https://armeniasputnik.am/20230413/hh-aats-n-chi-hajtnum-tegh-gjughi-mvot-adrbejani-verahskvoghutjan-tak-ancats-taratsqi-makeresy-58056258.html
ՀՀ ԱԱԾ-ն չի հայտնում Տեղ գյուղի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքի մակերեսը
ՀՀ ԱԱԾ-ն չի հայտնում Տեղ գյուղի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքի մակերեսը
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը այս հատվածում իրավիճակի սրումից առաջ հայտնել էր, որ դիրքերի տեղակայման կետերի հստակեցման աշխատանքները... 13.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-13T08:55+0400
2023-04-13T08:55+0400
2023-04-13T08:55+0400
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
տեղ
ադրբեջանցի
ագրեսիա
հայաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/04/13/27235595_0:0:1300:731_1920x0_80_0_0_3ebde40b5e4b37dbef69add112b0f181.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik, Դավիթ Գալստյան։ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան չի նշել Սյունիքի մարզի Տեղ գյուղի շրջանում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքի մակերեսը։Գերատեսչությունում միայն կրկնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ 12 կիլոմետրանոց հատվածից հաջողվել է հստակեցնել տեղակայման կետերը 7 կմ հատվածում:Պատասխանելով այն հարցին, թե ինչ բարելավման մասին էր ավելի վաղ հայտարարել ԱԱԾ-ն, նշել են, որ այդ մասին համապատասխան պարզաբանում արդեն իսկ տվել է ՀՀ վարչապետը՝ կառավարության նիստի ժամանակ։Նշենք, որ հարցման պատասխանը ստացվել էր նախքան ապրիլի 11-ին Ադրբեջանի զինված ուժերի սադրանքը, որի ընթացքում զոհվել է 4 և վիրավորվել 6 հայ զինծառայող:Նմանատիպ հարցում՝ Տեղ գյուղի տարածքում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքի մակերեսը նշելու խնդրանքով, Sputnik Արմենիան ուղարկել է նաև ՀՀ պաշտպանության նախարարություն, սակայն առայժմ պատասխան չկա։Ընդ որում, տեղի բնակիչների տվյալներով, Ադրբեջանն այդ շրջանում վերահսկում է շուրջ 100 հա տարածք։Ավելի վաղ ՊՆ-ում հրաժարվել էին նշել հայկական տարածքների ընդհանուր մակերեսը, որն Ադրբեջանը օկուպացրել էր 2021-2022 թվականներին։2023 թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր Հայաստանի տարածքը Լաչինի միջանցքին միացնող ճանապարհահատվածի 5 կետերում Ադրբեջանի ԶՈւ առաջխաղացման մասին։ Այդ ժամանակ ԱԱԾ-ն հայտնել էր ադրբեջանական կողմից պայմանավորվածությունների խախտման մասին՝ նշելով, որ Բաքուն, չսպասելով ճշգրտումներին, ինժեներական աշխատանքներ է սկսել։ Այնուհետև պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ իրավիճակը պետք է կարգավորեն երկու երկրների քարտեզագրողները:
տեղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/04/13/27235595_147:0:1300:865_1920x0_80_0_0_77473145dc02d99799dc8ca073fa21fa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, տեղ, ադրբեջանցի, ագրեսիա, հայաստան
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, տեղ, ադրբեջանցի, ագրեսիա, հայաստան
ՀՀ ԱԱԾ-ն չի հայտնում Տեղ գյուղի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքի մակերեսը
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը այս հատվածում իրավիճակի սրումից առաջ հայտնել էր, որ դիրքերի տեղակայման կետերի հստակեցման աշխատանքները շարունակվում են:
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik, Դավիթ Գալստյան։ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան չի նշել Սյունիքի մարզի Տեղ գյուղի շրջանում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքի մակերեսը։
Գերատեսչությունում միայն կրկնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ 12 կիլոմետրանոց հատվածից հաջողվել է հստակեցնել տեղակայման կետերը 7 կմ հատվածում:
«5 կմ-ի որոշ հատվածներում, որտեղ ադրբեջանական կողմը 100-300 մետր ներթափանցել է ՀՀ տարածք, աշխատանքների շարունակվում են»,-ասված է մեր հարցման պատասխանում։
Պատասխանելով այն հարցին, թե ինչ բարելավման մասին էր ավելի վաղ հայտարարել ԱԱԾ-ն, նշել են, որ այդ մասին համապատասխան պարզաբանում արդեն իսկ տվել է ՀՀ վարչապետը՝
կառավարության նիստի ժամանակ։
Նշենք, որ հարցման պատասխանը ստացվել էր նախքան ապրիլի 11-ին Ադրբեջանի զինված ուժերի սադրանքը, որի ընթացքում
զոհվել է 4 և վիրավորվել 6 հայ զինծառայող:
Նմանատիպ հարցում՝ Տեղ գյուղի տարածքում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքի մակերեսը նշելու խնդրանքով,
Sputnik Արմենիան ուղարկել է նաև ՀՀ պաշտպանության նախարարություն, սակայն առայժմ պատասխան չկա։
Ընդ որում, տեղի բնակիչների տվյալներով, Ադրբեջանն այդ շրջանում վերահսկում է շուրջ 100 հա տարածք։
Ավելի վաղ ՊՆ-ում հրաժարվել էին նշել հայկական տարածքների ընդհանուր մակերեսը, որն Ադրբեջանը օկուպացրել էր 2021-2022 թվականներին։
2023 թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր Հայաստանի տարածքը Լաչինի միջանցքին միացնող ճանապարհահատվածի 5 կետերում
Ադրբեջանի ԶՈւ առաջխաղացման մասին։ Այդ ժամանակ ԱԱԾ-ն հայտնել էր ադրբեջանական կողմից պայմանավորվածությունների խախտման մասին՝ նշելով, որ Բաքուն, չսպասելով ճշգրտումներին, ինժեներական աշխատանքներ է սկսել։ Այնուհետև պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ իրավիճակը պետք է կարգավորեն երկու երկրների քարտեզագրողները: