7faf93a4c0d87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, սպանություն, հհ քննչական կոմիտե, «զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»
հայաստան, սպանություն, հհ քննչական կոմիտե, «զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»
ԶՊՄԿ–ի աշխատակցի սպանության գործով ադրբեջանցիների մասնակցության վարկած չի դիտարկվում. ՔԿ
12:45 13.04.2023 (Թարմացված է: 12:54 13.04.2023) Որոշ ԶԼՄ-ներ գրում են, որ իրավապահները սպանության հիմնական վարկած են դիտարկում ադրբեջանցիների կողմից հանցագործության կատարումը:
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Քննչական կոմիտեում այս պահին տվյալներ չկան, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակցին սպանել են ադրբեջանցիները։ Այս մասին
Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից ։
Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահակակետում սպանված հայտնաբերված 57-ամյա պահնորդի գործով իրավապահները հիմնական վարկած են դիտարկում ադրբեջանցիների կողմից սպանությունը:
«Այս պահին նման տվյալներ չկան», - ասաց նա:
Աբրահամյանն այդ թեմայով գրառում է արել նաև
ֆեյսբուքյան էջում։
«Եթե ենթադրություններից դուրս ոմանք կարող են իրենց հայտնի, որոշակիություն ունեցող տվյալներ ունենալ հանցագործությունն ընդհանրապես կատարողների վերաբերյալ, ապա կարող են ու պարտավոր են հայտնել վարույթն իրականացնող մարմնին»,– նշել է նա։
Հիշեցնենք`
սպանությունը կատարվել է Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող պահակակետում։ Սպանվածը Սյունիքի մարզի բնակիչ 57-ամյա Հայրապետ Մելիքսեթյանն է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանությունը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա։ Դատաբժշկական փորձաքննության ընթացքում սպանվածի մարմնի վրա հայտնաբերվել է գլխի և որովայնի շրջանում հրազենային 6 վնասվածք: Սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է քննություն: