00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ի և ՌԴ–ի շինարարական ոլորտի ներկայացուցիչները հետաքրքրված են համագործակցությամբ

© Sputnik / Asatur YesayantsՀամաժողով
Համաժողով - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2023
Համաժողով
Բաժանորդագրվել
Ռուսական խոշոր ընկերությունների ներկայացուցիչները կայցելեն հայկական ձեռնարկություններ և կծանոթանան արտադրանքին։
ԵՐԵՎԱՆ,13 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի շինարարական ոլորտի ներկայացուցիչները Երևանում Ռուս-հայկական գործարար խորհրդի բիզնես-առաքելության լիագումար նստաշրջանի շրջանակում քննարկել են համագործակցության հեռանկարները:
«Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Կարեն Ավագյանը Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց, որ մեր երկիր են ժամանել ռուսական խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ։ Միջոցառման նպատակն է կապեր հաստատել երկու երկրների ներկայացուցիչների միջև, բացահայտել համագործակցության ներուժը, ինչպես նաև ռուսաստանցի հյուրերին ծանոթացնել հայաստանյան արտադրողների արտադրանքին: Բացի նստաշրջանից, նախատեսվում են նաև ռուսաստանցի հյուրերի այցելություններ շինանյութերի արտադրության հայկական ձեռնարկություններ:
© Sputnik / Asatur YesayantsԿարեն Ավագյան
Директор фонда Центр стратегического развития Армении Карен Авагян на российско-армянский бизнес миссии (13 аперля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2023
Կարեն Ավագյան
«Ռուս գործընկերները կարող են ծանոթանալ հայկական արտադրանքին, տեղական ընկերությունների կադրային հնարավորություններին և ավելի համարձակ ծրագրեր իրականացնել Հայաստանում։ Փորձը ցույց է տվել, որ սա արդյունավետ ձևաչափ է և յուրաքանչյուր նստաշրջանի արդյունքներով խոշոր նախագծեր են իրականացվում»,-ասաց նա։
© Sputnik / Asatur Yesayants«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի փոխտնօրեն Նարեկ Զուլալյան
Замдиректора Фонда Дорожный департамент Нарек Зулалян на российско-армянский бизнес миссии (13 аперля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի փոխտնօրեն Նարեկ Զուլալյան
НОТИМ (Տեղեկատվական մոդելավորման տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների ազգային միավորում) նախագահ Միխայիլ Վիկտորովն էլ Sputnik Արմենիային ասաց, որ Երևան է ժամանել երկու նպատակով: Առաջինը՝ պատմել ռուսական համապատասխան արտադրանքի բոլոր տեսակների մասին, երկրորդ՝ հասկանալ, թե ինչ կարող է տալ Հայաստանը Ռուսաստանի շինարարական արդյունաբերությանը։
«Մեր շուկաները մեծապես կախված են միմյանցից։ Ես չեմ հիշում վիճակագրությունը, թե մեր տասը շինարար-նախագծողներից քանիսն են հայ, բայց շատ են։ Բացի այդ, ես շատ հայ ընկերներ ունեմ, որոնք շինարարությամբ են զբաղվում ճանապարհային և այլ ոլորտներում»,-նշեց Վիկտորովը։
© Sputnik / Asatur YesayantsՄիխայիլ Վիկտորով
Президент ассоциации НОТИМ Михаил Викторов на российско-армянский бизнес миссии (13 аперля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2023
Միխայիլ Վիկտորով
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը կարևորեց Ռուսաստանի հետ համագործակցությունը առևտրատնտեսական, մասնավորապես՝ շինարարության ոլորտում: Նրա համոզմամբ՝ այս ճյուղում շինանյութերի արտադրության ոլորտում զարգացման, համատեղ նախագծերի իրականացման և կապերի հաստատման հսկայական ներուժ կա։ Նա նաև հնարավոր է համարում շինանյութերի ներմուծման փոխարինումը հայկական կամ համատեղ արտադրությամբ։

«Հայաստանում լայնածավալ շինարարություն է ընթանում, և մեզ շինարարական ռեսուրսներ են պետք։ Այդ պատճառով ռուսական ընկերությունները կարող են մասնակցել ոչ միայն պետական, այլև մասնավոր նախագծերին»,- նշեց նա։

© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Եգանյան
Директор департамента Министерства экономики Армении по вопросам промышленности Армен Еганян на российско-армянский бизнес миссии (13 аперля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2023
Արմեն Եգանյան
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի փոխտնօրեն Նարեկ Զուլանյանն էլ իր հերթին նշեց, որ ռուսական ընկերությունները կարող են մասնակցել Հայաստանում ճանապարհաշինության մրցույթներին: Նրա հավաստմամբ՝ կառավարությունը նախատեսում է տարեկան առնվազն 500 կմ ճանապարհ կառուցել և վերանորոգել: Բացի այդ, որոշ խոշոր նախագծեր իրականացվում են տրանշներով և դրանցում կարող են ներգրավվել նաև ռուսական ընկերությունները։
© Sputnik / Asatur YesayantsՆարեկ Զուլալյան
Замдиректора Фонда Дорожный департамент Нарек Зулалян на российско-армянский бизнес миссии (13 аперля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2023
Նարեկ Զուլալյան
Անցյալ տարվա աշնանը Արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիան հիմնադրել է Հայաստանի Հանրապետության Ռազմավարական զարգացման կենտրոնը (ՌԶԿ), որն իր աշխատանքն է սկսել Երևանում: ՌԶԿ-ի ստեղծման մասին որոշումն ընդունվել է Ռուսաստանի և Հայաստանի էկոնոմիկայի նախարարների կողմից 2022 թվականի հունիսին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում։ Իր գործունեության ընթացքում կենտրոնը հաշվի է առնում Եվրասիական տնտեսական միության փաստաթղթերում ամրագրված առաջնահերթություններն ու ռազմավարական ուղղությունները:
Նշենք, որ միջոցառումը կազմակերպել էին Ռուս-հայկական գործարար խորհուրդը, Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոնը, ինչպես նաև Եվրասիական ներդրումային գործակալությունը:
Լրահոս
0