00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խնդրի լուծման ժամկետներ չեմ նշի. Քերոբյանը` ՀՀ–ից ՌԴ կաթնամթերքի արտահանման արգելքի մասին

© Sputnik / Asatur YesayantsՎահան Քերոբյան
Վահան Քերոբյան - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2023
Վահան Քերոբյան
Բաժանորդագրվել
Ըստ էկոնոմիկայի նախարարի` գյուղատնտեսությունը խոշոր ոլորտ է, բայց ոչ ամենախոշորը, կաթի արտադրությունն էլ գյուղատնտեսության մեջ ամենախոշոր կտորը չէ: Նա պատգամավոր Գեղամ Մանուկյանին առաջարկեց չդրամատիզացնել իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ռոսսելխոզնադզորի` ապրիլի 5-ից Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման արգելքի որոշումը հակասում է ԵԱՏՄ առևտրի կանոններին, հայկական կողմն այդ հարցը քննարկում է ռուս գործընկերների հետ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այս հայտարարությունն արեց Ազգային ժողովում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին:
Պատգամավորը հիշեցրեց, որ մի քանի օր է, ինչ Հայաստանի կաթնարդյունաբերության ոլորտը լուրջ խնդրի առաջ է կանգնած և զրկված է ՌԴ արտահանման հնարավորությունից: Նա հետաքրքրվեց, թե կոնկրետ երբ է լուծվելու այդ հարցը։
Քերոբյանն ընդգծեց, որ իրենց գնահատմամբ՝ սա ԵԱՏՄ առևտրի խոչընդոտ է, և հարցը հիմա քննարկում են գործընկերների հետ: Այսինքն՝ այն արգելքը, որը դրել է «Ռոսսելխոզնադզորը», հակասում է ԵԱՏՄ-ում առևտրի կանոններին:
«Եվ հիմա մենք այդ հարցը քննարկում ենք մեր գործընկերների հետ: Բացի այդ նաև բանակցություններ ենք վարվում` հասկանալու, թե ինչ կարգավորումների միջոցով մենք հնարավորինս արագ և չդիմելով ԵԱՏՄ ստանդարտ գործընթացներին կկարողանանք լուծել այս հարցը։ Ժամկետներ չեմ նշի, պետք է փորձենք հնարավորինս արագ բացել»,-ասաց Քերոբյանը:
Գեղամ Մանուկյանն արձագանքեց և հետաքրքրվեց` կառավարության սովորության համաձայն՝ էլի ռուսնե՞րն են մեղավոր։
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորի՝ կառավարության աշխատանքից դժգոհելուն, էկոնոմիկայի նախարարն ասաց, որ գյուղատնտեսությունը խոշոր ոլորտ է, բայց ոչ ամենախոշորը, կաթի արտադրությունն էլ գյուղատնտեսության մեջ ամենախոշոր կտորը չէ: Նա պատգամավորին առաջարկեց չդրամատիզացնել իրավիճակը:
Քերոբյանը շեշտեց` Հայաստանն անցյալ տարի ԵԱՏՄ շուկա է արտահանել 18 մլն դոլարի կաթնամերթք, որը Հայաստանի արտահանման ծավալի 1 տոկոսից էլ քիչ է: Ըստ նրա` իրավիճակն այդքան դրամատիկ չէ, ինչպես ներկայացնում է Մանուկյանը։
Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը հայտարարել էր, որ կքննարկի Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման սահմանափակումների հարցըհայկական կողմի վատ վերահսկողության և սահմանափակող միջոցների խախտման պատճառով։ Հայկական կողմից ստացված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի կաթի վերամշակման ձեռնարկություններն օգտագործում են Իրանի Իսլամական Հանրապետության ձեռնարկությունների արտադրած հումքը, ինչի նկատմամբ Ռոսսելխոզնադզորը սահմանափակող միջոցներ է կիրառել։
Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման արգելքը ուժի մեջ է մտել ապրիլի 5-ից։
Լրահոս
0